Շտապ օգնություն (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շտապ օգնություն
ռուս.՝ Скорая помощь
Տեսակպատմվածք
Ժանրպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել էհունիսի 22 (հուլիսի 4), 1887

«Շտապ օգնություն» (ռուս.՝ Скорая помощь), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը՝ գրված 1887 թվականին։

Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Չեխովի խոսքով պատմությունը հիմնված է Բաբկինոյի կալվածքում գտնվելու ընթացքում գրողի տպավորությունների վրա[1]։ Վոսկրեսենսկա քաղաքից 1884 թվականի հունիսի 27-ին Նիկոլայ Լեյկինին ուղղված նամակում Չեխովը իր բժշկական պրակտիկայից նշում է մի դեպք, որի որոշ մանրամասներ շատ մոտ են պատմվածքում նկարագրվածներին[2]։

«Շտապ օգնություն» պատմվածքն առաջին անգամ հրատարակվել է «Պետերբուրգյան թերթի» 1887 թվականի 168 համարում (հին ոճով) «Թռչող գրառումներ» բաժնում՝ Ա. Չեխոնտե ստորագրությամբ։ Ընդամենը մեկ փոփոխությամբ պատմվածքն ընդգրկվել է «Անմեղ խոսքեր» ժողովածուում։ Այնուամենայնիվ, Չեխովը վերանայել է պատմվածքի տեքստը նախքան այն իր սեփական հավաքածուի առաջին հատորներում ներառելը՝ հրատարակված 1899-1901 թվականներին Ադոլֆ Մարքսի կողմից։ Գրողը ողբերգական պատմությանն ավելացրել է ավելի շատ զավեշտական տարրեր, առաջին հերթին գրագրի պահվածքում, ինչպես նաև ժողովրդական շրջադարձով է լրացրել տղամարդկանց ելույթը[2]։

Գլխավոր գործող անձիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գերասիմ Ալպատիչ, տեղական ավագ։ Լինելով շատ հարբած, նա չի կարող որևէ բառ ասել, որքան էլ որ փորձի։
  • Եգոր Մակարիչ, գրագիր։ Որոշում է «հետաքննությունը» վերցնել իր ձեռքը։ Նա առաջարկում է ջրահեղձ ծերուկին ճոճելով ուշքի բերել՝ նրան բազմիցս օդ գցելով։
  • Ֆեոդոր, ջրահեղձ մարդ։ Նա նստած է ափին, ձեռքերը և ոտքերը տարածում է և կրկնում, որ իրեն վարձել է Պրոխոր Սերգեևը, որպես ծեփագործ բանվոր ընդամենը յոթ ռուբլի աշխատավարձով։ Կապրի «վերակենդանացումից» առաջ, դրանից հետո կմեռնի։
  • Անիսիմ, համքարապետ, որը սկզբում փրկում է ծերունուն։ Սակայն հենց նրա դիտողություններն են ստիպում գրագրին սկսելու «ճոճելու» գործընթացը։
  • Տիրուհի, ով դեպքի վայր է ժամանում իր կալվածքի կառավարիչ Էթյենի հետ (իրական անունը` Ստեփան Իվանիչ)։ Նախ առաջարկում է «ճոճելու» փոխարեն արհեստական շնչառություն տալ ջրահեղձին, այնուհետև հնարավորություն տալ շնչելու այրված փետուրների ծուխը և վերջում խուտուտ տալ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոնական տոնի ժամանակ դժբախտ պատահար է տեղի ունենում։ Մեկ այլ գյուղից մի ծերունի փորձում է գետն անցնել ծանծաղուտով, ընկնում է ջրապտույտի մեջ և սկսում գոռալ, նրան փրկում է տեղի բնակիչ Անիսիմը։ Ծերուկը (որին բոլորը «ջրահեղձ» էին անվանում) քիչ թե շատ կարգին էր թվում, նստում էր լողափում դատարկաբանություններ փնթփնթում և պարզապես շատ հարբած էր երևում։ Այնուամենայնիվ, նրա շրջապատի մարդիկ ընկալում են դա որպես նշան այն բանի, որ նրա «հոգին կիսով չափ դուրս է եկել» և ցանկանում էին վերակենդանացնել «ջրահեղձ մարդուն»՝ նրան օդ գցելով և կատարելով «արհեստական շնչառություն» (որը ոչ ոք, ակնհայտորեն չգիտեր ինչպես ճիշտ անել)։ Այս բոլոր արարողություններից հետո, ավելի շատ խոշտանգվածի նման, «ջրահեղձ մարդը» հայտարարվում էր մահացած։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նշում է Սերգեյ Սեմյոնովը, որը հուշերի գիրք է գրել Լև Տոլստոյի մասին, վերջինս, գնահատելով Չեխովին որպես կատակերգու, նրա հումորային պատմություններից մի քանիսը դժվար էր հասկանում՝ որպես օրինակ բերելով «Շտապ օգնությունը»[3]։

Ա. Բասարգինը, գրախոսելով «Ա. Պ. Չեխովի ստեղծագործությունների լիակատար ժողովածուի» առաջին հատորը, հիշատակելով «Շտապօգնությունը», նշում էր, որ պատմվածքում «նկարագրվում է մեր գյուղացու անօգնական վիճակը սանիտարահիգիենիկ տեսանկյունից...»[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Антон Чехов и его сюжеты, стр. 33.
  2. 2,0 2,1 Примечания к рассказу «Скорая помощь» // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982. / Т. 6. [Рассказы], 1887. — Т. 6. [Рассказы], 1887. — М.: Наука, 1976. — С. 236—240.
  3. «Путь», 1913, № 2, стр. 38; Чехов в воспоминаниях, стр. 369.
  4. «Московские ведомости», 1900, № 36, 5 февраля.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Скорая помощь // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982. Т. 6. [Рассказы], 1887. — М.: Наука, 1976. — С. 236—240.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]