Շպիտալ ան դեր Դրաու[3] (գերմ.՝ Spittal an der Drau, սլովեն.՝ Špital ob Dravi), հին բնակավայր Ավստրիայում՝ Կարինթիա դաշնային երկրամասի արևմուտքում, Դրավա գետի ափին։ Ղբաղեցնում է 48,52 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2021 թվականի հունվարի 1-ի տվյալներով եղել է 15 151։
1191 թվականին Կարինթիայի իշխան Օտտոն II Օրթենբուրգցին իր եղբոր՝ Գերմանի հետ Դրավա գետի վերնահոսանքում հիմնադրել է հիվանդանոց (գերմ.՝ Hospital, Spittl) և եկեղեցի, որոնց շուրջ տարիների ընթացքում աստիճանաբար ձևավորվել է մի ոչ մեծ բնակավայր։ Հետագայում այն անցել է ազնվականական Ցելե տոհմի կոմսերի տիրապետության տակ։
1457 թվականին Շպիտալը քաղաքի արգավիճակ է ստացել։ Այդ նույն ժամանակ բնակավայրը մտել է Հաբսբուրգների տիրույթների կազմի մեջ։ 1524 թվականին Հռոմեական Սրբազան կայսրության միապետը՝ Ֆերդինանդ Iը, քաղաքը, Օրթենբուրգի կոմսի տիտղոսի հետ մեկտեղ, ընծայել է իր իսպանացի մերձավորներից մեկին՝ Գաբրիել Սալամանկային։ Վերջինս Շպիտալում Վերածննդի ոճով կառուցել է Ավստրիայի ամենագեղեցիկ պալատներից մեկը՝ Պորցիա պալատը։
↑Австрия//Атлас мира/ сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г.; гл. ред. Г. В. Поздняк.— М.: ПКО «Картография»: Оникс, 2010.— С.63.— ISBN 978-5-85120-295-7 (Картография).— ISBN 978-5-488-02609-4 (Оникс).