Շվեդական Ձուկ
| Ենթատեսակ | կոնֆետ |
|---|---|
| Առաջացման երկիր | |
| Վիքիպահեստում | |


Շվեդական Ձուկ, ձկնաձև, փափուկ կոնֆետ, որը ստեղծել է շվեդական «Malaco» քաղցրավենիքի ընկերությունը 1957 թվականին[1]՝ ԱՄՆ շուկայի համար[2]։ Դրանք ունեն տարբեր գույներ և համեր։
Բաղադրիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեդական ձուկը պարունակում է[3].
- Շաքար
- Ինվերտային շաքար
- Եգիպտացորենի օշարակ
- Ձևափոխված եգիպտացորենի օսլա
- Կիտրոնաթթու
- Բնական և արհեստական համեր
- Հանքային յուղեր
- Կառնաուբայի մոմ (Արտադրված է Կանադայում) կամ մեղրամոմ (Արտադրված է Թուրքիայում)
- Կարմիր (Ներկանյութ) #40
- Դեղին (Ներկանյութ) #6
- Դեղին (Ներկանյութ) #5
- Կապույտ (Ներկանյութ) #1
Նախորդ փաթեթավորումների վրա գովազդվում էր, որ ապրանքը հանդիսանում է «յուղերից զերծ սնունդ»։ Դրանք առանց գլյուտենի են։
Քիմիական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեդական Ձուկ կոնֆետների բաղադրիչներից մեկն է ինվերտային շաքարը (invert sugar), որը գլյուկոզայի և ֆրուկտոզայի խառնուրդ է։ Ինվերտային շաքարը կարևոր դեր ունի խոնավությունը պահելու համար։
Շվեդական Ձուկը պարունակում է նաև փոփոխված եգիպտացորենի օսլա, որը հիմնականում օգտագործվում է կոնֆետներին ձև տալու համար։ Այն ծառայում է որպես հիմք[4]՝ հատուկ սկուտեղներում կոնֆետների ձևավորումն ապահովելու նպատակով։ Բացի այդ, այդ սկուտեղներում ավելացնում են սպիտակ հանքային յուղ՝ օսլայի ազդեցությունը լրացնելու, կոնֆետների փշրվումը կանխելու և դրանց փայլ հաղորդելու համար։
Կառնաուբայի մոմը օգտագործվում է որպես ծածկույթ՝ կոնֆետներին մոմային հյուսվածք տալու համար[5]։
Կիտրոնաթթուն նույնպես ավելացվնում են՝ կոնֆետների պահպանման ժամկետը երկարացնելու նպատակով։
Շվեդիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Շվեդիայում կոնֆետների վաճառքի մեծ մասը իրականացվում է «pick and mix» ձևաչափով։ Գինուց պատրաստված ժելե կոնֆետները ներկայացվում են տարբեր ձևերով, որոնցից մեկն է ձկնաձևը[6][7]։ Շվեդական Ձուկ կոնֆետները Շվեդիայում վաճառվում են «pastellfiskar» («պաստելային ձկներ[8]») անվամբ և, այդ թվում, «Malaco» բրենդի ներքո[9]։ Ձկնաձև կոնֆետները ներառված են նաև «Malaco»-ի «Gott & Blandat» խառնված քաղցրավենիքների տոպրակի մեջ, որը ներկայացվել է 1979 թվականին։ Տարիների ընթացքում այս հայտնի տոպրակի բազմաթիվ տարբերակներ են թողարկվել։ Շվեդական բաղադրատոմսը տարբերվում է ամերիկյանից, քանի որ Եվրոպայում սպիտակ հանքային յուղն արգելված է առողջության հետ կապված ռիսկերի պատճառով, և ԵՄ-ում որոշ ամերիկյան սննդային գունանյութեր թույլատրված չեն նույն չափաքանակներով։ Շվեդական տարբերակի բաղադրության մեջ ներառված են՝ գլյուկոզային օշարակ, շաքար, օսլա, թթվայնացուցիչ (կիտրոնաթթու), բուսական յուղեր (կոկոսի, բռնագան), բույրավետիչներ, ծածկույթ (մոմախիճ՝ մեղրամոմ), գունանյութեր (E160e, E141, Կարոտին)։ «Malaco» ընկերությունը արտահանում է նաև «Original Swedish Fish» կոնֆետները[10]։
Հյուսիսային Ամերիկայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսօր Հյուսիսային Ամերիկայում սպառվող Շվեդական ձուկ կոնֆետները պատրաստում է «Mondelēz International» ընկերությունը Կանադայի Համիլտոն քաղաքում և Թուրքիայում։ Կանադայում դրանք վաճառվում են «Maynards Bassetts» ապրանքանիշի ներքո, որը պատկանում է «Mondelēz International»-ին։
ԱՄՆ-ում կոնֆետները տարածում է հենց «Mondelēz International» ընկերությունը։ Շվեդական Ձուկ կոնֆետները մեծ ճանաչում են ձեռք բերել՝ առանց «Malaco» կամ ավելի ուշ՝ «Cadbury» ընկերությունների ինտենսիվ գովազդի, մինչև վերջին տասնամյակը։ Վերջին շրջանում դրանց պահանջարկի աճի շնորհիվ կոնֆետները դարձել են ավելի հասանելի սուպերմարկետներում և փոքր խանութներում, որտեղ հաճախ վաճառվում են պլաստիկ տոպրակներով։ Այս նոր թափի վրա հիմնվելով՝ ընկերությունը սկսել է գովազդային արշավներ, այդ թվում՝ «Giant Fish» հեռուստագովազդները և «Treadin' Water» ՅուԹյուբյան մինի-սերիալը, որը պատմում է չորս ընկերների և հսկա Շվեդական Ձուկ կոնֆետի մասին, ովքեր ապրում են նույն բնակարանում։ Մինի-սերիալի առաջին մի քանի դրվագները հրապարակվել են ՅուԹյուբում 2016 թվականի մայիսի 9-ին[11]։
