Շպիցբերգենի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1758 թվականին գծված Շպիցբերգենի քարտեզը։

Ենթադրաբար, պոմորները և վիկինգներ Շպիցբերգեն կղզեխումբը հայտնաբերել են 12-րդ դարում։ Ռուսական աղբյուրների համաձայն պոմորները արշիպելաը հայտնաբերել են վիկինգներից 80 տարի առաջ՝ փայտե նավակներով նավարկելով դեպի Շպիցբերգեն։ Նորվեգական աղբյուրների համաձայն՝ վիկինգները այցելում էին մի երկիր, որը կոչվում էր Սվալբարդ, որը թարգմանաբար նշանակում է «սառը եզերք»։ Սակայն հնարավոր է, որ այդ անունը կապված է եղել մեկ այլ կղզու հետ, որը կարող է լինել Յան-Մաիենը կամ Գրելանդիայի արևելյան մասը, որտեղ վիկինգները հասել են Իսլանդիայիցատլանտյան երթուղով[1]:. Պոմորների մոտ կղզեխումբը կոչվում էր որպես «Սուրբ Երկիր» կամ Գրումանտ։ Ներկայումս այդպես է կոչվում կղզում գտնվող գյուղերից մեկը։

Հայտնաբերում և արշավանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրահամ Սթրոքի նկարը (1690), որը ներկայացնում է կետերի որսը Շպիցբերգենում։

ՌԴ հնագիտության ինստիտուտի հնագետների կարծիքով արդեն 16-րդ դարում Շպիցբերգենում եղել են պոմորների բնակավայրեր[2]։ Ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել է պոմորական շուրջ 80 հուշարձան։ Հայտնաբերված ամենահյուսիսային պոմորական բնակավայրը գտնվել է Բրյոգեր թերակղզում, որը տեղակայված է Քոնգս-ֆյորդում, Նյու-Օլուսեն բնակավայրից 4 կմ հեռու։ Պեղումների ընթացքում այստեղ հայտնաբերվել է մետաղե, կաշվե, փայտյա, աղյուսե ավելի քան 700 իրեր։ Բնակավայրից ավելի հյուսիս հայտնաբերվել են նաև պոմորական տապանաքարեր, խաչեր և տներ։ Րեշերժ ծովախորշում՝ Բելսուն նեղուցից հյուսիս, հայտնաբերվել են սլավոնական բնակավայրեր, որոնք ամենախոշորն են Արևմտյան Շպիցբերգենում։ Այստեղ հայտնաբերվել և ուսումնասիրվել են չորս բնակատեղի, որոնցից յուրաքանչյուրում եղել են 9 բնակարան, բաղնիք և պահեստարան[3]։

կղզեխմբի առաջին հայտնաբերողը համարվում է հոլանդացի Վիլեմ Բարենցը, ով ըստ շրջանառվող տեսակետի, առաջինը ոտք դրեց Շպիցբերգեն[4] 1596 թվականի հունիսի 10-ին Բարենցը առաջինը հասավ Արջե կղզի[5], իսկ նույն թվականի հուլիսի 17-ին՝ Շպիցբերգենի հյուսիս-արևմուտք[4]։ 1607 թվականին Շպիցբերգենը ուսումնասիրել է նաև Հենրի Հուդզոնը։

1610 թվականին անգլիական արշավախմբի կողմից Շպիցբերգենի ափերի մոտ կետերի բազմաթիվ խմբերի հայտնաբերումից հետո՝ 1611 թվականին կղզեխումբ ուղարկվեց անգլիական առաջին կետորսական արշավախումբը։ 1612 թվականին Շպիցբերգեն ուղևորվեցին նաև հոլանդական և բասկյան արշավախմբերը։ Այնուհետև 1613 թվականին արշավանքներ կազմակերպեցին ֆրանսիական և 1617 թվականին դանիական արշավախմբեր[6]։ Բնակավայրեր կառուցվեցին Շպիցբերգենի արևմտյան ափամերձ տարածքներում, ինչպես նաև հյուսիս-արևմուտքում։ Որոշ բնակավայրեր հիմնվեցին հարավ-արևելքում։ Նորաբնակները սկսեցին զբաղվել կետերի որսով։ 1614 թվականին հոլանդական կետորսական արդյունաբերության կենտրոնը Սմերենբուրգ բնակավայրն էր։ 1630-ական թվականներից սկսվեց կետորսությունը բաց ծովում։ 17-18-րդ դարերում կղզին տարբեր պետությունների կողմից օգտագործվել է որպես կետորսական արդյունաբերության կազմակերպման նպատակով մինչև այն ժամանակ, երբ այդ տարածքներում կետերը գրեթե ամբողջովին չոչնչացվեցին։ Արդեն 1670 թվականին վերջին կետորսական բնակավայրերը ամայացան, քանի որ կետորսության ձևերը փոխվեցին։

