Jump to content

Շպագինի գնդացիր-ատրճանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շպագինի գնդացիր-ատրճանակ
Տեսակհրազենային մոդել
Ենթատեսակգնդացիր-ատրճանակ
Երկիր ԽՍՀՄ
Ծառայության ընդունման տարի1941
ՊատերազմներԵրկրորդ համաշխարհային պատերազմ, Կորեական պատերազմ, Վիետնամի պատերազմ, Հարավսլավական պատերազմ, Հայրենական մեծ պատերազմ, Խորհրդա-ճապոնական պատերազմ, First Indochina War?, Լաոսի քաղաքացիական պատերազմ, Անգոլիայի քաղաքացիական պատերազմ և Քաղաքացիական պատերազմ Աֆղանստանում
ՍտեղծողԳեորգի Շպագին
Արտադրված է6 000 000
Փամփուշտի տեսակ7,62×25mm Տոկարև

Շպագինի 1941 թ. նմուշի 7,62 մմ գնդացիր-ատրճանակ կամ ՇԳԱ (ռուս.՝ Пистолет-пулемёт Шпагина - ППШ), կամ «ավտոմատ» խորհրդային ատրճանակ-գնդացիր, որը մշակվել է 1940 թվականին կոնստրուկտոր Գ. Ս. Շպագինը 7,62×25 մմ ՏՏ փամփուշտի համար և ընդունվել է Կարմիր բանակի սպառազինության համար (1940 թ. դեկտեմբերի 21-ին)[1]: ՇԱԳ և ՊՄԳ-43 եղել են խորհրդային զինված ուժերի հիմնական ատրճանակ-գնդացիրները Հայրենական մեծ պատերազմում։

Պատերազմի ավարտից հետո, 1960-ականների կեսին ՇԱԳ-ն հանվել է Խորհրդային Բանակի սպառազինությունից և աստիճանաբար փոխարինվել Կալաշնիկովի ինքնաձիգով, ավելի երկար կիրառվել է թիկունքի և օժանդակ ստորաբաժանումների սպառազինություններում, ներքին գործերի և երկաթուղային զորքերի զորամասերում մինչև 1991 թվականի ԽՍՀՄ փլուզումը։ ԱՊՀ մի շարք երկրների Ռազմականացված պահպանության և ՆԳՆ ստորաբաժանումների սպառազինության մեջ օգտագործվում է առ այսօր։

Նաև, հետպատերազմյան շրջանում ՇԱԳ հսկայական քանակությամբ արտահանվել է ԽՍՀՄ բարեկամական երկրներ, երկար ժամանակ եղել է տարբեր պետությունների բանակների սպառազինության մեջ, օգտագործվել է անկանոն կազմավորումներում և ողջ 20-րդ դարի ընթացքում կիրառվել է ամբողջ աշխարհի զինված հակամարտություններում։

Այս պահին որոշ վերամշակմամբ վաճառվում է որպես քաղաքացիական որսորդական կարաբին սիրողական հրաձգության համար (կրակի փոխանցիչը միակի կրակոցին է հարմարեցված, պահեստատուփում սահմանափակում է տեղադրված՝ 10 փամփուշտի համար, կարող է կատարվել փողային հատույթի և հարվածիչի շրջանում փակաղակի բաժակի կեռնավորում (кернение):

Իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականին Սպառազինության ժողկոմիսարիատը զինագործներին տվեց ատրճանակ-գնդացիր ստեղծելու տեխնիկական առաջադրանք, որը մոտ կլինի կամ կգերազանցի իր մարտավարա-տեխնիկական բնութագրերով ԴԱԳ-34/40 ատրճանակ-գնդացրին, բայց ավելի տեխնոլոգիական և հարմարեցված զանգվածային արտադրության համար (այդ թվում ոչ մասնագիտացված մեքենաշինական ձեռնարկություններում)[2][3][4]:

ՇԱԳ-ի մշակման ժամանակ հիմնական խնդիր էր դրված ստեղծել նմուշ, որը մոտ կլինի Դեգտյարյովի ատրճանակ-հրացանին կամ կգերազանցի նրան իր տեխնիկական հատկություններով, կլինի էժան ու պիտանի զանգվածային արտադրության համար, այդ թվում ոչ մասնագիտացված ձեռնարկություններում։ 1940 թվականին Սպառազինության Ժողկոմիսարիատը զինագործներին հանձնարարական տվեց ստեղծել ատրճանակ-գնդացիր, որի մասերը կարող են պատրաստվել նվազագույն մեխանիկական մշակմամբ (ինչը գործնականում նշանակում էր՝ անհրաժեշտ է կիրառել ձուլածո դետալներ)։ 1940 թվականի աշնանը քննարկման ներկայացվեցին Գ. Ս. Շպագինի և Բ. Գ. Շպիտալնիի ատրճանակ-գնդացիրները։ Զորավարժությունների փորձարկումները և տեխնոլոգիական գնահատմանը ներկայացված նմուշները 1940 թ. նոյեմբերի վերջին ցույց տվեցին, որ երկու համանման նախագծերի մարտական որակներից Շպագինի ատրճանակ-գնդացիրը տեխնոլոգիապես ավելի հարմար է արտադրության համար։ Շպագինի տարբերակի համար անհրաժեշտ 87 մասերի արտադրությունը կպահանջեր 5,6 հաստոցային ժամ, միևնույն ժամանակ Շպիտալնիի տարբերակի արտադրության համար անհրաժեշտ 95 ПП մասերի համար կպահանջվեր 25,3 հաստոցային ժամ, այսինքն՝ գրեթե հինգ անգամ ավելի շատ։

Առաջին ՇԱԳ արտադրվել էր 1940 թվականի օգոստոսի 26-ին, իսկ հոկտեմբերին պատրաստվել է փորձնական խմբաքանակը՝ 25 հատ[5]:

1940 թվականի նոյեմբերի վերջին զորավարժությունների և դիտարկման ներկայացված տեխնոլոգիական հատկանիշների գնահատականի արդյունքներով ՇԱԳ նմուշները երաշխավորվեց սպառազինության համար։

1940 թվականի դեկտեմբերի 21-ին Շպագինի 1941 թվականի նմուշի ատրճանակ-գնդացիրը ընդունվել է Կարմիր բանակի սպառազինության համար։ Մինչև 1941 թվականը պատրաստվել է ավելի քան 90000 հատ։ 1942 թվականի ընթացքում ռազմաճակատը ստացել է 1,5 միլիոն ատրճանակ-գնդացիր[6]։

