ՈՒԵՖԱ-ի մարզադաշտերի վարկանիշ
ՈՒԵՖԱ-ի մարզադաշտերի վարկանիշ, ՈՒԵՖԱ-ի կանոնակարգ, որ որոշում է, թե որ կատեգորիային է պատկանում մարզադաշտը (նախկինում ՈՒԵՖԱ-ն կատեգորիաների փոխարեն մարզադաշտերը դասակարգվում էին ըստ աստղերի քանակի): Ներկա ժամանակում եվրոպական մարզադաշտերը կարող են դասակարգվել ըստ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կատեգորիաների (մինչ 2010/11 մրցաշրջանը կատեգորիան կոչվել է Էլիտնա)[1]։ Համակարգը ներդրվել է 2006 թվականին, մինչ այդ ՈՒԵՖԱ-ն օգտագործել է մարզադաշտերի 5-աստղանի վարկանիշային համակարգը։
Կատեգորիաների միջև հիմնական տարբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Չափանիշ | Կատեգորիա 1 | Կատեգորիա 2 | Կատեգորիա 3 | Կատեգորիա 4 |
|---|---|---|---|---|
| Ֆուտբոլային դաշտ | 100-ից 105 մ երկարություն, 64-ից 68 մ լայնություն | 105 մ երկարություն, 68 մ լայնություն | ||
| Մրցավարական հանդերձարանի նվազագույն չափ | սահմանված չէ | 20մ² | ||
| Լուսավորման նվազագույն հզորություն | հեռուստաընկերության հայեցողությամբ | 800 լյուքս, դաշտի լուսավորություն | 1400 լյուքս, դաշտի լուսավորություն | 1400 լյուքս, բոլոր ուղղություններով |
| VIP կայանատեղի, նվազագույն տեղեր | 20 | 50 | 100 | 150 |
| Մարզադաշտում կանգնած տեղերի առկայություն | да | нет | ||
| Հանդիսատեսի նվազագույւն քանակ | 200 | 1500 | 4500 | 8000 |
| VIP հանդիսատեսի համար նախատեսված նստատեղերի նվազագույն քանակ | 50 | 100 | 250 | 500 |
| VIP տեղեր հյուրընկալ թիմի երկրպագուների համար | 10 | 20 | 50 | 100 |
| VIP հյուրընկալության գոտի | սահմանված չէ | 400 մ² | ||
| ԶԼՄ-ների աշխատանքային գոտու նվազագույն տարածք | 50 մ² | 100 մ²՝ 50 անձի համար | 200 մ²՝ 75 անձի համար | |
| Լուսանկարիչների նվազագույն քանակ | սահմանված չէ | 15 | 25 | |
| Հեռուստատեսային տեսախցիկների հարթակների համար նվազագույն տարածություն | 4 մ²՝ նվազագույնը 1 տեսախցիկի համար | 6 մ²՝ 2 տեսախցիկի համար | 10 մ²՝ 4 տեսախցիկի համար | |
| Մամուլի տաղավարում նստատեղերի նվազագույն քանակ | 20, նրանցից 5-ը սեղաններով | 20, նրանցից 10-ը սեղաններով | 50, նրանցից 25-ը սեղաններով | 100, նրանցից 50-ը սեղաններով |
| Սպորտային մեկնաբանների համար նախատեսված տեղերի նվազագույն քանակ | 2 | 3 | 5 | 25 |
| Հեռուստատեսային ստուդիաների նվազագույն քանակ | 1 սենյակ, որը կարող է վերափոխվել | 1 | 2 | 2, առնվազն 1-ը դաշտի տեսարանով |
| Հետխաղյա հարցազրույցների համար դիրքերի նվազագույն քանակ | սահմանված չէ | 4 | ||
| Հեռուստատեսային հեռարձակումների միկրոավտոբուսների կայանման տեղերի նվազագույն մակերես | 100 մ² | 200 մ² | 1000 մ² | |
| Մամուլի ասուլիսների սենյակի տեղերի նվազագույն քանակ | 1 | 30 | 50 | 75 |
Կատեգորիաների համապատասղանության չափանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1-ին կարգի համապատասխանության չափանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1-ին կատեգորիայի կարգավիճակ ստանալու համար մարզադաշտը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին՝
- Ֆուտբոլային դաշտի չափսը՝ 100-105 մ երկարություն, 64-68 մ լայնություն։
- Լուսավորության հզորությունը համաձայնեցված է հեռուստատեսային ընկերության հետ, որը ցուցադրում է։
- 20 տեղ VIP ավտոկայանատեղում։
- Մարզադաշտում կանգնած տեղերի առկայություն։
- 200 նստատեղ, 50 տեղ VIP հանդիսատեսի համար և 10 տեղ հյուրընկալ թիմի երկրպագուների համար։