Շվեդական Ձուկ կոնֆետները սկզբում միայն կարմիր էին և ունեին այս կոնֆետին յուրահատուկ համ։ Այժմ դրանք հասանելի են նաև այլ գույներով և համերով, օրինակ՝ նարնջագույն (նարնջի համով) և դեղին (կիտրոն-լայմի համով)։ Մանուշակագույն կոնֆետները (խաղողի համով) հանվել են վաճառքից 2006 թվականին։ Կոնֆետները ունեն երկու չափս՝ փոքր և մեծ։ Սկզբում փոքր չափսի կոնֆետները կարմիր էին, սակայն այժմ երկու չափսերն էլ հասանելի են բոլոր համերով։ «Food Network»-ի «Unwrapped» հաղորդման ընթացքում գործարանում այցի ժամանակ պարզվել է, որ կանաչ կոնֆետը լայմի համ չունի, այլ՝ փշավոր արքայախնձորի, իսկ դեղին կոնֆետը՝ կիտրոն-լայմի համ։
Նշվում է, որ Հյուսիսային Ամերիկայի շուկայում արտադրված Շվեդական Ձուկ կոնֆետների ներմուծումը ԵՄ և Մեծ Բրիտանիա արգելված է, քանի որ դրանք չեն համապատասխանում եվրոպական անվտանգության չափանիշներին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեդական Ձուկ կոնֆետները ԱՄՆ շուկայում ներկայացվել են 1957 թվականին։ Սկզբում այս կոնֆետների սեփականատերը շվեդական «Malaco» ընկերությունն էր, որը ցանկանում էր ընդլայնել իր վաճառքները Հյուսիսային Ամերիկայում և համագործակցում է «Cadbury» ընկերության հետ։ Նպատակ ունենալով ստեղծել մի ապրանք, որը որևէ կերպ կարտացոլեր Շվեդիայի մշակույթը և կգրավեր ամերիկյան սպառողների ուշադրությունը։ Նրանք ստեղծեցին ձկնաձև ժելե կոնֆետ։ Ձկնորսությունը Շվեդիայի մշակույթի կարևոր մասն է եղել և մնում է առ այսօր, իսկ ձուկը շվեդական սննդակարգի կարևոր բաղադրիչներից է։ 1950-ականներին Շվեդիան հիմնականում ասոցացվում էր ձկան հետ, և այդ պատճառով «Malaco»-ն ընտրեց հենց ձկնաձև դիզայնը։ Այսօր ԱՄՆ-ում այս կոնֆետները տարածում է «Mondelez» ընկերությունը, սակայն Շվեդիայում դրանք մինչ օրս շարունակում է տարածել հենց «Malaco» ընկերությունը[12]։
Գործընկերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին ԱՄՆ-ում գործող «Rita's Italian Ice» ցանցը, որը մատուցում է իտալական սառցե դեսերտներ և սառը քաստարդ, ներկայացրեց կարմիր Շվեդական Ձկան համով իտալական սառույց՝ որպես համատեղ ապրանքանիշի (co-branded) արտադրանք[13]։
«Mondelez Global» ընկերությանը պատկանող Trident մաստակի բրենդը արտադրեց Շվեդական Ձկան համով մաստակ, որը գովազդվում էր որպես «Berry + Lemon» համ։
2016 թվականին «Nabisco» ընկերությունը ստեղծեց փորձնական ապրանք՝ Շվեդական Ձկով օրեոներ, որը վաճառվում էր միայն ԱՄՆ-ի Kroger սուպերմարկետների ցանցում[14]։
2023 թվականից սկսած, Trader Joe's սուպերմարկետների ցանցը իր սեփական ապրանքանիշի ներքո վաճառում է այս կոնֆետների տարբերակը, որը կոչվում է «Scandinavian Swimmers[15]»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The snack that's red, sweet, and fishy». Snack Stack (անգլերեն). 2021 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «A Brief History of Swedish Fish». mentalfloss.com. 2021 թ․ սեպտեմբերի 12.
- ↑ «SWEDISH FISH ASSORTED SOFT CANDY ASSORTED FAT FREE12X3.500 OZ». smartlabel.mondelezinternational.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Candy Creations with Starch and Its Derivatives». www.naturalproductsinsider.com (ամերիկյան անգլերեն). 1997 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «What's Carnauba Wax?». ThoughtCo. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Malaco Pick & Mix – Pastellfisk». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Godis Direkt AB Pastellfiskar picture together with other mixed candy Արխիվացված 2009-05-27 Wayback Machine
- ↑ «Candyking». candyking.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Malaco Gott&blandat». cloetta.se. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Pastellfisk». Cloetta.se (Swedish). Վերցված է 2024 թ․ ապրիլի 5-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Swedish Fish». YouTube (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «A Brief History of Swedish Fish» (անգլերեն). 2009 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Rita's Introduces Highly-Anticipated Swedish Fish® Italian Ice Flavor | Rita's Italian Ice». www.ritasice.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Bulow, Alessandra (2016 թ․ օգոստոսի 12). «This is what happened when we tried Swedish Fish Oreos». today.com.
- ↑ Barba, Christine (2023 թ․ ապրիլի 25). «Scandinavian Swimmers: Trader Joe's Elevated Twist On Swedish Fish». daily meal.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Original Swedish Fish Արխիվացված 2005-07-19 Wayback Machine website, run by Cadbury Adams