Շպիցբերգում կետորսությունը վերսկսվեց 19-րդ դարում, երբ գերիշխող դիրք զբաղեցրեցին հոլանդացիներն ու գերմանացիները, որից հետո կղզու տնօրինությունը իր ձեռքը վերցրեցին անգլիացիները։ Բելգիական, նորվեգական և շվեդական կետորսները սկսեցին Շպիցբերգեն մեկնել այդ ժամանակներից։

1707 թվականին հոլանդացի կետորս Կորնելիս Գալսը իրականացրեց Շպիցբերգենի շուրջ ամբողջական նավարկություն։ Քանի որ կետորսները հիմնականում այցելում կամ բնակություն էին հաստատում ափամերձ տարածքներում, ապա կղզում կենտրոնական մասը մնաց անառիկ մինչև 1890-ական թվականները։ 17-րդ դարի վերջին Մարտին Քոնվեյը գիտնականների խմբի հետ միասին իրականացրեցին Շպիցբերգի միջով առաջին անցումը։ 1896 թվականի հունիս-հուլիս ամիսներին խումբը Ադվենֆյորդենից մեկնեց կղզու արևելյան մասում գտնվող Ագարդֆյորդեն։

1872—1873 թվականների ձմռանը կղզում զոհվեց 17 ծովառյուծի որսորդ։

20-րդ դարի սկզբին ամերիկյան, բրիտանական, շվեդական, ռուսական և նորվեգական ընկերությունները սկսեցին օգտակար հանածոների արդյունահանումը կղզեխմբից։ Արդյունաբերական չափերի առաջին քարածուխը արդյունահանեց Ջոն Լոնգիարին պատկանող ամերիկյան ընկերությունը։ Վերջինիս սեփականատերը Շպիցբերգենում արևմուտքում հինեց Լոնգյիր քաղաքը։

Քանի որ Նորվեգիան 1820-ական թվականներից Շպիցբերգենի նկատմամբ ներկայացնում էր իր իրավասությունները, արդեն 1920 թվականի փետրվարի 9-ին Փարիզում հաստատվել է Շպիցբերգենի տրակտատը, որի համաձայն ճանաչվել է Շպիցբերգենի ինքնիշխանությունը։ Պայմանագրի կնքմանը մասնակցած բոլոր 39 երկրները ստացան կղզեխումբում արդյունաբերությամբ զբաղվելու իրավունք ստացան։ Տրակտատով սահմանափակվեց կղզու օգտագործումը ռազմական նպատակներով, ինչպես նաև հաստատեց բնակավայրերի պահպանումը։ Համաձայնագրի կնքումից 5 տարի անց Նորվեգիան հայտարարեց Շպիցբերգենի հանդեպ իր սուվերենությունը։ Որոշ պատմաբաններ նշում են, որ 1925 թվականին Նորվեգիան ստացավ Շպիցբերգենը որպես Առաջին համաշխարհային պատերազմում իր առևտրային նավատորմի կրած կորուստների փոխհատուցում։ ԽՍՀՄ-ն միացավ Շպիցբերգենի տրակտատին 1935 թվականին, սակայն արդեն 1932 թվականից կղզում զբաղվում էր քարածխի արդյունահանմամբ։

