Շվեյցարահայ երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմիտաս

Շվեյցարահայ գաղութը հարուստ ավանդույթներ ունի երաժշտարվեստում։ 1907 թվականին տարբեր քաղաքներում համերգներով և դասախոսություններով հանդես է եկել Կոմիտասը։ Երաժշտական կյանքում մեծ ավանդ ունեն դաշնակահարուհիներ Հեղինե և Եվգինե Ադամյան քույրերը։ Ժնևում է ստեղծագործել նշանավոր դաշնակահար և կոմպոզիտոր Ստեփան էլմասը, որը Ֆերենց Լիստի սաներից էր։ Հայտնի են նաև դաշնակահար-դիրիժորներ Ալեքսանդր Սիրանոսյանը, Լուկ Արամ Բաղդասարյանը (հանդես է եկել նաև Երևանում), երգչուհի և կոմպոզիտոր Սիրվարդ Գազանճյանը, երգիչներ Գևորգ Բոյաջյանը, Հայ Վարդանը։ Գործում են «Անի» պարախումբը և «Արաքս» երգչախումբը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։