Շվեդները Էստոնիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շվեդները Էստոնիայում
Oskar Friberg.jpg
Օսկար Ֆրիբերգը Վոռմսի վերջին էստոնական շվեդ տղամարդը, որը ողջ է մնացել կղզու վրա, խորհրդային օկուպացիայից հետո։
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Շվեդիա Շվեդիա 26 000 [1]
Էստոնիա Էստոնիա 300
Լեզու(ներ)
շվեդերեն, էստոներեն
Հավատք(ներ)
լյութերականություն
Ծագել են
Ֆիննական շվեդներ, Շվեդներ, Էստոնացիներ, Բալթիկ գերմանացիներ
Շվեդիական քաղաքները և գյուղերը Արեւմտյան Էստոնիայում
Հուլլոյի շվեդական եկեղեցին, Վոռմսի

Էստոնիայի շվեդները կամ Առափնյա շվեդները (շվեդ.՝ estlandssvenskar, "Էստոնիայի շվեդներ", էստ․՝ rannarootslased, i.e. "Առափնյա շվեդներ" կամ eestirootslased) շվեդախոս փոքրամասնությունն են, որոնք ավանդապես ապրում են առափնյա հատվածներում և կղզիներում, որոնք այժմյան Էստոնիայի արևմտյան և հյուսիսային շրջաններն են կազմում։ Էստոնացի շվեդների բնակեցումը սկսվել է տվյալ տարածքներում 13-րդ և 14-րդ դարերում, երբ նրանք սկսեցին ժամանել Էստոնիա Շվեդիայից և Ֆինլանդիայից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գրեթե բոլոր էստոնացի շվեդները փախան Շվեդիա և միայն որոշների հետնորդները, որոնք որոշեցին մնալ Էստոնիայում, այժմ էլ ապրում են այնտեղ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդական կայսրությունը 1658 թվականին, որը ներառում էր Էստոնիայի Դքսությունը և Շվեդական Լիվոնիան (Էստոնիայի այժմյան հարավային շրջանները)

Էստոնիայի շվեդախոս բնակչությունը գոյություն ունի ավելի քան 650 տարի։ Առաջին հիշատակությունները գալիս են 1294 թվականից, որոնց մասին գրված էր Հաապսալու քաղաքի օրենքներում։ Հետագա հիշատակությունները վերագրվում են 1341 և 1345 թվականներին (երբ Պադիսե գյուղի մենաստանը վաճառեց Լաօկյուլա Էսթաթ և Պակրի կղզիները շվեդներին)։ 13-ից 15-րդ դարերի ընթացքում շվեդախոս բնակչության մեծ մասը ժամանեց Էստոնիա Ֆինլանդիայից, որը մի մասն էր կազմում Շվեդական թագավորության (նրա կազմում է գտնվել մինչև 1809 թվականը), և ժամանածները բնակություն էին հաստատում եկեղեցու հողերի վրա։ Առաջին փաստագրված արձանագրությունը Ռուհնու (շվեդ.՝ Runö) կղզու և նրա շվեդ բնակչության վերաբերյալ գալիս է 1341 թվականից, երբ տեղի եպիսկոպոսը թույլ տվեց կղզու բնակիչներին բնակվել և կառավարել իրենց սեփականությունը շվեդական օրենքներին համաձայն։

Շվեդները Էստոնիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1561 թվականին Շվեդիան կազմավորեց Էստոնիայի Դքսություն դոմինիոնը, որը մինչև 1710 թվականը մնաց նրա կազմում (պաշտոնապես մինչև 1721 թվականը, երբ տարածքը Ռուսաստանին հանձնվեց Նիշտադտի հաշտությամբ)։ Շվեդիայի կազմում գտնվելու ժամանակ շվեդ բնակչությունը բարգավաճում էր։ Շվեդերենը գերմաներենին և էստոներենին զուգահեռ համարվում էր պաշտոնական լեզու։