ՇԱԳ ունի փողային տուփ, որը ձուլված է փողի պատյանի հետ, ապահովիչով փակաղակ взведения բռնակի վրա
Փակվող L-աձև նշանառության հարմարանք 100 և 200 մետր հրաձգության համար:

ՇԱԳ իրենից ներկայացնում է ձեռքի ավտոմատ հրազեն, որը նախատեսված է կրակահերթով և միազարկ կրակոցներով կրակելու համար։

Ավտոմատը աշխատում է ազատ փակաղակի փոխանցման սխեման օգտագործելու միջոցով։ Կրակահերթն իրականացվում է հետևի շեպտալոյից (կրակոցից առաջ փակաղակը գտնվում է հետին ամենաեզրային դիրքում, սեղմելուց հետո այն առաջ է շարժվում, հրում է փամփուշտը, պարկուճի շիկացումը տեղի է ունենում փողից փամփուշտի դուրս գալու ակնթարթին), փակաղակը կրակոցի պահին չի ամրացվում։ Նման սխեման հաճախ օգտագործվում է ատրճանակ-գնդացիրների մշակման ժամանակ։ Իր ամբողջ պարզությամբ, նման լուծումը պահանջում է օգտագործել զանգվածեղ փակաղակ, որը ավելացնում է զենքի ընդհանուր քաշը։ Բացի այդ, վերալիցքավորման նման սխեմայով աշխատող զենքը ուժեղ հարված ստանալու դեպքում (օրինակ, ընկնելիս) կարող է ինքնաբերաբար կրակել, եթե փակաղակը առջևի ամենաեզրային դիրքից (չֆիքսված) ուղղորդիչներով սահելով փամփուշտներ մատակարարող պահեստատուփի անցքից առաջ անցնի կամ հետին ամենաեզրային դիրքից՝ պոկվի կալանիչից։ Հարվածա-ձգանային մեխանիզմը թույլ է տալիս կատարել միազարկ և կրակահերթային հրաձգություն բաց փակաղակով։ Հարվածիչը անշարժ տեղադրված է փակաղակի հայելու մեջ։ Փոխանցիչը տեղադրված է ձգանի սկոբայի (скоба) մեջ, ձգանի կեռիկի դիմաց։ Ապահովիչը ներկայացնում է սահիչ (ползун), որը գտնվում է փակաղակի բռնիչի վրա։ Միացված ապահովիչը փակում է փակաղակը առջևի կամ հետևի դիրքում։

Ինչպես ԴԱԳ-ն, ՇԱԳ-ն նույնպես ունի փողային տուփ, որը ձուլված է փողի պատյանին, փակաղակ՝ բռնիչի վրա տեղադրված ապահովիչով, կրակի փոխանցիչ՝ ձգանի կեռիկի առջև տեղադրված ձգանի սկոբայով, տեղաշարժվող նշանակետ և փայտե խզակոթուն[7]։ Բայց և այնպես ՇԱԳ-ն էապես տեխնոլոգիական է. ճշգրիտ մեխանիկական վերամշակման կարիք ունի միայն փողը, փակաղակը պատրաստվել է խառատահաստոցով հետագա կոպիտ ֆրեզերավորմամբ, իսկ գրեթե մյուս բոլոր մետաղական մասերը կարող են պատրաստվել դրոշմմամբ։

Փողային արգելակ-կոմպենսատորն իրենից ներկայացնում է փողի պատյանի փողային կտրվածքից դուրս եկող մաս (փամփուշտի անցնելու համար անցք ունեցող կեռ թիթեղ, որի կողքերից պատյանի մեջ անցքեր են արված)։ Փողային արգելակ-կոմպենսատորը զգալիորեն նվազեցնում է կրակոցի ժամանակ առաջացած վառոդի գազերի ռեակտիվ ազդեցությունը և «փողի քիթը վեր ցցելը»։

Խզակոթը պատրաստվում էր փայտից, հիմնականում կեչուց։ ՇԱԳ-41-ը սկզբում կոմպլեկտավորվում էին ԴԱԳ-40-ի թմբուկավոր պահեստատուփերով 71 փամփուշտ տարողությամբ։ Բայց քանի որ թմբուկավոր պահեստատուփերը մարտի պայմաններում հուսալի չեղան, չափից ավելի ծանր և արտադրության համար թանկ էին, ինչպես նաև յուրաքանչյուր կոնկրետ ատրճանակ-գնդացրին համապատասխանեցնելու համար անհատական ձեռքի աշխատանք էին պահանջում, հետևաբար փոխարինվեցին 1942 թվականին մշակված 35 փամփուշտ տարողությամբ կոտորակավոր/սեկտորավոր պահեստատուփով։

ՇԱԳ-41 և խորհրդային զինվորի համազգեստի մի մասը

Նշանառության հարմարանքները սկզբում բաղկացած էին սեկտորային նշանբռնիչից (հեռավորությունը 50-ից 500 մ և 50 մ քայլով) և ֆիքսված մուշկայից։ Ավելի ուշ մտցվեց L-աձև նշանառության հարմարանք (перекидной) 100 և 200 մետր հրաձգության համար։ Քանի որ նշանառության հեռավորությունը բացառապես պայմանական, սուբյեկտիվ բնութագիր է, ապա ինչպես վաղ թողարկման ՇԱԳ-ի, այնպես էլ նախքան պատերազմի ատրճանակ-գնդացիրների մեծ մասն ուներ սեկտորային նշանբռնիչ, որը բաժանված էր մինչև 500 մ հեռավորության համար, սակայն հետագայում արտադրվեց պարզեցված տարբերակը մինչև 200 մետր նշան բռնելու համար, ընդ որում, զենքի դե-ֆակտո բնութագրերը նույնն էին, բայց նոր նշանառման հարմարանքը շատ ավելի հեշտ էր արտադրել, և միանգամայն համապատասխանում էր այդ զենքի իրական մարտական նշանակությանը[8]։

