Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն, հայէկոմոնիտորինգ, բնապահպանության նախարարության կազմակերպություն, ստեղծվել է 2003 թվականին։

Խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական խնդիրներն են էկոլոգիական անվտանգության ապահովման պետական քաղաքականության ու ռազմավարության մշակումը և իրականացումը, բնության պահպանության և բնական պաշարների թույլատրելի օգտագործման ապահովման նպատակով շրջակա միջավայրի վրա մարդահարույց ներգործության ու դրա հետևանքների մոնիտորինգի և ուսումնասիրության կազմակերպումը։

Մոնիտորինգի դիտացանցը ներառում է օդի և ջրի նմուշառումների դիտակայանները, դիտակետերը, Երևանի, Վանաձորի և Ալավերդու լաբորատորիաները։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրականացվում են մթնոլորտային օդի ֆոնային աղտոտվածության ռեժիմային դիտարկումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Ալավերդիում և Արարատում։ Օդի գետնամերձ շերտից վերցված նմուշներում որոշվում են ծծմբի երկօքսիդի (Տ02), ազոտի օքսիդների (NO, N02), արոմատիկ ածխաջրածինների (CnH2N6), փոշու և այլ նյութերի կոնցենտրացիաները։ Մակերևութային ջրերի ֆոնային աղտոտվածության ռեժիմային դիտարկումներն իրականացվում են Հայաստանի 54 գետերում, լճերում և ջրամբարներում սահմանված դիտակետերում։ Որոշվում են ջրերի որակը բնութագրող քիմիական և ֆիզքիմիական ցուցանիշները։ Ջրային պաշարների որակական մոնիտորինգի արդյունքները գրանցվում են ջրային պետական կադաստրում։ Մոնիտորինգի տվյալների հիման վրա գնահատված ֆոնային ցուցանիշներն օգտագործվում Են ձեռնարկությունների կողմից շրջակա միջավայրն աղտոտող նյութերի արտանետումների և արտահոսքերի թույլատրելի քանակների հաշվարկման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։