- ԶԼՄ-ների աշխատանքային գոտու 50 քառակուսի մետր տարածք։
- 4 քառակուսի մետր նվազագույնը 1 տեսախցիկի հեռուստատեսային տեսախցիկների հարթակների տարածության համար։
- Մամուլի տաղավարում 20 տեղ, որից 5-ը՝ սեղաններով։
- 2 տեղ սպորտային մեկնաբանների համար։
- Հեռուստատեսային ստուդիա, որը կարող է վերասարքավորվել։
- Հեռուստատեսային հեռարձակումների միկրոավտոբուսների կայանման տեղերի տարաք՝ հավասար 100 քառակուսի մետրի։
- Նվազագույնը 1 տեղ մամուլի ասուլիսի դահլիճում։
2-րդ կարգի համապատասխանության չափանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2-րդ կատեգորիայի կարգավիճակ ստանալու համար մարզադաշտը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին՝
- Ֆուտբոլային դաշտի չափսը՝ 100-105 մ երկարություն, 64-68 մ լայնություն։
- Լուսավորման հզորությունը՝ 800 լյուքս + դաշտի լուսավորում։
- 50 տեղ VIP ավտոկայանատեղում։
- Բոլոր տեղերը նստելու համար են, առնվազն 1500 նստատեղ, 100 տեղ VIP հանդիսատեսի համար և 20 VIP տեղ հյուրընկալվող թիմի երկրպագուների համար։
- ԶԼՄ-ների աշխատանքային գոտու տարածք՝ 100 քառակուսի մետր 50 անձի համար։
- Հեռուստատեսային տեսախցիկների հարթակների տարածք՝ 6 քառակուսի մետր՝ 2 տեսախցիկի համար։
- Մամուլի տաղավարում 20 տեղ, որից 10-ը՝ սեղաններով։
- 3 տեղ սպորտային մեկնաբանների համար։
- Հեռուստատեսային ստուդիայի առկայություն։
- Հեռուստատեսային հեռարձակումների միկրոավտոբուսների կայանման տեղերի տարաք՝ հավասար 200 քառակուսի մետրի։
- 30 տեղ մամուլի ասուլիսների սենյակում։
3-րդ կարգի համապատասխանության չափանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]3-րդ կատեգորիայի կարգավիճակ ստանալու համար մարզադաշտը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին՝
- Մարզադաշտը պետք է ունենա առնվազն 20 քառակուսի մետր մակերեսով մրցավարական սենյակ, որը պետք է ունենա նվազագույնը երկու ցնցուղ, մեկ անհատական զուգարան, վեց աթոռ և սեղան։
- Մարզադաշտը պետք է հագեցած լինի լուսավորման համակարգով, որն ապահովում է նվազագույնը 1200 լյուքս լուսավորություն անշարժ տեսախցիկների համար և 800 լյուքս՝ շարժական տեսախցիկների։
- Որպեսզի երաշխավորվի, որ խաղը կարող է շարունակվել էլեկտրաէներգիայի անջատման դեպքում, մարզադաշտը պետք է ունենա պահուստային էլեկտրաէներգիայի անկախ մատակարարում, որն ապահովում է համարժեք լույսի առնվազն երկու երրորդը:
- Մարզադաշտը պետք է ունենա առնվազն 4500 տեղ:
- Մարզադաշտը պետք է ունենա հսկիչ կետ, որն ապահովում է մարզադաշտի ներսում լավ տեսանելիություն և հագեցած է կապի միջոցներով։
- Մարզադաշտը պետք է ունենա առնվազն 250 VIP տեղ, որոնցից 50-ը պետք է վերապահված լինեն հյուրերի թիմի համար։
- Մարզադաշտը պետք է ունենա առնվազն 100 քառակուսի մետր աշխատանքային միջավայր՝ նվազագույնը 50 ԶԼՄ ներկայացուցիչների տեղավորման համար։ Պետք է նախատեսված լինի աշխատանքային տարածք առնվազն 15 լուսանկարիչների տեղավորման համար, եթե հնարավոր է առանձին, լիովին կահավորված աշխատանքային գոտի։ Հիմնական հարթակը պետք է լինի առնվազն 6 մ՝ երկու տեսախցիկ տեղադրելու համար։
- Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար նախատեսված մամուլի տաղավարը պետք է ունենա առնվազն 50 տեղ, որոնք պետք է կահավորված լինեն սեղաններով։
- Մարզադաշտը պետք է ունենա առնվազն հինգ տեղ՝ մեկնաբանների աշխատաքնի համար։