Հարվածա-ձգանային մեխանիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետադարձ-մարտական զսպանակով ատրճանակ-գնդացիրներին բնորոշ է պարզ հարվածա-ձգանային մեխանիզմ՝ հարվածիչը (Ударник) անշարժ ամրակցված է փակաղակին (затвор), մարտական մասը գտնվում է փակաղակի վրա։ Առկա փոխանցիչը թույլ է տալիս կատարել մեկական կամ ավտոմատ կրակ։ Ապահովիչը արգելափակում է փակաղակի շարժվելը։

Տուփիկավոր պահեստատուփ

Նշանառության 500 մ հեռավորության դեպքում (նախկին տարբերակում) կրակահերթով կրակի իրական հեռավորությունը կազմում էր մոտ 200 մ։ Այս ցուցանիշը զգալիորեն գերազանցում է այդ դասի զենքի միջին մակարդակը։ Բացի այդ, 7,62×25 մմ ՏՏ փամփուշտ օգտագործելու շնորհիվ, ի տարբերություն 9×19 մմ Պարաբելումի կամ .45 АСР-ի (արտասահմանյան ПԱԳ օգտագործվող), ինչպես նաև համեմատաբար երկար փողի շնորհիվ ստացվեց գնդակի շատ ավելի մեծ փողային արագություն (500 մ/վ, ի տարբերություն МП-40-ի՝ 380 մ/վ և Թոմփսոնի ատրճանակ-գնդացիրի՝ 280-290 մ/վ), որը տվեց հետագծի լավագույն настильность, որը թույլ տվեց մինչև 200-250 մ հեռավորության վրա մեկական կրակով վստահորեն խոցել նպատակակետը, ինչպես նաև կրակել ավելի մեծ՝ ընդհուպ մինչև 300 և ավելի մետր հեռավորության վրա, կրակի ճշգրտության նվազումը փոխհատուցելով արագաձգությամբ կամ մի քանի հրաձիգների կենտրոնացված կրակով։ Կրակահերթի արագաձգությունը մի կողմից առաջացնում էր զինամթերքի մեծ կորուստ (որի համար ПП ստացել է "փամփուշտ լափող" մականուն) և փողի արագ տաքացում, մյուս կողմից էլ ապահովում էր կրակի բարձր խտություն, որն առավելություն էր մոտիկ մարտում։

ԿԺԴՀ բանակի զենք, ՇԱԳ-41 և կարաբին СКС (Самозарядный карабин Симонова)
ՇԱԳ (ձախից) և ППС (աջից) պահեստատուփերի համեմատություն

ՇԱԳ-ի դիմացկունությունը, հատկապես տուփիկավոր պահեստատուփով, շատ բարձր է։ Մաքուր և յուղված ՇԱԳ հուսալի զենք է։ Անշարժ ամրացված боек -ի պատճառով հրաձգությունը կարող է ուշանալ, եթե փակաղակի բաժակները ծխից կեխտոտված կամ յուղման քսուկը փոշուց թանձրացած լինի։ Ըստ Հայրենական Մեծ պատերազմի վետերանների հիշողությունների, բաց ավտոմեքենաներով տեղաշարժվելիս կամ կեղտոտ ճանապարհներով զրահամեքենաների անցնելու դեպքում ՇԱԳ գրեթե միշտ թաքցնում էին թիկնոց-վրանների տակ։ Թերություններից կարելի է համարել համեմատաբար մեծ չափերը և զանգվածը, թմբուկավոր պահեստատուփի փոխարինման բարդությունը և լիցքավորումը, ոչ այնքան հուսալի ապահովիչը, ինչպես նաև պինդ մակերևույթի վրա ընկնելու դեպքում ինքնաբերաբար կրակելու հավանականությունը, որը հաճախ դառնում էր դժբախտ պատահարների պատճառ։ Քիչ դիմացկուն էր նաև ֆիբրային ամորտիզատորը, որը մեղմում էր հետ դիրքի ժամանակ փողի տուփի վրա փակաղակի հարվածը, իսկ ամորտիզատորի մաշվածությունը հանգեցնում էր նրան, որ փակաղակը կոտրում էր տուփի հետևի մասը։ ՇԱԳ առավելություններին կարելի է վերագրել թմբուկավոր պահեստատուփիմեծ տարողունակությունը (71 փամփուշտ) համեմատած МП-40 (32 փամփուշտ), բայց փամփուշտների մեծ քանակությունը զգալիորեն ավելացնում էր զենքի քաշը և չափերը, իսկ թմբուկավոր պահեստատուփի հուսալիությունը համեմատաբար ավելի փոքր էր։ Տուփիկավոր պահեստատուփը ավելի թեթև ու անվտանգ էր, սակայն մարտական փամփուշտներով լիցքավորումը մեծ բարդություն էր ներկայացնում ելքում երկու շարքից մեկ շարքով փամփուշտների վերադասավորման պատճառով. հերթական փամփուշտը պետք է շրթունքների տակ մտցվեր ներքև-հետ շարժումով։ Մյուս կողմից, օրինակ Շմայսերի համակարգի՝ MP 38/40 պահեստատուփը, որն օգտագործվում էր գերմանական և անգլիական ատրճանակ-գնդացիրներում, նույնպես ուներ երկու շարքից մեկ շարքի վերադասավորվելու խնդիր։ ՇԱԳ տուփիկավոր պահեստատուփի լիցքավորումը հեշտացնելու համար գոյություն ուներ հատուկ հարմարանք։

Փողային արգելակ-կոմպենսատորի առկայության պատճառով կողքի՝ փողաբերանի կտրվածքից մինչև 2-3 մ հեռավորության վրա գտնվող հրաձիգը կարող է բարովնասվածք կամ ականջի թմբկաթաղանթի պատռվածք ստանալ։ ՇԱԳ-41-ը հեշտ ճանաչելի է հրաձգության մեծ արագությամբ, որը նման է կարի մեքենայի խշխշոցին, իսկ մթության մեջ՝ փողաբերանից դուրս եկող կրակի երեք լեզվակներով, որոնք դուրս են գալիս պատյանի վերին և կողային անցքերից[9]։

Մարտի ճշգրտություն և կրակի արդյունավետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սրտի շրջանում լավագույն խոցման ցրում
հեռավորություն, մ բարձրություն, սմ լայնություն, սմ
մեկական կարճահերթ մեկական կարճահերթ
50 10 15 10 14
100 20 30 20 27
150 31 45 30 40
200 42 60 40 50
250 53 75 50 66
300 64 90 60 80

