Շրջանառության ժամանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շրջանառության ժամանակ, շրջանառության ոլորտում կապիտալի կամ ձեռնարկության միջոցների գտնվելու տևողությունը։ Ընդգրկում է արտադրության միջոցներ ձեռք բերելու, մատակարարների հետ հաշվարկների և պատրաստի արտադրանքը պահեստում պահելու, սպառողին հասցնելու (տեղափոխելու), իրացնելու, փաստաթղթային ձևակերպումների և փողը բանկում ձեռնարկության հաշվարկային հաշիվ փոխանցելու ժամանակը։ Շրջանառության ժամանակի կրճատման հիմնական ուղիներն են՝ տեխնոլոգիական առաջընթացը, տնտեսական կապերի արդյունավետ սիստեմի սահմանումը, առևտրի, տրանսպորտի և կապի միջոցների կատարելագործումը, արտադրության կառավարման ռացիոնալացումը, պահեստային տնտեսության կազմակերպումը և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 590 CC-BY-SA-icon-80x15.png