Շվեյցարիայի դաշնային պալատ
Տեսակ | խորհրդարանի շենք |
---|---|
Երկիր | Շվեյցարիա[1] |
Տեղագրություն | Բեռն |
Վայր | Bundesplatz? |
Հասցե | 3011 և 3005 |
Փողոց | Bundesplatz? (3) |
Ճարտարապետական ոճ | նեոռենեսանս և Բոզար |
Կազմված է | Q121483739? |
Մասն է | list of cultural properties in Bern / Inner City (West)? և Հին քաղաք |
Սեփականատեր | Federal Office for Buildings and Logistics? |
Բնակիչ | Շվեյցարիայի դաշնային խորհուրդ և Շվեյցարիայի դաշնային ժողով |
Օգտագործվում է | պաշտոնական նստավայր |
Հիմնադրված է | ապրիլի 1, 1902 |
Բացված | ապրիլի 1, 1902 |
Ճարտարապետ | Հանս Վիլհելմ Աուեր |
Ժառանգության կարգավիճակ | Շվեյցարիայի ազգային նշանակության մշակութային արժեք[2][3] |
Պաշտոնական կայք |
Դաշնային պալատ, (գերմ.՝ Bundeshaus, ֆր.՝ Palais fédéral, իտալ.՝ Palazzo federale, ռոմանշ.՝ Chasa federala, լատին․՝ Curia Confœderationis Helveticæ) վերաբերում է Բեռնում գտնվող մի շենքի, որտեղ գտնվում է Շվեյցարիայի Դաշնային Ասամբլեան (օրենսդիր մարմին) և Դաշնային Խորհուրդը (գործադիր իշխանություն)։ Այն բաղկացած է կենտրոնական ասամբլեայի շենքից և երկու թևաշենքերից (արևելյան և արևմտյան), որտեղ գտնվում են կառավարության գերատեսչությունները և գրադարանը։
Երկու պալատները, որտեղ Ազգային խորհուրդը և Նահանգային խորհուրդը հանդիպում են բաժանված են Գմբեթային սրահով։ Գմբեթն ունի 64 մետր արտաքին բարձրություն և 33 մետր ներքին բարձրություն։ Խճանկարը , որը գտնվում է կենտրոնում, ներկայացնում է Դաշնային գերբը լատիներեն կարգախոսի հետ Unus pro omnibus, omnes pro uno (Մեկը բոլորի համար, բոլորը մեկի), որը շրջապատված էր 22 գավառների գերբերով, որոնք գոյություն են ունեցել 1902 թվականին։ Յուրա գավառի գերբը, ստեղծված 1979 թվականին, տեղադրվել է խճանկարից դուրս։
Անունը և՛ գերմաներենով, և՛ ռումիներենով նշանակում է «դաշնային տուն», մինչդեռ ֆրանսերեն և իտալերեն անվանումներն երկուսն էլ թարգմանվում են, որպես «Դաշնային պալատ»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառույցը նախագծվել է ճարտարապետ Հանս Աուերի կղմից և հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1902 թվականի ապրիլի մեկին։ Ընդհանուր արժեքը, այդ ժամանակ, կազմում էր 7 198 000 շվեյցարական ֆրանկ։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դաշնային ասամբլեա
- Ազգային խորհուրդներ
- Նահանգային խորհուրդներ
- Գմբեթային սրահ
- Այցելուների կենտրոն[4]
Արևմտյան թևաշենք
- Դաշնային խորհուրդ[5]
- Շվեյցարիայի դաշնային դեսպանությունը
- Արտաքին գործերի դաշնային գերատեսչություն
- Արդարադատության և ոստիկանության դաշնային գերատեսչություն
- Կարլ Լուցի սենյակը[6]
Արևելյան թևաշենք
- Տնտեսական գործերի, կրթության և հետազոտության դաշնային գերատեսչություն
- Պաշտպանության , քաղաքացիական պաշտպանության և սպորտի դաշնային գերատեսչություն
Տրիվիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես Շվեյցարիայի սոցիալ֊դեմոկրատական կուսակցության ղեկավարը և հետևաբար այսպես կոչված Էլեֆանտենռունդիանդամ, Շվեցարիայի հինգ ամենակարևոր կուսակցությունների նախագահները, Ուրսուլա Կոչը մասնակցել է Դաշնային պալատից հեռարձակվող առաջին ուղիղ եթերին 1999 թվականին[7]։
Ինչպես հաղորդվում է Դաշնային պառլամենտի ծառայությունների կողմից իրականացված ուսումանսիրության մեջ, աղմուկը, որը առաջանում է մարդու գործունեության ընթացքում, Ազգային խորհուրդի պալատում ակնհայտորեն շատ բարձր է։ Նախկինում չբացահայտված ուսունասիրությունը հրատարակվեց 10 x 10 կողմից դեկտեմբերի 12֊ին, 2014 թվականին, մատնացույց անելով որ, աղմուկի աստիճանը սովորաբար մոտավորապես 70 դեցիբել է, որը համեմատելի է բանուկ ճանապարհի հետ, այսպիսով կենտրոնացումը աշխատանքի վրա հնարավոր չէ[8]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բունդեսհաուս
-
Բունդեսհաուս Կուպպելհոլ Ուեբեռսիչթ
-
Երեք դաշնակիցներ
-
Դաշնային պալատի գմբեթը
-
Բունդեսհաուս Վանդելհոլ
-
Ազգային խորհրդի նիստերի դահլիճ և տանիքը
-
Ստաենդեռատսսալ
-
Դաշնային պալատի Արեւմտյան գավիթը եւ նախասրահը
-
Կոնֆերանս դահլիճ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Swiss Inventory of Cultural Property of National Significance, February 2017 — Swiss Federal Office for Civil Protection, 2017.
- ↑ Swiss PCP Inventory 2023 — Swiss Federal Office for Civil Protection, 2023.
- ↑ Visiting the Parliament Building, Federal Assembly (page visited on 11 September 2016)
- ↑ ) "Dans les appartements des sept sages", Le temps,
- ↑ "'Swiss Schindler' honoured with room in Federal Palace"
- ↑ http://www.20min.ch/digital/news/story/Das-hatte-die-Technikwelt-1999-zu-bieten-29265078#showid=115360&index=8
- ↑ http://www.srf.ch/sendungen/10vor10/bewegende-heimkehr-laerm-im-nationalrat-streik-in-italien
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շվեյցարիայի դաշնային պալատ» հոդվածին։ |
|