Կինոյում իր դեբյուտը Շպելան կատարել է 1959 թվականին «Զ. Շինտիչի գաղտնիքը» կարճամետրաժ ֆիլմում, միանգամից աչքի է ընկել բնական, առինքնող խաղով, ինչի շնորհիվ էլ նկարահանվելու նորանոր առաջարկներ է ստացել[5]։ Նկարահանվել է քառասունից ավելի ֆիլմերում, այդ թվում՝ պեպլում ժանրի իտալական և լեհական մի շարք կինոնկարներում: Նրան լայն ճանաչում ու համբավ է բերել հատկապես տպավորիչ դերակատարումը սերբ սցենարիստ և ռեժիսոր Յովան Ժիվանովիչի նկարահանած «Տարօրինակ աղջիկը» (1962) ֆիլմում, որտեղ ստեղծել է այսպես կոչված՝ «ժամանակակից քաղաքային աղջկա» տիպական կերպար։ Դեպքից դեպք հկարահանվել է նաև հեռուստատեսությունում (օրինակ՝ Իվիցա Մատիչի «Կինը բնապատկերով» հեռուստաֆիլմում, 1975 )[6]: 1990-ականների սկզբից Շպելա Ռոզինը դադարել է նկարահանվել։
1971 թվականին «19 աղջիկ և մեկ նավաստի» ֆիլմի նկարահանման հրապարակում Շելան հանդիպել է նկարիչ Իսմար Մուեջինովիչին, որի հետ մտերմացել է, ամուսնացել ու որդի ունեցել։