Հակառակորդի մեկ մարտիկին խոցելու համար (ըստ հասակի թիրախ) նորմալ մարտական զենքից արված կարճահերթ կրակի դեպքում անհրաժեշտ է 1 փամփուշտ մինչև 100 մ հեռավորության վրա, 2 փամփուշտ՝ 150 մ-ի վրա, 3 փամփուշտ՝ 200-250 մ-ի վրա, և 4 փամփուշտ՝ 300 մ-ի վրա։

Փամփուշտի տակտիկա-տեխնիկական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
7,62×25 մմ ՏՏ
Արտադրող երկիր Ռուսաստան/ԽՍՀՄ
Տրամաչափ, մմ 7,62×25
Գնդակի զանգված, գ 5,52
Փամփուշտի զանգված, գ 10,2—11
Զենքի տեսակ տվյալ փամփուշտի համար ՇԱԳ-41
Պարկուճի երկարություն, մմ 25,1
Փամփուշտի երկարություն, մմ 35
Գնդակի սկզբնական արագություն, մ/վ 424-455
Գնդակի էներգիա, Ջ 508-576
Վառոդի լիցքի կշիռ 0,48—0,52
ՇԱԳ-2

ՇԱԳ-ն ուներ ոչ միայն առավելություններ, այլև թերություններ, ինչպիսիք են մեծ չափերը և զանգվածը, ինչը զգալիորեն բարդացնում էր այդ զենքի կիրառումը նեղ խրամատներում և քաղաքային մարտերի փոքր շինություններում, ինչպես նաև հետախույզների, դեսանտայինների և մարտական մեքենաների անձնակազմերի համար։ Բացի այդ պատերազմական պայմաններում անհրաժեշտ էր նվազեցնել ատրճանակ-գնդացիրների զանգվածային արտադրության ծախսերը։ Արդյունքում, 1942 թվականին ատրճանակ-գնդացրի ավելի թեթև, կոմպակտ և տնտեսապես շահավետ արտադրության մրցույթ հայտարարվեց, ընդ որում այն իր բնութագրերով չպետք է զիջեր Շպագինի ատրճանակ-թնդանոթին։ Մրցույթին մասնակցել են այնպիսի հայտնի կոնստրուկտորներ, ինչպես Վ. Ա. Դեգտյարյովը, Գ. Ս. Շպագինը, Ն. Վ. Ռուկավիշնիկովը, Ս. Ա. Կորովինը։

ՇԱԳ-ն ենթարկվեց խոր արդիականացման, բայց, այնուամենայնիվ, չնայած կիրառված դետալների քանակի կրճատմանը, այն բազային մոդելից թեթև չստացվեց։ ՇԱԳ-2-ի քաշը լիցքավորված պահեստատուփի և լրացուցիչ կոմպլեկտի հետ միասին չէր բավարարում պատվիրատուին։ Հաղթող ճանաչվեց Սուդաևի ատրճանակ-գնդացիրը։

Զանգվածային արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեգտյարյովի ատրճանակ-գնդացիր (ռուս.՝ Пистолет-пулемёт Дегтярёва) տեխնոլոգիական բնույթի առանձնահատկությունների առումով շահութաբեր չհամարվեց խոշոր սերիական արտադրության համար։ 1939 թվականի գներով՝ մեկ ԴԱԳ-ն լրակազմի հետ միասին 900 ռուբլի էր նստում, այն դեպքում, երբ ձեռքի Դեգտյարյով հետևակային գնդացիրը լրակազմի հետ միասին 1 150 ռուբլի էր կազմում։ ՇԱԳ-ն ի սկզբանե նախատեսված էր փոքր հզորության մամլիչ սարքավորումներ ունեցող ցանկացած արդյունաբերական ձեռնարկությունում թողարկելու համար, ինչը բավական հարմար կլիներ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին։ 1941 թվականի հուլիսին ՇԱԳ սկսեց թողարկել ԽՍՀՄ ՆԿՎ գործարանը, որը գտնվում էր մերձմոսկովյան Զագորսկ քաղաքում։ Այդ գործարանը սկզբում պատրաստվում էր ԴԱԳ թողարկել, սակայն շուտով, գերմանական զորքերի Մոսկվային մոտենալուն զուգընթաց գործարանը տարհանվեց Վյատսկիյե Պոլյանի, Կիրովի մարզ։ ՇԱԳ թմբուկավոր պահեստատուփերը (Барабанные магазины), արտադրվում էին մերձմոսկովյան Լոպասնյա գյուղում։ Այդ գործարանը նույնպես տարհանվեց։

1938 թվականին Վյատսկիյե Պոլյանի գյուղում բացվել է իլիկա-կոճային՝ (шпульная) ֆաբրիկա տեքստիլ արդյունաբերության կարիքները հոգալու համար, գյուղը ստացավ աշխատանքային ավանի կարգավիճակ։ Հայրենական Մեծ պատերազմը սկսելուց հետո, 1941 թվականի աշնանը մերձմոսկովյան Զագորսկի մեքենաշինական գործարանը տարհանվեց Վյատսկիե Պոլյանի գյուղ։ ՇԱԳ ատրճանակ-գնդացիր արտադրելու արտադրական սարքավորումները տեղակայվեցին իլիկա-կոճային գործարանի տարածքում։ Առաջին ատրճանակ-գնդացիրները ռազմաճակատ ուղարկվեցին 1941 թվականի նոյեմբերի վերջին։ 1942 թվականին արտադրվել է 1,5 միլիոն միավոր։ Գործարանի նախագծային բաժինը ղեկավարում էր ատրճանակ-գնդացրի հեղինակ Գեորգի Սեմենովիչը։ Այդ տարի աշխատանքային ավանը ստացավ քաղաքի կարգավիճակ։ Պատերազմի տարիներին Վյատսկիե Պոլյանիի մեքենաշինական գործարանի կոլեկտիվը թողարկեց ավելի քան 2,5 միլիոն ՇԱԳ ատրճանակ-գնդացիր։ Վյատսկիե Պոլյանիի մեքենաշինական գործարանից բացի ՇԱԳ զանգվածային թողարկում իրականացնում էին նաև այլ ձեռնարկություններ՝ Դեգտյարյովի անվան գործարանը, Ուկրաինայի Տոկմակ քաղաքի Դիզելաշինական գործարանը, Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքի մեքենաշինական գործարանը, Առանցքակալների պետական առաջին գործարանը (ГПЗ-1), «Զվեզդա» էլեկտրամեխանիկական գործարանը և այլն։