Ռուսական գերիշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ 16-րդ դարում Տևտոնական օրդենը կորցրեց իր իշխանության մեծ մասը և Էստոնիայի Դքսությունը Հյուսիսային պատերազմից հետո հայտնվեց Ռուսաստանի իշխանության տակ, Էստոնիայի շվեդների պայմանները վատթարացան։ Եկեղեցական հողերը, որոնց վրա նրանք բնակություն էին հաստատել բռնագանձվում և փոխանցվում էին տեղի ազնվականներին, իսկ հարկերն էլ աճում էին։ Նրանց տառապանքները շարունակվեցին նաև 1816 թվականի ագրարային բարեփոխումների ժամանակ, որի դեպքում էստոնացի ճորտերը ազատություն ստացան, սակայն ոչ շվեդ ճորտերը։

Հարկադիր արտագաղթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական կայսրության ժամանակշրջանում էստոնական շվեդների մի շարք խմբեր հարկադրաբար տեղափոխվում էին կայսրության այլ շրջաններ։ 1781 թվականին Եկատերինա II-րդի հրամանով Հիյումաայի (շվեդ.՝ Dagö) 1000 շվեդներ հարկադրաբար տեղափոխվեցին կայսրության հարավային շրջաններ (Ուկրաինայի առափնյա հատվածներ), որտեղ նրանք հիմնեցին Gammalsvenskby գյուղը, որը գտնվում է Խերսոնի մարզում։

Պայմանների բարելավում[խմբագրել | խմբագրել կոդը]

1850 և 1860-ական թվականներին Էստոնիայի շվեդների դիրքերը բարելավվեցին, քանի որ տեղի ունեցան նոր ագրարային բարեփոխումներ, սակայն Էստոնիայում խտրականությունները շարունակվում էին Ցարական Ռուսաստանի գերիշխանության շրջանում։ Առաջին համաշխարհային պատերազմից և Ռուսական հեղափոխությունից հետո, 1918 թվականին ձևավորվեց անկախ Էստոնիան։ Անկախ Էստոնիայի Սահմանադրությունը երաշխավորում էր ազգային փոքրամասնություններին իրենց լեզվով կրթություն իրականացնելու իրավունքը, նրանց ազգային և սոցիալական իրավունքը ստեղծել հասարակական ինստիտուտներ, օգտագործել իրենց լեզուն պաշտոնական կառույցներում և իրենք ընտրեին իրենց քաղաքացիությունը։ Շվեդները, բալթիկ գերմանացիները, ռուսները և հրեաները ունեին նախարարներ նոր ազգային կառավարությունում։ Ստեղծվեց Svenska Folkförbundet շվեդական քաղաքական կազմակերպությունը: 1925 թվականին ընդունվեց նոր օրենք, որը տալիս էր մշակութային ինքնավարություն, սակայն ռուսները և շվեդները չեն օգտվել այդ նոր ազատություններից, հիմնականում տնտեսական պատճառներից ելնելով։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին Խորհրդային Միությունը ստիպեց Էստոնիային ռազմական բազաների վերաբերյալ պայմանագիր ստորագրել: Բազաներից շատերը կառուցվեցին կղզիների վրա, որոնց վրա ապրում էին շվեդները և նրանցի շատերը ստիպված էին լքել իրենց տները։ Մեկ տարի անց Էստոնիան օկուպացվեց և միացվեց Խորհրդային Միությանը։ Էստոնիայի շվեդ տղամարդիկ օկուպացիայի ժամանակ զորակոչվում էին Կարմիր բանակ, իսկ գերմանակ օկուպացիայի ժամանակ գերմանական զորքեր։ Էստոնիայի մնացած շվեդերի մեծ մասը փախավ Շվեդիա, նախքան 1944 թվականի խորհրդային զորքերը երկրորդ անգամ ներխուժեցին Էստոնիա։ 1945 թվականի հունիսի 8-ին Շվեդիայում հաշվում էր 6554 էստոնացի շվեդ և 21 815 էստոնաից փախստական[2]։

Այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Մուրման (1911-2004), էստոնացի շվեդուհի, որ մնացել է Էստոնիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո

Այսօր էստոնացի շվեդների մնացած մի փոքր խումբ վերամիավորվում և վերակազմավորում են իրենց ժառանգությունը` ուսումնասիրելով շվեդերենը և իրենց մշակույթը: Նրանք ղեկավարվում են Էստոնիայի շվեդական խորհրդի կողմից, որը աջակցություն է ստանում Էստոնիայի կառավարության կողմից: 2000 թվականին շվեդները Էստոնիայի 21-րդ ամենամեծ էթնիկական խումբն էին, որոնց թվաքանակը 300 էր[3]։ Սակայն կան բազում էստոնացի շվեդներ և նրանց ժառանգներ, որոնք այժմ ապրում են Շվեդիայում։