1926թ.-ին Նորգեի թռիչքը դիրիժաբլով

Նախապատերազմական տարիներին կղզեխմբից իրականացվում էին բևեռային արշավանքներ։ Օրինակ Ռուալ Ամունդսենը հիդրոինքնաթիռով իրականացրեց դեպի հյուսիսային բևեռ ամերիկացի միլիոնատեր Լինկոլն Էրսվորտայի ֆինանսավորմամբ։ 1925 թվականի մայիսի 25-ին Ամունդսենը մեկնեց Շպիցբերգենից Ալյասկա Հյուսիսային բևեռով, սակայն չհասնելով վերջակետին՝ վերադարձավ Շպիցբերգեն։ 1926 թվականի մայիսի 11-ին նույն փորձը կատարեց Ումբերտո Նոբիլեն, ով թռչելով հյուսիսային բևեռի վրայով՝ վայրէջք կատարեց Ալյասկայում։ Վերջինս Մուսոլինիի իշխանության տարիներին դարձավ իշխող ֆաշիստական կուսակցության անդամ, գեներալ։ Ումբերտոն 1928 թվականի մայիսի 23-ին որոշեց իրականացնել նույն թռիչքը դեպի հյուսիսային բևեռ-Ալյասկա։ Մեկնարկելով Շպիցբերգենից՝ Ումբերտոն հասավ Հյուսիսային բևեռ։ Սակայն հետագա ընթացքին նրա դիրիժաբլը վթարի ենթարկվեց։ Որոնողական աշխատանքների ժամանակ զոհվեց նաև Ամունդսենը, իսկ խմբին փրկեց խորհրդային սառցահատ Կրասին սառցահատը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին՝ 1939 թվականին, Շպիցբերգենում բնակություն հաստատեցին 1000 նորվեգացի և 2000 խորհրդային հանքափորներ։ Մայրցամաքային Նորվեգիայում Դանիա-Նորվեգական ռազմագործողությունից հետո острова Շպիցբերգեն, Գրելանդիա և Յան-Մայեն կղզիները դառնում են Դաշնակիցների և Ֆաշիստական Գերմանիայի միջև հակամարտության թիրախ։

Հակահիտլերյան խմբավորումը նախատեսում էր 1940 թվականին կանադական զինվորականների տեղակայումը Շպիցբերգենում։ Ձմռան ցուրտ լինելու և ռեսուրսների պակասության պատճառով այդ պլանը ձախողվեց։ Ոչնչացվեցին մետերոլոգիական կայանները, հանքերը փակվեցին, էվակուացվեցին խորհրդային և նորվեգական աշխատողները։

1941 թվականի օգոստոսի 25-ին բրիտանական «Էմփրես օֆ Կանադա» (Empress of Canada) հացանավը այլ ռազմական նավերի ուղեկցույամբ խարիսխ գցդեցին Գրյունֆյորդում (Արևմտյան Շպիցբերգեն)։ Կանադական զորախումբը, նորվեգական դասակը և Թագավորական զորքերը սկսեցին Շպիցբերգենի տարհանումը։ Չնայած նորվեգական կողմի հակադրությանը՝ հանքերը պայթեցվեցին։

Պատերազմի ժամանակ Շպիցբերգենը չծառայեց որպես լիարժեք ռազմաբազա, այդ իսկ նպատակով գերմանական զինուժի գործողությունները սահմանափակվեցին միայն մետեոկայանների աշխատեցնելով։ Սվալբարդում ընդհանուր առմամբ կային 10 գաղտնի գերմանական խմբեր։ Վերջիններիս ոչնչացման նպատակով 1942 թվականին երկու նավերով նորվեգական զորախումբ ուղարկվեց Շպիցբերգեն[7]։ Չնայած այն հանգամանքին, որ երկու նավերն էլ գերմանական օդուժի կողմից ոչնչացվեցին, այնուամենայնիվ նորվեգական զորախումբը կարողացավ ամրանալ ափին և հայտնաբերել առնվազն մեկ գերմանական կայան։ Հետագայում նորվեգական ներկայույթունը Շպիցբերգենում ընդլայնվեց։