ՇԱԳ դետալների մեծ մասը դրոշմվում էր փոքր հզորությամբ մամլիչ սարքավորումներով, որոնք գրեթե ցանկացած արդյունաբերական ձեռնարկությունում կար, իսկ մյուսները, փողից բացի (որի փողանցքը ունիֆիկացված էր երեքգծանի ինքնաձիգի հետ), առավելապես խառատային կամ կոպիտ ֆրեզերային մշակմամբ։ Այն պատրաստելու համար պահանջվում էր երկու անգամ ավելի քիչ ժամանակ, քան նրա նախորդի՝ Դեգտյարյովի ատրճանակ-գնդացրի համար, զգալիորեն նվազեցվել էր նաև մետաղի ծավալը, ընդ որում դրա հետ միասին բարձրացել էին մարտական որակները։ ՇԱԳ ինքնարժեքը 1941 թվականին, այսինքն՝ արտադրությունում նրա յուրացման ամենավաղ փուլում, կազմում էր 500 ռուբլի, որ արդեն կարգով բարձր է այդ ժամանակվա 1891/1930 թթ. հրացանի նմուշի ինքնարժեքից՝ 163 ռուբլի, և զգալիորեն ավելի ցածր ՏԻԻ ինքնալից ինքնաձիգից (ռուս.՝ Самозарядная винтовка Токарева), որը ըստ մինչպատերազմական պլանների պետք է 1942 թվականին դառնար Կարմիր Բանակի հիմնական հրաձգային զենքը՝ 713 ռուբլի 1940 թվականին, իհարկե, հետագայում մինչև 508 ռուբլի նվազման հեռանկարով, հավանաբար զանգվածային արտադրություն ունենալու դեպքում, ինչը, փաստորեն, այդպես էլ տեղի չունեցավ։ Բացի այդ, նրա պատրաստման համար չէր պահանջվում պատերազմական այդ ժամանակում որևէ խիստ դեֆիցիտային նյութեր, ինչպես օրինակ, բարձր ամրության լեգիրացված պողպատ, որն անհրաժեշտ էր հզոր փամփուշտներով ավտոմատ հրացանների դետալների ամրությունը ապահովելու համար։

Ընդ որում, զանգվածային արտադրության աճին և կառուցվածքային փոփոխություններ կատարելուն զուգընթաց, ՇԱԳ ինքնարժեքը շարունակում էր իջնել, այնպես որ 1943 թվականին այն կազմում էր արդեն 142 ռուբլի։ Արդյունքում պատերազմի տարիներին արտադրվել է շուրջ 6 մլն օրինակ այդ ПП, իսկ առավելապես զրահատեխնիկայի անձնակազմերի համար նախատեսված, ՍԱԳ (ռուս.՝ Пистолет-пулемёт Судаева), որն աչքի էր ընկնում ավելի մեծ տեխնոլոգիականությամբ՝ շուրջ կես միլիոն։

Շահագործում և մարտական կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգվածային արտադրության ձեռնարկումը ատրճանակ-գնդացիրի մարտական բարձր որակների հետ միասին՝ միանգամյա կրակը ՇԱԳ-ից արդյունավետ էր մինչև 300-350 մ վրա, իսկ կարճահերթ կրակը՝ մինչև 200 մ, պատերազմի շրջանում կանխորոշեց այդ ատրճանակ-գնդացրի առաջատար դերը Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի թեթև հրաձգային սպառազինման համակարգում, արդեն պատերազմի երկրորդ տարվանից սկսած։

Նրանցով զինում էին ամբողջ վաշտեր և գումարտակներ, որոնք ի հայտ եկան Կարմիր Բանակի կազմում 1942 թվականի ավարտին[10]։ Մինչև պատերազմի ավարտը այս զենքով զինված էին Կարմիր Բանակի մարտիկների մոտ 55 % - ը, և այն դարձավ պատերազմական տարիների խորհրդային զինվորի կերպարի անբաժանելի մասը։

Պատերազմի տարիներին ատրճանակ-գնդացրի համատարած օգտագործումը էական ազդեցություն է ունեցել հետևակի մարտավարության ձևավորման համար և հետպատերազմյան շրջանում Խորհրդային բանակի սպառազինման համակարգի վրա, երբ սկսեցին մեծ նշանակություն տալ ամբողջ ճակատի երկայնքով խիտ ավտոմատ կրակահերթին, ի վնաս նշանակետային ճշգրիտ կրակի, իսկ Կալաշնիկովի ինքնաձիգը դուրս մղեց առավել ճշգրիտ, բայց պակաս արագաձգություն ունեցող Սիմոնովի կարաբինը, այն ժամանակ, երբ Արևմուտքում, հատկապես ԱՄՆ-ում, դեռ երկար ժամանակ (մինչև 60-ական թվականների կեսերի վերջը) շարունակում էր զարգանալ հզոր փամփուշտներով ճշգրիտ ինքնալից զենքի գաղափարախոսությունը, երբեմն ռազմի դաշտում օրհասական պահերին օգտագործելով կրակահերթի հնարավորությունը, ինչպես խորհրդային մինչպատերազմական АВС-36 (автоматическая винтовка системы Симонова образца 1936 года) և СВТ (Самозарядная винтовка Токарева) մշակումները։

Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսական ազատագրական բանակի զինվոր, զինված ՇԱԳ, Վարշավա, օգոստոս 1944
  • ձախ Նացիստական Գերմանիա, ավարառված Maschinenpistole 717(r) անունը կրող ՇԱԳ -երով զինվել են Վերմախտի, ՍՍ-ի և այլ Նացիստական Գերմանիայի ռազմական կազմավորումները և նրա հանցակիցները։
  • Ֆինլանդիա Ֆինլանդիա, ավարառված ՇԱԳ -երը օգտագործվել են ֆինլանդիական բանակում, նաև 9 մմ-անոցի համար "վերափոխումներ" են արվել։
  • Բուլղարիա Բուլղարիա, 1944 թվականի սեպտեմբերի 9-ից հետո ընկած ժամանակահատվածում ԽՍՀՄ-ը ՇԱԳ խմբաքանակ է փոխանցել բուլղարական բանակին, որոնք օգտագործվել են 1944-1945 թվականներին ռազմական գործողությունների ընթացքում[15]։