Ժողովրդագրություն և բնակության շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտաէստոնական կղզեխումբի հին շվեդական քարտեզ, որոնցում կենտրոնացել են Էստոնիայի շվեդները

Տևտոնական շրջանի ավարտին Էստոնիայում ապրում էր 1000 էստոնացի շվեդների ընտանիք, ընդ որում 1500 շվեդներ բնակվում էին Տալլինում (շվեդ.՝ Reval

1897 թվականին Ռուսական կայսրությունում անց կացված մարդահամարի տվյալներով Էստոնական նահանգում շվեդ բնակչության թվաքանակը 5786 էր, որը ամբողջ բնակչության 1,39% էր[4]։

1922 թվականի մարդահամարի տվյալներով Էստոնիայի բնակչությունը 1 107 059[5][6] էր, և էստոնացի շվեդները կազմում էին բնակչության միայն 0.7%, մոտավորապես 7850 մարդ[5][7], որոնք մեծամասնություն էին կազմում այնպիսի վայրերում, ինչպիսիք են՝ Ռուհնուն (շվեդ.՝ Runö), Վոռմսին (շվեդ.՝ Ormsö), Ռիգուլդին (շվեդ.՝ Rickull)։ 1934 թվականին նրանց թվաքանակը նվազեց մինչև 7641 մարդու[8]։ Նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը բնակչությունը կազմում էր մոտ 10 000 մարդ, մոտավորապես 9000 մարդ փախավ Շվեդիա: Նախապատերազմյան ժամանակ շվեդական խոշոր բնակչությամբ քաղաքներ էին համարվում Հաապսալուն (շվեդ.՝ Hapsal) և Տալլինը (շվեդ.՝ Reval

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բնակչության թվաքանակը կայուն էր։ 1970 թվականին էստոնաից շվեդների թվաքանակը 435 էր, 1979 թվականին՝ 254, 1989 թվականին 297։ Էստոնիայի ազգային փոքրամասնությունների խմբում 26-րդ տեղը զբաղեցրեց (մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը երրորդ տեղում էին ռուսներից և գերմանացիներից հետո)։ 2000 թվականի մարդահամարի տվյալներով նրանց թվաքանակը 300 էր[3]։ Սակայն նրանցից ընդամենը 211 էին Էստոնիայի քաղաքացիներ[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Population of Estonia by ethnic nationality, mother tongue and citizenship Archived July 17, 2011, at the Wayback Machine.
  2. Seppo Zerterberg: Viro, Historia, kansa, kulttuuri. Helsinki: Suomalaisen kirjallisuuden seura, 1995, 951-717-806-9 Կաղապար:Fi icon
  3. 3,0 3,1 «2000. Aasta rahva ja eluruumide loendus (Population and Housing Census)» (PDF) (Estonian, English) 2։ Statistikaamet (Statistical Office of Estonia)։ 2001։ ISBN 9985-74-202-8։ Վերցված է 2009-09-23 
  4. Russian Imperial Census 1897 Archived June 22, 2011, at the Wayback Machine.
  5. 5,0 5,1 Riigi Statistika Keskbüroo (1924)։ «1922 a. üldrahvalugemise andmed. Vihk II. Üleriikline kokkuvõte. Tabelid» (PDF) (Estonian)։ Վերցված է 2009-09-15 
  6. «Population in counties and towns, 1922»։ Statistics Estonia։ 2008-01-12։ Վերցված է 2009-09-13 
  7. «Ethnic minorities in Estonia: past and present»։ Estonian Institute։ 1998-12-26։ Արխիվացված օրիգինալից-ից 2009-04-03-ին։ Վերցված է 2009-09-13 
  8. Riigi Statistika Keskbüroo (1937)։ «Rahvastikuprobleeme Eestis. II Rahvaloenduse tulemusi. Vihk IV» (PDF) (Estonian)։ Վերցված է 2009-09-15 
  9. Estlandssvenskarna i Estland - har upprättat kulturellt självstyre Կաղապար:Sv icon

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]