Շրեշ-Բլուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շրեշ-բլուր, նեոլիթյան-Էնեոլիթյան բլուր-բնակատեղի էջմիածին քաղաքից մոտ 0,5 կմ հեռավորությամբ, Օշական տանող ճանապարհի արևելյան կողմում։ Հիշատակվում է Վարդգես Մանկան մասին՝ Մովսես Խորենացու բերած ավանդության մեջ։ Արհեստական բլուր է, առաջացել է մոխրի ու մշակութային մնացորդների կուտակումներից։ Ունի 123 մ տրամագիծ, կավե գավաթի բեկոր, կավե գավաթի բարձրությունը տեղ-տեղ հասնում է 3,5 մ։ Պեղումներով հայտնաբերվել են փոքր պսակով, ուռուցիկ փորիկով, նեղ հատակով, բուսական և այլ նախշերով խեցանոթներ, օջախի կավե պատվանդան (եզան տեսքով), քարե կացին, մակույկաձև աղորիքներ, սանդեր, վարսանդներ։ Շրեշ-բլուրը բնակելի է եղել նաև անտիկ ժամանակաշրջանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 583 CC-BY-SA-icon-80x15.png