Շռամ (կամավորական ջոկատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շռամ կամավորական ջոկատից)
Շռամ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներԱ. Բաբայան

«Շռամ» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989 թվականին Երևանում։ 1989-1994 թվականներին «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի «Արամո-114» գումարտակի կազմում կամ առանձին մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Գորիսի (Կոռնիձոր, Շուռնուխ), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Տավուշի (Մովսեսգյուղ), Վայքի (Բարձրունի) և Կուբաթլուի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին (հրամանատար՝ Ա. Բաբայան)։ Ջոկատից զոհվել է 2 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։