1943 թվականին նորվեգական զորախմբի ոչնչացման համար Շպիցբերգեն ուղարկեցին «Տրիպց» և «Շարնհոսթ» գծանավերը, որոնց ուղեկցում էին 10 էսմինեցներ, որոնք թնդանոթային գրոհով ոչնչացրեցին Լոնգիրբյունեն և Բարենցբուրգը։ Այդ ժամանակ հրդեհված ածխահանքերից մեկը հաջողվեց հանգցնել միայն 1960 թվականին։ Գերմանացիների համար անակնկալ էր նորվեգական մերձափյա հրաետանու ներկայությունը Հերոդեն հրվանդանին։ Նորվեգացիները կարողացան 3 էսմինեց վնասել։ Ափ իջեցված գերմանական հետևակը ցրեց նորվեգական զինուժը, սակայն երկար ժամանակ չմնաց ցամաքին[8]։ Այսպիսով ռազմական բախումները ավարտվեցին ոչ ոքի հաղթանակով. նորվեգական ստորաբաժանումը գրեթե կորցրեց մարտունակությունը, բայց հասցրեց ուժով գերազանցող հակառակորդին հասցնել էական վնաս։

Նորվեգացիներին չհաջողվեց հայտնաբերել և ոչնչացնել գերմանական բոլոր կայանները, որոնցից վերջինը դադարեցրեց գործունեությունը 1945 թվականի սեպտեմբերին՝ փոխանցելով օդերևութաբանական հաղորդագրությունը բաց տեքստով։

Շպիցբերգենի սառը կլիմայի շնորհիվ մինչ օրս պահպանվել են պատերազմի հետքերը։ Կղզեխմբում պահպանվել են մի քանի գերմանական ռազմական ինքնաթիռների մնացորդներ, ինչպես նաև մետեոկայաններ։ Բարենցբուրգում ԽՍՀՄ-ի կողմից օգտագործված թնդանոթի կայանները տեղափոխվել են Լոնգիրբյուեն և տեղադրվել օդանավակայանի մուտքի մոտ որպես հուշարձան։

Ետպատերազմյան ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Շպիցբերգենում տեղակայված Եվրոպական գիտական ընմկերության կայանը։

1940-ական թվականների վերջերից մինչև 1980-ական թվականների սկզբները Շպիցբերգենը ուսումնասիրվել է Քեմբրիջի, Օքսֆորդի համալսարանների և այլ հաստատությունների աշխարհագրական արշավախմբերի կողմից:Արշօպելագի բազմաթիվ աշխարհագրական վայրեր անվանակոչվեցին արշավախմբերի մասնակիցների կամ Քեմբրիջին առնչվող վայրերի անուններով[9]։

2000-ական թվականներին կղզում ՄԱԿ-ի հովանու ներքո կառուցվեց համաշխարհային սերմնապահեստարան, որտեղ պահվում են մոլորակի վրա աճող և մարդկանց կողմից կիրառություն ունեցող բոլոր տեսակի բույսերի սերմերը։

2003 թվականին Չինաստանը Նյու-Օլեսուն բնակավայրի մոտ ստեղծեց գիտական կայան[10]։ Բացի այդ, Չինաստանը նաև միացավ Լոնգիր բնակավայրում գտնվող մթնոլորտային ուսումնասիրությունների կենտրոնի աշխատանքներին[10]։

Ներկայումս Շպիցբերգենը գտնվում է Նորվեգիայի իրավասության ներքո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В.Л.Державин, Труды международной конференции "History of Development of Spitsbergen and Northern Eurasia", Barentsburg, 2015.
  2. Очерки истории освоения Арктики. Том I. Шпицберген. Добаренцевый период в истории Шпицбергена. (ռուս.)
  3. Поморы с острова Грумант // Журнал «Вокруг света». Сентябрь, 1983. (ռուս.)
  4. 4,0 4,1 Arlov (1994): 9
  5. Arlov (1994): 10
  6. Arlov (1994): 16
  7. «Svalbard's history - the cruise book from Svalbard». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  8. С. Патянин // Операция “Цитронелла”.
  9. «Նորվեգիայի բևեռային ինստիտուտ։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  10. 10,0 10,1 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.