Շտեֆան Ժարի
Շտեֆան Ժարի սլովակ.՝ Štefan Žáry | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1918[1][2][3] |
Ծննդավայր | Պոնիկի, Բանսկա Բիստրիցա, Սլովակիա |
Վախճանվել է | օգոստոսի 25, 2007[1][2] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Բրատիսլավա, Սլովակիա |
Մասնագիտություն | լեզվաբան, թարգմանիչ, բանաստեղծ, գրող և լրագրող |
Լեզու | սլովակերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Կոմենսկու անվան համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Հանա Պոնիցկա |
Շտեֆան Ժարի (սլովակ.՝ Štefan Žáry, դեկտեմբերի 12, 1918[1][2][3], Պոնիկի, Բանսկա Բիստրիցա, Սլովակիա - օգոստոսի 25, 2007[1][2], Բրատիսլավա, Սլովակիա), սլովակ և չեխ բանաստեղծ, արձակագիր, էսսեիստ, թարգմանիչ, Չեխոսլովակիայի վաստակավոր արտիստ (1968)։ Կլեմենտ Գոտվալդի անվան պետական մրցանակի դափնեկիր (1961)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շտեֆան Ժարին ծնվել է 1918 թվականին Պոնիկիում։ Սովորել է Բրատիսլավայի Կոմենսկու անվան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ 1942 թվականին զորակոչվել է բանակ, կռվել իտալական ճակատում։ Պատերազմից հետո 1948-1950 թվականներին ապրել է Հռոմում, եղել է «Národní obrodě» հրատարակչության խմբագիր։ 1950 թվականից եղել է Սլովակիայի գրողների միության անդամ։ Շտեֆանի գործունեությունը հիմնականում կապված է «Սլովակիայի գրող» հրատարակչության հետ, որտեղ նա աշխատել է շուրջ 20 տարի խմբագրից մինչև տնօրեն։ Գրական ասպարեզ է մտել սյուրռեալիստական բանաստեղծություններով («Սրտերի խճանկար», ժողովածու, 1938)[4]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Լիք ամֆորաների կնիքը», 1944
- «Ճանապարհորդ սարդը», 1946
- «Բարի օր, պարոն Վիյոն», 1947
- «Սուսեր և դափնի», 1948
- «Ճանապարհ», 1952
- «Ինչպիսի բուրմունք», 1954
- «Այցելություն», 1955
- «Ինձնից հետո ուրիշներ...», 1957
- «Հավերժ կենդանի Իկարը»
- «Հրաշալի ռեալ նավ», 1960
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կլեմենտ Գոտվալդի անվան պետական մրցանակ, 1961
- Չեխոսլովակիայի վաստակավոր արտիստ, 1968
- Արվեստի և մշակույթի միջազգային ակադեմիայի honoris causa դոկտոր, 1998
- Բանսկա-Բիստրիցա քաղաքի մրցանակ, 1999
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Štefan Žáry books.sk կայքում Արխիվացված 2014-11-29 Wayback Machine
- Žáry Štefan portalwiedzy.onet.pl կայքում Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
|
- Դեկտեմբերի 12 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Սլովակիայում ծնվածներ
- Օգոստոսի 25 մահեր
- 2007 մահեր
- Բրատիսլավա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Սլովակ բանաստեղծներ
- Չեխ բանաստեղծներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Սլովակ լեզվաբաններ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Սլովակ գրողներ
- Սլովակ արձակագիրներ
- Չեխ լրագրողներ
- Չեխ թարգմանիչներ