Շրեկ (կերպար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շրեկ
Հրատարակման պատմություն
ՀեղինակՈւիլյամ Ստեյգ
Դերակատար / ՁայնՄայք Մայերս և Michael Gough?
ԱշխարհShrek universe?
Ներկայացրած էՇրեկ, Շրեկ 2, Շրեկ երրորդ, Հավերժ Շրեկ, Շրեկ 4-D, Shrek SuperSlam?, Շրեկը և Ամանորը, Շրեկ։Հելոուին, Շրեկ 5, Tony Hawk's Underground 2? և Puss in Boots: The Last Wish?
Անձնական տվյալներ
Տեսականիմացիոն կերպար, ogre in a work of fiction? և ֆենթզի ֆիլմի կերպար
ԾննդավայրShrek's swamp?
Սեռարական
Ամուսինարքայադուստր Ֆիոնա
ԵրեխաներՖերգուս, Ֆարկլ և Ֆելիցիա

Շրեկ (անգլ.՝ Shrek), գրական-գեղարվեստական կերպար, Ուիլյամ Սթեյգի «Շրեկ» մանկական գրքի հերոսը, որը նաև նկարահանվել է գրքի մոտիվներով ստեղծված անիմացիոն ֆիլմում։ Հերոսը հայտնվել է նաև կոմիքսներում, խաղերում, ստիկերների հավաքածուներում և այլն։

2010 թվականի մայիսի 20-ին Լոս Անջելեսում Շրեկը ստացել է Հոլիվուդյան փառքի ծառուղում աստղ[1]։ Հենց այդ ժամանակ «Entertainment Weekly» ամերիկյան շաբաթական պարբերականը հերոսին համարել է վերջին 20 տարվա 100 մեծագույն կերպարներից մեկը[2]։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչի թունավոր գույն, խողովակավոր ականջներ, հասակը 180 սմ, քաշը 160 կգ։

հագուստը՝

  • Բեժ վերնաշապիկ, շագանակագույն բաճկոն, շագանակագույն վանդակավոր տաբատ, կոշիկներ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրեկի մանկության և երիտասարդության մասին արդեն հայտնի է։ Միաժամանակ մենք գիտենք, որ նրա հայրը անընդհատ ցանկանում էր տանջել նրան (մի այդպիսի դեպք պատահում է «Շրեկ երրորդ-ում»)։ Շրեկի երաժշտությունից հայտնի է դառնում, որ նա լքել է իր տունը 7 տարեկանում և սկսել է բնակվել միայնակ՝ ճահճուտում գտնվող մի տնակում։ «Հավերժ Շրեկ» մուլտֆիլմում սցենարիստները ցանկացել են ներկայացնել Շրեկի պատանեկությունը։

Առաջին մուլտֆիլմում Շրեկը ապրում է միայնակ մի տնակում՝ ճահճուտում, վարում էր միայնակի ռիթմիկ կյանք և կարծես շատ գոհ է դրանից։ Նա գնահատում է հարմարավետությունն ու հանգստությունը, թեպետ որոշ տարրեր իր բնակավայրում հարմարավետ համարել կարող է միայն մարդակերը (արևմտաեվրոպական հեքիաթներից)։

Բնության հանդեպ բարեսիրտ մարդը վախեցնող նշաններ է դնում տան դիմաց, որպեսզի իրեն տեղացիները չանհագստացնեն, սակայն երբեմն նա ստիպված է լինում տանել բնակիչների գրոհները, ովքեր Շրեկին վերաբերվում էին՝ ինչպես մի հսկա մարդակերի։

Նախատիպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրեկի նախատիպը իրականում գոյություն է ունեցել։ Ուիլյամ Սթեյքը Շրեկ անիմացիոն կերպարը ստացել է ֆրանսիացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ Մորիս Թիյեի արտաքին մոդելավորումից, ով ունեցել է ակրոմեգալիա հիվանդությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nyholm, Christine (2010 թ․ մայիսի 23). «Shrek gets star on Holllywood Walk of Fame». examiner.com (անգլերեն). Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
  2. Vary, Adam (2010 թ․ հունիսի 1). «The 100 Greatest Characters of the Last 20 Years: Here's our full list!». popwatch.ew.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շրեկ (կերպար)» հոդվածին։