Մեծ հայրենականի ավարտից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեհ զինծառայողները ՇԱԳ-ն ձեռքներին, 1951:

Պատերազմից հետո ՇԱԳ զգալի քանակություն արտահանվել են արտասահման, հիմնականում, Վարշավայի պայմանագրի և այլ բարեկամական ԽՍՀՄ պետություններ։ Մեծ քանակություն արտահանվել է Չինաստան։

ՇԱԳ-ն օգտագործվել է 20-րդ դարի երկրորդ կեսի բոլոր հակամարտություննեում և բարեհաջող կիրառվել է նույնիսկ 21-րդ դարի սկզբին։

  • Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն. որոշ քանակ փոխանցվել է ԳԴՀ ազգային ոստիկանության և բանակի զինման համար։ Դրանք ստացել էին MPi 41 անունը։
  • Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա 1950—1953 թվականներին խորհրդային, չինական, հյուսիս-կորեական ՇԱԳ տարբերակներ կային Կորեայի ազգային բանակում և ինտենսիվորեն կիրառվել են Կորեական պատերազմի ընթացքում։
  • Կուբա Կուբա. 1960-ական թվականների սկզբին ՇԱԳ որոշ քանակ ստացել է կուբայական կառավարությունը, 1961 թ. ապրիլին դրանք կիրառվել են Կուբայի Խոզերի ծովածոցում (Pigs Invasion) «2506 դեսանտային բրիգադ»ին դիմակայելու ժամանակ[16]:
  • Վիետնամ Վիետնամ 1960-ական թվականների սկզբին ՇԱԳ կար Վիետնամի ազգային բանակի զինանոցում, դրանք օգտագործվում էին Վիետնամի պատերազմի սկզբնական շրջանում։ Հետագայում, պատերազմի ընթացքում դրանք աստիճանաբար դուրս եկան կանոնավոր բանակի զինանոցից և փոխանցվեցին տարածքային պաշտպանության զինված ուժերի ջոկատներին[17]։
  • Անգոլա Անգոլա 1966 թվականի նոյեմբերի դրությամբ ՇԱԳ որոշ քանակ կար Անգոլայի MPLA (Movimento Popular de Libertação de Angola — Partido do Trabalho) կուսակցության պարտիզանների զինանոցում[18]։
  • Հորդանան Հորդանան 1968 թվականի դրությամբ ՇԱԳ որոշ քանակ ունեին Հորդանանում պաղեստինյան ռազմական գրոհայինները, կիրառվում էին տեղական ինքնապաշտպանական ջոկատների մարտիկների կողմից Կարամի ճակատամարտում[19]:
  • Աֆղանստան Աֆղանստան. 1956 թվականի օգոստոսին ԽՍՀՄ-ի հետ համաձայնագիր է ստորագրել խորհրդային հրաձգային զինատեսակների ձեռք բերման մասին, առաջին ՇԱԳ ԽՍՀՄ-ից ստացվել են 1956 թվականի հոկտեմբերին[20], հետագայում ՇԱԳ բանակային զինատեսակների մեջ է եղել առնվազն մինչև 1980 թվականին[21], իսկ հետո, 1980-ականներին կիրառվել է ԱԺՀ ազգային ոստիկանության կողմից[22]։ Ինչպես նաև ՇԱԳ նշանակալից քանակ կար ուսանողական «հեղափոխության պաշտպանների ջոկատների», ժողովրդական աշխարհազորայինների և տարածքային ինքնապաշտպանական ջոկատների մոտ, որոնք 1981 թվականին մարտնչում էին դուշմանների հետ[23][24] և նույնիսկ 1986 թվականին[25]։
  • Նիկարագուա Նիկարագուա, ՇԱԳ որոշ քանակություն գտնվել է Սանդինիստական ազգային ոստիկանության («միլիսիանոս») տարածքային ջոկատների մոտ, առնվազն 1985 թվականի կեսերին[26]։
  • Աֆրիկա Առնվազն 1980-ականներին ՇԱԳ-ն կիրառվել են աֆրիկյան երկրների բանակային և ռազմական ստորաբաժանումների կողմից։
  • Ուկրաինա Ուկրաինա. ըստ 2005 թվականի հուլիսի 14-ից Ուկրաինայի պաշտպանության նախարարության պահպանման տակ կար 350 000 հատ ՇԱԳ[27], ըստ 2011 թ. օգոստոսի 15-ի տվյալների Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում մնում էր 300 000 հատ ՇԱԳ[28]։
  • Սահմանափակ կիրառվել է Ուկրաինայի հարավ-արևելքի 2014-2016 թվականներին զինված հակամարտության անկանոն զորամիավորումների կողմից։

