Jump to content

Շրջանաձև ուղեծիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շրջանաձև ուղեծիրը բարիկենտրոնի շուրջ ֆիքսված հեռավորություն ունեցող ուղեծիր է, այսինքն՝ ունի շրջանագծի ձև։ Այս դեպքում ոչ միայն հեռավորությունը, այլև արագությունը, անկյունային արագությունը, պոտենցիալ և կինետիկ էներգիաները հաստատուն են[1]։ Պերիկենտրոն կամ ապոկենտրոն չկա։

Կարող է դիտարկվել որպես էլիպտիկ ուղեծրի մասնավոր դեպք՝ զրոյական էքսցենտրիսիտետով։ Արեգակնային համակարգում Վեներան (էքսցենտրիսիտետ = 0.0068) և Երկիրը (էքսցենտրիսիտետ = 0.0167) ունեն գրեթե շրջանաձև ուղեծրեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Lissauer, Jack J.; de Pater, Imke (2019). Fundamental Planetary Sciences : physics, chemistry, and habitability. New York, NY, USA: Cambridge University Press. էջ 604. ISBN 9781108411981.