Շվեյցարիայի դրամահատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Շվեյցարիայի դրամահատարան
Eidgenössische Münzstätte Bernastrasse 28, Frontansicht.jpg
Տեսակպետական ձեռնարկություն և դրամահատարան
ԵրկիրFlag of Switzerland.svg Շվեյցարիա
Ղեկավար կազմակերպությունFederal Department of Finance?
Հիմնադրված է1848
Պաշտոնական կայք

Շվեյցարիայի դրամահատարան (գերմ.՝ Swissmint), Շվեյցարիայի Համադաշնության պաշտոնական դրամահատարանը։ Տեղակայված լինելով Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռն քաղաքում, այն պատասխանատու է շվեյցարական ֆրանկի մետաղադրամների, ինչպես նաև արժույթի և ձուլակտորների բազմազանության համար։ Բացի կառավարության համար մետաղադրամներ պատրաստելուց, Շվեցարիայի դրամահատարանն արտադրում է նաև մեդալներ և հուշադրամներ մասնավոր պատվիրատուների համար։

Կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիայի դրամահատարանը Շվեյցարիայի դաշնային կառավարության գործակալություն է։ Այն Դաշնային ֆինանսական վարչության մի մասն է, որն իր հերթին պատկանում է Ֆինանսների դաշնային դեպարտամենտին (Շվեյցարիայի ֆինանսների նախարարություն1998 թվականից ի վեր Համադաշնության պաշտոնական դրամահատարանը գործում է որպես անկախ բիզնես միավոր` Շվեյցարիայի դրամահատարան անունով։ 2005 թվականի դրությամբ Շվեյցարիայի դրամահատարանն ունի 21 աշխատող։

Կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամահատարանի շենքը ազգային նշանակության ժառանգության վայր է[1]։ Այն կառուցվել է 1903-1906 թվականներին, Թեոդոր Գոլի նախագծի հիման վրա, որը կառուցվեց փոխարինելու Gerberngraben-ում գտնվող ավելի հին շենքին։ Չափավոր, արդյունաբերական ոճի դեղին աղյուսե շենքը գտնվում է մարմարե և ավազաքարե նեոռենեսանսյան ճակատի առջև[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Swiss inventory of cultural property of national and regional significance (1995), p. 105.
  2. «100 Jahre Eidg. Münzstätte im Kirchenfeld»։ swissmintinfo 2/2006 (German) (Swissmint)։ էջ 5։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-29-ին 

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]