Տարբերակներ և տարատեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ. ՇԱԳ 1941 թվականի նմուշ, 71 փամփուշտավոր թմբուկավոր պահեստատուփով և տասը բաժանումներ ունեցող հատվածավոր նշանադիրով 50-500 մ հեռավորության վրա հրաձգության համար։ Արտադրություն առաջին՝ 400 հատ խմբաքանակը թողարկվել է թիվ 367 գործարանում, սկսվել է 1940 թվականի նոյեմբերին, դեռևս մինչև ատրճանակ-գնդացիրի պաշտոնական զինատեսակ ընդունելը[30]։
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ. ՇԱԳ 1942 թվականի նմուշ, տուփիկավոր պահեստատուփ, նախատեսված 35 փամփուշտի համար, նշանակետը պտտվող նշանադիրի նման 100 և 200 մետր հրաձգության համար, ավելի հուսալի պահեստատուփի փականով, ներսից քրոմապատ փողանցքով։ Սեկտորային պահեստատուփերի արտադրությունը սկսվել է 1942 թվականի փետրվարի 12-ին, առաջին խմբաքանակները պատրաստված էին 0.5 մմ հաստությամբ թերթավոր պողպատից, բայց զորքերում շահագործման փորձը բացահայտեց դրանց ոչ բավարար մեխանիկական ամրությունը և հետագայում պահեստատուփերը սկսեցին պատրաստել 1 մմ հաստությամբ թերթավոր պողպատից[31]:
  • Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ. ռազմական ժամանակ ձեռագործ և կիսաձեռագործ ՇԱԳ տարբերակներ.
  • արտադրանք № 86, ատճանակ-գնդացիր, որը պատրաստվել է Կանդալակշաի թիվ 310 գործարանում։ Օրինակ հանդիսացել է ՇԱԳ 1941 թվականի նմուշը, առաջին ատրճանակ-գնդացիրը արտադրվել է 1941 թվականի հունվարի 25-ին, թողարկվել է ընդամենը 100 հատ (գծագրերի բացակայության պատճառով, ատրճանակ-գնդացիրները ձեռքով էին պատրաստվում և փոխադարձ փոխարինելի չէին)։ Տեխնիկական փաստաթղթերը ստանալուց հետո գործարանը թողարկել է ևս 5650 սերիական ՇԱԳ։
  • Բելառուս Բելառուս. 1942 թվականի ամռանը մեկ հատ ՇԱԳ ատրճանակ-գնդացիր ձեռքով պատրաստել է վարպետ Պ. Վ. Չիգրինովը Բելառուսի Մինսկի մարզում գործող «Ռազգռոմ» պարտիզանական խմբի զինապահեստի արհեստանոցում[32]։
  • ևս մեկ ատրճանակ-գնդացիր վերականգնվել է 1941 թվականի ՇԱԳ փորձնական նմուշից Ս. Գ. Լազոյի ջոկատից պարտիզան Ե. Ա. Մարտինյուկի կողմից (Վ. Մ. Մոլոտովի պարտիզանական բրիգադի կազմում, որը գործել է Բելառուսի Պինսկի մարզում), փողը, փականը և պահեստատուփը վերցվել են ստանդարտ սերիական ՇԱԳ 1941 թվականի նմուշից, իսկ փողի պատյանը, փողային տուփը, ձգանի կեռը և փայտե խզակոթունը ձեռքով են պատրաստվել[33]։
  • Զաօզյորյե գյուղում «Չեկիստ» պարտիզանական խմբի զինապահեստի արվեստանոցում, որը գործել է Բելառուսի Մոգիլյովսկ մարզում, ինժեներներ Լ. Ն. Նիկոլաևը և Պ. Ի. Սչեսլավսկին 1943 թվականի մարտի 30-ից մինչև հուլիսի 3 ընկած շրջանում պատրաստել են տասը ՇԱԳ, մինչև 1944 թվականի հուլիսը այստեղ արտադրվել է 122 ՇԱԳ։ Դրանց արտադրության մեջ օգտագործել են մասներ, որոնք վերականգնման ենթակա չէին (օրինակ, "պարտիզանական ՇԱԳ"-ի փողը պատրաստում էին պարուրակավոր փողով ինքնաձիգի՝ винтовочного ствол, մասից), բացակայող մասները պատրաստվում էին կառուցվածքային պողպատից[34]։
  • ձախ Երրորդ ռայխ, MP.41(r), ՇԱԳ տարատեսակ «Parabellum» 9×19 мм փամփուշտով, որոնցում փողը և պահեստատուփի ընդունիչը փոխված է ստանդարտ MP 38/40 տուփիկավոր պահեստատուփ (коробчатый магазин) օգտագործելու նպատակով։ Վերափոխությունը սկսվել է 1944 թվականից, ընդամենը թողարկվել է մոտ 10 հազար հատ։
  • Իրան Իրան. 1942 թվականին թողարկվել է ԽՍՀՄ-ի համար Թեհրանի թնդանոթի գործարանում (անվանումը «модель 22»)[35], ընդամենը թողարկվել է մի քանի տասնյակ հազար միավոր[36], որոնցից մինչև 1944 թ. ԽՍՀՄ բերվել է 9586 հատ[37]։ Տարբերվում է թագի նման դաջվածքով[38]։
  • ձախ Ռումինիայի սոցիալիստական հանրապետություն. արտադրվել է PM PPȘ Md. 1952 անվամբ։
  • ձախ Հունգարիայի ժողովրդական հանրապետություն 1949-1955 թթ. արտադրվել է «7.62mm Géppisztoly 48.Minta» անվամբ։
  • Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան. Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արտադրվել է «Տիպ 50»անվամբ։ Արտադրության կառուցվածքի և տեխնոլոգիայի մեջ կատարվել էին աննշան փոփոխություններ համապատասխանեցնելով չինական արտադրությանը։
  • Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արտադրվել է «մոդել 49» անվամբ։
    «մոդել 49»
  • Հարավսլավիա Հարավսլավիա, 1949—1992 թվականներին արտադրվել է М49 ատրճանակ-գնդացիր, որն ուներ որոշ կառուցվածքային տարբերություն ՇԱԳ-ից։ Նաև թողարկվում էին այդ ատճանակի М49/56 և М49/57 տարբերակները։
  • Վիետնամ Վիետնամ, 1964-1973 թթ. վիետմանյան պատերազմի ժամանակ արտադրվում էր ՇԱԳ տարատեսակներ՝ К-50 ատրճանակ-գնդացիր։
  • Խորվաթիա Խորվաթիա-Jelen, խորվաթական ատրճանակ-գնդացիր, ձեռքի աշխատանք, որը հավաքվում էր Տուրոպոլում համանուն Jelen գործարանում։ Ակտիվորեն կիրառվել է Խորվաթիայի և Բոսնիայի պատերազմի ժամանակ։ Հիմնված է ՇԱԳ-ի վրա։

