Շվեյցարիայի ազգային գրադարան
![]() | |
Երկիր | Շվեյցարիա |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան և արխիվ |
Հիմնվել է | 1894 |
Տեղադրություն | ![]() |
Հասցե | Hallwylstrasse 15, 3003 Bern[1][2] |
Հավաքածուներ | |
Չափ | 5.1M նմուշ |
Հասանելիություն և օգտագործում | |
Շրջանառություն | 78,000 (2007) |
Այլ տվյալներ | |
Բյուջե | 32.9M (2008, $31.8M 2008 թվականի 2-րդ կիսամյակ) |
Տնօրեն | Մարի-Քրիստին Դոֆֆի (2005 թվականից)[3] |
Անձնակազմ | 160 (124 ամբողջ դրույք) |
Կայք | www.nb.admin.ch |
Շվեյցարիայի ազգային գրադարան, (գերմ.՝ Schweizerische Nationalbibliothek, ֆր.՝ Bibliothèque Nationale Suisse, իտալ.՝ Biblioteca Nazionale Svizzera), Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում գտնվող գրադարան, որն ընդգրկված է մշակութային հարցերի ֆեդերալ կառավարման խորհրդի կազմում, որն էլ իր հերթին ենթարկվում է ներքին գործերի ֆեդերալ վարչությանը[4]։
Գրադարանը բաց է հանրության համար և իր հավաքածուի չափերից ելնելով՝ արտացոլում է շվեյցարական մշակույթի բազմակարծությունն ու բազմազանությունը։ Գրադարանն ընդգրկված է Շվեյցարիայի ազգային մշակութային արժեքների ցանկում[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեյցարիայի ազգային գրադարանը հիմնադրվել է 1894 թվականին՝ համաձայն պետությունների խորհրդի և ազգային խորհրդի վավերացրած որոշման։ Գրադարանն իր գործունեությունն սկսել է 1895 թվականից[6]։ Գրադարանի առաջին շենքն զբաղեցրել է 4 սենյակ ունեցող բնակարանի տարածք, չի ունեցել էլեկտրական լուսավորություն։ 1899 թվականին գրադարանը տեղափոխվել է ֆեդերալ արխիվի շենք, որն ավելի ընդարձակ շինություն էր[6]։ 1901 թվականին թողարկվել է Շվեյցարիայի ազգային գրադարանի առաջին մատենագիտական տեղեկագիրը՝ Bibliographisches Bulletin der Schweizerischen Landesbibliothek: 1915 թվականից Շվեյցարիայի ազգային գրադարանի և Շվեյցարիայի հրատարակիչների միջև կնքվում է պայմանագիր՝ համաձայն որի յուրաքանչյուր հրատարակված գրքի նմուշ հանձնվում է գրադարանին։ 1928 թվականին ստեղծվել է Շվեյցարական միավորված կատալոգը։
Ներկայիս կառույց Շվեյցարիայի ազգային գրադարանը տեղափոխվել է 1931 թվականին (15 Hallwylstrasse)։ Շենքի շինարարական աշխատանքներն սկսվել են 1928 թվականից՝ ճարտարապետ Խոշտետլերայի, Կաուֆմանի և Էշգերայի նախագծով[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.nb.admin.ch/snl/de/home/ueber-uns/kontakt.html
- ↑ https://vsa-aas.ch/archive/schweizerische-nationalbibliothek-isil-verzeichnis-isplus/
- ↑ Die Direktorin. Статья с официального сайта Швейцарской национальной библиотеки. Директор.
- ↑ Organisation. Արխիվացված 2012-08-31 Wayback Machine Статья с официального сайта Швейцарской национальной библиотеки. Организация.
- ↑ Swiss inventory of cultural property of national and regional significance (1995), p. 105.
- ↑ 6,0 6,1 Geschichte der Bibliothek. Արխիվացված 2012-08-31 Wayback Machine Статья с официального сайта Швейцарской национальной библиотеки. История.
- ↑ Швейцарская Национальная библиотека. Արխիվացված 2014-10-06 Wayback Machine Статья с сайта architekture.info
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շվեյցարիայի ազգային գրադարան» հոդվածին։ |
|