Շտուտհոֆ (համակենտրոնացման ճամբար)
Տեսակ | Նացիստական համակենտրոնացման ճամբարներ, ռազմական թանգարան, Համակենտրոնացման ճամբար, հուշահամալիր և crime scene? |
---|---|
Երկիր | Լեհաստան և Նացիստական Գերմանիա |
Տեղագրություն | Sztutowo? |
Վայր | Sztutowo? |
Ղեկավար կազմակերպություն | Գեստապո |
Տնօրեն | Max Pauly? և Paul-Werner Hoppe? |
Շտուտհոֆ (գերմ.՝ Stutthof), Նացիստական Գերմանիայի կողմից ստեղծված համակենտրոնացման ճամբար։ Այն ստեղծվել է 1939 թվականին օկուպացված Լեհաստանի տարածքում՝ Շտուտհոֆ բնակավայրում (այժմ Շտուտովո)՝ Դանցիգից (այսօր՝ Գդանսկ) արևելք։ Պատերազմի տարիներին ճամբար են բերվել 110 հազար կալանավոր, որից 65 հազարը մահացել են։ Բացի բժշկական փորձարկումներից, ճամբարը հայտնի է մարդկանց մարմնից օճառի արտադրությամբ[1][2]։ Այսօր ճամբարը վերածված է թանգարանի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանցիգից 37 կմ հեռավորության վրա գտնվող ճամբարը կառուցվել է անմիջապես այն բանից հետո, երբ Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա։ Այն բացվել է որպես բանտ քաղաքացիական բնակչության համար։ Երկու տարի անց, 1941 թվականի հոկտեմբերի 1-ին, ճամբարը ստացավ «հատուկճամբարի» կարգավիճակ և սկսեց պատկանել Դանցիգի գեստապոյին։ 1942 թվականի հունվարի 7-ից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտն ունեցել է «առաջին մակարդակի համակենտրոնացման ճամբարի» (գերմ.՝ Konzentrationslager der Stufe I)[3] կարգավիճակ։
Փակում
[խմբագրել | խմբագրել կոդը]1945 թվականի հունվարի 25-ին ճամբարի ղեկավարությունը սկսեց կալանավորների տարհանումը։ Շուրջ 11 600 մարդ լքեց ճամբարը․ նրանք արտաքսվեցին արևմուտք։ Յուրաքանչյուր շարասյուն 1000-1500 մարդ էր, որոնք հսկվում էին 40 վերակացուի կողմից։ Շարասյուները քայլել են տասն օր, սառնամանիքին, գրեթե առանց սնվելու և իրարից 7 կմ հեռավորության վրա[4]։
Հունվարի 31-ին ՍՍ-ի զինվորները գնդակահարեցին 3 հազար հրեա կալանավորի Բալթիկ ծովի մոտ՝ Պալմնիկենում (այսօր՝ Յանտարնի)[5]։
1945 թվականի մայիսի 9-ին Շտուտհոֆ համակենտրոնացման ճամբարի տարածք է մտել 48-րդ բանակի 3-րդ Բելառուսական ճակատը[6]։
Դատավարություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1946-1947 թվականներին Լեհաստանում սկսվեցին դատավարությունները, որոնցում մեղադրվեցին ու մահապատժի դատապարտվեցին բազմաթիվ հանցագործներ։
Ճամբարի պարետ Պաուլ Վերներ Հոպպեն պատերազմից հետո թաքնվել է այլ անունով[7]։ 1946 թվականին նա ձերբակալվել է, սակայն 1949 թվականի աշնանը փախել է Շվեյցարիաում գտնվող ներկալված անձանց ճամբարից[8]։ 1952 թվականի դեկտեմբերին վերադարձել է Գերմանիա[8], որտեղ ձերբակալվել ու բանտարկվել է 1953 թվականի ապրիլին։ 1957 թվականին Բոխումի դատարանը Հոպպեին դատապարտել է 9 տարվա ազատազրկման[9]։ 1960 թվականին ազատ է արձակվել[8]։
1964 թվականին ճամբարի երեք աշխատակից Թյուբինգենում դատարանի առաջ են կանգնել[10][11]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հին ճամբարի մուտքը
-
Գազախցիկ
-
Դիակիզարան
-
Ճամբարի պլան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Denying history: who says the Holocaust never happened and why do they say it? Michael Shermer, Alex Grobman, University of California Press, 2002, The Human Soap Controversy, pp. 114—117
- ↑ Werth, Alexander (1964). Russia at War, 1941—1945. Dutton. p. 1019
- ↑ Wolfgang Scheffler, Diana Schulle. Buch der Erinnerung / Book of Remembrance: Die ins Baltikum deportierten deutschen, österreichischen und tschechoslowakischen Juden / The German, Austrian and Czechoslovakian Jews deported to the Baltic States. — Walter de Gruyter, 2003. — P. 40. — 1072 p. — ISBN 9783110956245
- ↑ Sebastian Rosenkötter: Mord an 208 Juden in Neustadt bleibt ungesühnt. In: Lübecker Nachrichten, 3. Mai 2018, S. 15.
- ↑ Martin Bergau: Todesmarsch zur Bernsteinküste. Das Massaker an Juden im ostpreußischen Palmnicken im Januar 1945. Zeitzeugen erinnern sich. Universitätsverlag Winter, Heidelberg 2006. S. 220, ISBN 3-8253-5201-3.
- ↑ Andrea Rudorff (Bearb.): Die Verfolgung und Ermordung der europäischen Juden durch das nationalsozialistische Deutschland 1933–1945 (Quellensammlung), Band 16: Das KZ Auschwitz 1942–1945 und die Zeit der Todesmärsche 1944/45, Berlin 2018, ISBN 978-3-11-036503-0, S. 77.