- Մարզադաշտը պետք է կահավորված լինի առնվազն երկու հեռուստատեսային ստուդիաներով՝ 5 մ երկարությամբ, 5 մ լայնությամբ և 2,3 մ բարձրությամբ
- Մարզադաշտը պետք է ունենա շարժական հեռուստակայանի համար նախատեսված առնվազն 200 մ² մակերեսով տարածք։
- Մարզադաշտը պետք է ունենա մամուլի ասուլիսների սրահ կամ հատուկ տարածք ԶԼՄ-ների համար։
- Աշխատանքային տարածքը պետք է լինի մատչելի, հագեցած սեղանով, տեսախցիկների հարթակով, բեմով, ձայնային համակարգով և աթոռներով։ Այս սենյակը պետք է ունենա առնվազն 50 տեղ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։
- Հանդերձարանների և կայանատեղերի միջև ընկած տարածքները պետք է հասանելի լինեն և վերապահված թիմային ավտոբուսների համար։
4-րդ կարգի համապատասխանության չափանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]4-րդ կարգի մարզադաշտերի տարողունակությունը պետք է լինի առնվազն 8000 հանդիսատես և համապատասխանի որոշ այլ լրացուցիչ չափանիշների:[2][3].
3-րդ կատեգորիայի կարգավիճակ ստանալու համար մարզադաշտը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին՝
- Տրիբունաների բոլոր տեղերը պետք է լինեն նախատեսված նստելու համար, մարզադաշտի նվազագույն տարողությունը՝ 8000 նստատեղ՝ հագեցած անհատական նստատեղերով։
- Դաշտի չափսերը 105 x 68 մետր են (հնարավոր են փոքր շեղումներ), իդեալական հարթ մակերես և առկա է ջրահեռացման համակարգ։
- Խաղադաշտը պետք է լինի կա՛մ խոտածածկ, կա՛մ արհեստական, որն անցել է ՖԻՖԱ-ի լիցենզավորում։
- Նվազագույնը 13 տեղ յուրաքանչյուր պահեստային նստարանին։
- Առաջնակարգ հանդերձարաններ թիմերի և մրցավարական անձնակազմի համար՝ նվազագույնը 25 հոգու հաշվարկով յուրաքանչյուր թիմի համար։
- Մարզադաշտում դոպինգի օգտագործման համար արյան անալիզ վերցնելու և առաջին բուժօգնություն ցուցաբերելու մասնագիտացված սենյակի առկայությունը։
- Ներքին հսկողության տեսախցիկների ամբողջ համակարգի անխափան աշխատանք, որն ամբողջությամբ ընդգրկում է մարզադաշտում գտնվող բոլոր հանդիսատեսներին և մարզադաշտը շրջապատող տարածքը, տեսահսկման մասնագիտացված սենյակի առկայություն։
- Մարզադաշտի տաղավարում 500 VIP հյուրերի և 75 լրագրողների տեղավորման հնարավորություն։
- Լուսավորման համակարգ՝ 1400 լյուքս հզորությամբ։
- Մարզադաշտում երեք հեռուստատեսային ստուդիաների առկայություն։
- Հեռուստատեսային հեռարձակումների միկրոավտոբուսների կայանման տեղերի մակերեսը պետք է լինի 1000 քառակուսի մետր։
- Նվազագույնը 75 տեղ մամուլի ասուլիսների դահլիճում։
- 150 տեղ VIP ավտոկայանատեղում։
- Հետխաղյա հարցազրույցների համար 4 դիրք։
- 25 տեղ սպորտային մեկնաբանների համար։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի և ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի կանոնակարգի, այդ մրցումների շրջանակներում հանդիպումներ անցկացնելու համար՝ առաջին, երկրորդ և երրորդ որակավորման փուլերում, մարզադաշտերը պետք է համապատասխանեն առնվազն 2-րդ կատեգորիայի չափանիշներին։ Կիսաեզրափակիչ խաղը պետք է անցկացվի նվազագույնը 3-րդ կարգի մարզադաշտում, եզրափակիչը կարող է անցկացվել միայն 4-րդ կարգի մարզադաշտում[4][5]։
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթն անց է կացվել մարզադաշտում, որը համապատասխանում է ներկա կանոնների 3-րդ կատեգորիային[6]։