- ↑ Ulrich Herbert, Karin Orth, Christoph Dieckmann: Die nationalsozialistischen Konzentrationslager. Frankfurt 2002, ISBN 3-596-15516-9, Bd. 2, S. 769.
- ↑ 8,0 8,1 8,2 Bert Hoppe Das KZ Auschwitz 1942–1945 und die Zeit der Todesmärsche 1944/45 / Andrea Rudorff. — Berlin/Boston: Walter de Gruyter, 2018. — S. 23. — 884 S. — ISBN 978-3-11-036503-0
- ↑ «Nazi Crimes on Trial case № 446». expofacto.nl (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019-03-06-ին. Վերցված է 2019-03-28-ին.
- ↑ «3 Ex-Nazis to Be Tried». nytimes.com (անգլերեն). The New York Times. 1964-11-08. Արխիվացված օրիգինալից 2019-03-28-ին. Վերցված է 2019-03-28-ին.
- ↑ «Nazi Crimes on Trial case № 584». expofacto.nl (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019-03-28-ին. Վերցված է 2019-03-28-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Balys Sruoga: Der Wald der Götter, BaltArt-Verlag, 2007, ISBN 3-9523109-1-3 (Autobiografie eines Stutthofüberlebenden).
- KZ Stutthof. Berichte aus Polen. Pinneberg 1973.
- Wolfgang Benz, Barbara Distel (Hrsg.): Der Ort des Terrors. Geschichte der nationalsozialistischen Konzentrationslager. 9 Bände. C. H. Beck, München 2005–2009, ISBN 978-3-406-52960-3 (Inhaltsregister).
- Bd. 6: Natzweiler, Groß-Rosen, Stutthof, ISBN 978-3-406-52966-5.
- Maria Blitz: Endzeit in Ostpreußen. Ein beschwiegenes Kapitel des Holocaust. Stiftung Denkmal für die ermordeten Juden Deutschlands, Berlin 2010, ISBN 978-3-942240-01-7.
- Janina Grabowska, Hermann Kuhn: K.L. Stutthof – Ein historischer Abriss. Edition Temmen, Bremen 1993, ISBN 3-86108-220-9.
- Janina Grabowska: Stutthof – Ein Konzentrationslager vor den Toren Danzigs. Edition Temmen, Bremen 1995, ISBN 3-86108-267-5 (Der zweite Teil des Buches besteht aus Erinnerungen von 24 Frauen und Männern, die als Häftlinge das KZ Stutthof überlebt haben.)
- Marek Orski: Organisation und Ordnungsprinzipien des Lagers Stutthof. In: Ulrich Herbert, Karin Orth, Christoph Dieckmann (Hrsg.): Die nationalsozialistischen Konzentrationslager. Entwicklung und Struktur. Wallstein Verlag 1998, ISBN 3-89244-289-4, S. 285–308.
- Karin Orth: Die Konzentrationslager-SS. Soziokulturelle Analysen und biographische Studien. Göttingen, Vlg. Wallstein. 2000. 335 S., ISBN 3-89244-380-7. (Zur Biographie von Paul Werner Hoppe.)
- Schoschana Rabinovici: Dank meiner Mutter. Frankfurt am Main, Fischer Taschenbuch, 2005, ISBN 3-596-80571-6 Bericht einer Überlebenden des KZ Stutthof.
- Trudi Birger: Im Angesicht des Feuers. Wie ich der Hölle des Konzentrationslagers entkam. Piper, München 1990, ISBN 3-492-03391-1 Autobiografie einer Überlebenden des KZ Stutthof.
- Dieter Schenk: Hitlers Mann in Danzig. Albert Forster und die NS-Verbrechen in Danzig-Westpreußen. Verlag Dietz, Bonn 2000, ISBN 3-8012-5029-6 (Zur Rolle des Danziger Gauleiters bei der Judenverfolgung in Stutthof).
- Hermine Schmidt: Die Gerettete Freude. Eines jungen Menschen Zeit 1925–1945. Potsdam-Babelsberg 2001, ISBN 3-9807639-0-0 Die Autobiografie der Autorin, die als junge Frau ab dem 5. Mai 1944 im KZ Stutthof inhaftiert war, schildert auf den Seiten 272–365 ausführlich die Situation und Schikanen im Lager sowie den Todesmarsch.
- Verschiedene Autoren: Stutthof – Das Konzentrationslager. Wydawnictwo „Marpress“, Danzig 1996, ISBN 83-85349-53-7.
- Ruth Alton: Deportiert von den Nazis. Berlin – Lodz – Auschwitz – Stutthof – Dresden. Lorbeer Verlag. Bielefeld 2009, ISBN 978-3-938969-08-3.
- LG Tübingen, 22. Dezember 1964. In: Justiz und NS-Verbrechen. Sammlung deutscher Strafurteile wegen nationalsozialistischer Tötungsverbrechen 1945–1966. Bd. XX, bearbeitet von Irene Sagel-Grande, H. H. Fuchs, C. F. Rüter. University Press, Amsterdam 1979, Nr. 584, S. 593–625.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Staatliches Museum in Stutthof (Offizieller Webauftritt, fünfsprachig)
- Staatliches Museum in Stutthof (Deutscher Webauftritt, eingeschränkter Umfang)
- Elżbieta Grot: OBÓZ STUTTHOF bei Gedanopedia (poln.)
- „Gehalten bis zum letzten Tag – Stutthof, ein in Deutschland fast unbekanntes Konzentrationslager“
- Reinhard Henkys: Ausführlicher Artikel zum Todesmarsch und Massaker von Palmnicken (Erstveröffentlichung in Die Zeit vom 2. November 2000, Seite 94)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շտուտհոֆ (համակենտրոնացման ճամբար) կատեգորիայում։ |