Մինչև 21 տարեկանների հավաքականների միջև Եվրոպայի առաջնությունն անց է կացվում 2-րդ կատեգորիայի չափանիշներին համապատասխանող մարզադաշտերում։ Այս մրցույթի եզրափակիչ փուլը պետք է անցկացվի նվազագույնը 3-րդ կատեգորիայի մարզադաշտերում[7]։ ՈՒԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների լիգայի հանդիպումների որակավորման փուլը, ինչպես նաև եզրափակիչ խաղերը, մինչև կիսաեզրափակիչ, կարող են անցկացվել 1-ին կատեգորիայի մարզադաշտում[8]։
Լրացուցիչ տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթե մարզադաշտում առկա են տանիքի շարժական տարրեր, ապա այդ տարրերի օգտագործումը յուրաքանչյուր առանձին դեպքում կարգավորվում է ՈւԵՖԱ-ի պատվիրակության ներկայացուցիչների և տվյալ հանդիպման գլխավոր մրցավարի միջև խորհրդակցությունների ընթացքում:
Չնայած նրան, որ էլիտար դասի մարզադաշտի նվազագույն նստատեղերի քանակը որոշվում է 8000 թվով, Եվրոպայի լիգայի եզրափակիչների համար երբեք չի ընտրվել 40 000-ից պակաս տեղ ունեցող մարզադաշտ, իսկ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչների համար չի ընտրվել մարզադաշտ, որն ունի երկրպագուների համար նախատեսված 60 000-ից պակաս նստատեղ: Ներկայումս ընտրության այս պարամետրերը պաշտոնապես կարգավորվում են կանոնների խմբագրմամբ, որը հրապարակվել է 2006 թվականին՝ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2007 թվականի եզրափակչի համար, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ կցանկանար հետագայում տեսնել եվրոպական գավաթների եզրափակիչ հանդիպումների անցկացումը առնվազն 70 000 նստատեղ ունեցող մարզադաշտերում՝ անվտանգության նկատառումներից ելնելով[9]: 2010 և 2011 թվականների Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղերն ընդունած մարզադաշտերը՝ Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» և «Ուեմբլին», տեղավորում են ավելի քան 70 000 հանդիսական, ինչպես նաև Հռոմի «Օլիմպիական մարզադաշտը», որն ընդունել է 2009 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ «Ուեմբլին», որն ընդունել է 2011 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, կարող է տեղավորել 90 000 հանդիսականի։ Մյունխենի «Ալյանց Արենան», որն ընդունել է 2012 թվականի մայիսի 19-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, տեղավորում է 75 000 հանդիսականի։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «UEFA Stadium Infrastructure Regulations. 2010 Edition» (pdf) (անգլերեն). UEFA.com. 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Regulations of the UEFA Champions League. 2008/09» (pdf) (անգլերեն). UEFA.com. 2008. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Regulations of the UEFA Cup. 2008/09» (pdf) (անգլերեն). UEFA.com. 2008. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Reglement der UEFA Champions League» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Reglement der UEFA Europa League» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2010 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Reglement des UEFA-Superpokals» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Reglement der UEFA U21-Europameisterschaft» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Reglement der UEFA Women's Champions League» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Update 1-Soccer-Platini wants Champions League final at weekend». Reuters. 2008 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 10-ին.