Շրջանառվող նմուշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • PPS-50, ինքնալից տարբերակ, փոքրտրամաչափի փամփուշտ .22 LR, թողարկում է "Pietta" ընկերությունը։
  • SR-41 Semi-Auto Rifle, ինքնալից տարբերակ, արտադրվում է 2000 թվականից Inter-Ordnance of America ընկերության կողմից 7,62х25 մմ[39] և 9×19 մմ փամփուշտով։ Տարբերվում է երկար փողով։
  • SKL-41, ինքնալից տարբերակը 9×19 մմ փամփուշտով։ Արտադրվում է 2008 թվականից։
  • PPSH 41 SemiAuto, ինքնալից տարբերակ 7,62×25 մմ փամփուշտով մինչև 16 դյույմ երկարացված փողով (պատյանով ամբողջությամբ փակված փողով) և կառուցվածքային փոփոխություններով (կրակահերթը կատարվում է փակ փակաղակից)։ Թողարկվում է "Allied Armament" ընկերությունը (ԱՄՆ)[40]։
  • ВПО-135, ինքնալից կարաբին 7,62×25 մմ փամփուշտով, մշակվել է 2013 թվականին Վյատսկիե Պոլյանիի «Մոլոտ» զինգործարանում։
  • ՇԱԳ-О, կարաբին 7,62×25 մմ փամփուշտով, մշակվել է 2013 թվականին Դեգտյարևի անվան Կովրովսկի գործարանում։
  • ՇԱԳ-Luger, ինքնալից կարաբին 9×19 մմ Luger փամփուշտով, մշակվել է 2014 թ.-ին Վ. Ա. Դեգտյարևի անվան Կովրովսկի գործարանում։ Փողը փոխարինվել է 9×19 մմ փամփուշտին համապատասխան։ Արտաքինից տարբերվում է ՇԱԳ-О և ВПО-135 -ից փոքր-ինչ ավելի երկար փողով, որը մտնում է կոմպենսատոր առաջացնող պատյանի առջևի կտրվածքների մեջ։
  • ВПО-512 ՇԱԳ-М «Папаша», 4,5 մմ պնևմատիկ գազաբալոնային հրացան, պատրաստված է օգտագործելով ՇԱԳ ատրճանակ-գնդացիրների հիմնական մասերը (պահպանելով բոլոր տեխնիկական նշանները)։ Մշակվել է 2007 թվականին, թողարկվում է 2008 թվականի Վյատսկիե Պոլյանայի «Մուրճ» զինգործարանում[41]։
  • МР-562К "ՇԱԳ", 4,5 մմ օդաճնշական (պնևմատիկ գազաբալոնային) հրացան հերթադիր հրաձգության հնարավորությամբ, թողարկում է Իժևսկի մեխանիկական գործարանը։

Շպագինի ատրճանակ-գնդացիրը մշակույթում և արվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թմբուկավոր պահեստատուփ ՇԱԳ-ն (барабанный магазин, Մոսինի սվինավոր հրացանի հետ միասին) Հայրենական Մեծ պատերազմի ժամանակների խորհրդային զինվորի յուրօրինակ խորհրդանիշ է դարձել, այնպես, ինչպես MP-40 միանշանակ ասոցացվում է Վերմախտի զինվորի հետ, իսկ Կալաշնիկովի ինքնաձիգը՝ հետպատերազմյան ժամանակի խորհրդային զինվորի հետ։ ՇԱԳ առկա է Հայրենական մեծ պատերազմի գրեթե բոլոր խորհրդային և արտասահմանյան ֆիլմերում։ Խորհրդային-ազատագրող զինվորի դասական կերպար է դարձել։ Ե՛վ ԽՍՀՄ տարածքում, և՛ Արևելյան Եվրոպայի երկրներում կանգնեցված բազմաթիվ հուշարձաններ մարմնավորում են դաշտային համազգեստով, սաղավարտով, անձրևանոց-թիկնոցով, ՇԱԳ-ով խորհրդային զինվորին։

ՇԱԳ հանդիպում է շատ ֆիլմերում և մի շարք համակարգչային խաղերում[42]։ Հիմնականում կարելի է հանդիպել Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ խորհրդային նախագծերի 3D-կրակոց համակարգչային խաղերում։ Նաև կարելի է հանդիպել Վիետնամի պատերազմի վերաբերյալ շատ խաղերի մեջ։ Այն խաղերում, որոնց սյուժեն տեղի է ունենում 21–րդ դարում, այս զենքը գրեթե չի հանդիպում, սակայն երբեմն երկրպագուները հավելում են այդ զենքը խաղի մեջ, ստեղծելով մոդիֆիկացիաներ․

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Благовестов А. И. То, из чего стреляют в СНГ. Справочник стрелкового оружия / Под ред. А. Е. Тараса. — Мн.: Харвест, 2000. — 653 с. — ISBN 9851320749
  • Болотин Д. Н. Советское стрелковое оружие. — 3-е изд. — М.: Воениздат, 1990. — 383 с. — ISBN 5203006318
  • Демченко П. Там, за рекой - Палестина. — М.: Советская Россия, 1989. — 126 с.
  • Жук А. Б. Энциклопедия стрелкового оружия: револьверы, пистолеты, винтовки, пистолеты-пулемёты, автоматы. — М.: АСТ, 2002. — 780 с. — ISBN 5-17-010819-2
  • Кашевский В. А. Пехотное оружие Второй мировой войны. — Мн.: Харвест, 2004. — 432 с. — ISBN 985-13-1815-9
  • A. M. De Quesada, S. Walsh. The Bay of Pigs: Cuba 1961. — NY: Osprey Publishing, 2009. — 64 p. — ISBN 978-1-84603-323-0
  • Юрий Пономарёв. ՇԱԳ-41։ оружие Победы // журнал «Калашников. Оружие, боеприпасы, снаряжение» № 9, 2005. стр.14-23
  • Сергей Монетчиков. Пистолет-пулемёт Шпагина ՇԱԳ — оружие Победы // журнал «Мастер-ружьё», № 2 (23), 1998. стр.5-13

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Болотин, 1990, էջ 149
  2. Болотин, 1990, էջ 144
  3. Жук, 2002, էջ 657 — 658, 660
  4. Кашевский, 2004, էջ 210 — 211
  5. Болотин, 1990, էջ 147
  6. «Журнал «Калашников» № 9/2005. Юрий Пономарёв «Оружие победы. ՇԱԳ-41» стр. 16». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
  7. ՇԱԳ-41-ի սխեման
  8. Հրաձգային գործի հանձնարարական. Գ. Ս Շպագինի կառուցվածքի ավտոմատ (հրացան-գնդացիր) 1941 թվականի նմուշ։ ԽՍՀՄ Զինված ուժերի նախարարության ռազմական հրատարակություն, 1946 թ. «Ավտոմատի նշանառության հեռավորությունը. պտտվող նշանբռնիչով՝ 200 մ, սեկտորավոր նշանբռնիչով՝ 500 մ:
  9. «Журнал «Калашников» № 9/2005. Юрий Пономарёв «Оружие победы. ՇԱԳ-41» стр. 17». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
  10. 1942 թվականի ուշ աշնանը պահակազորային հրաձգային դիվիզիայի անձնակազմի մեջ մտան նաև կրակահերթայինները։ Ըստ 1942 թվականի դեկտեմբերի 10-ի № 04/500 շտատի յուրաքանչյուր հրաձգային գնդի համար նախատեսվում էր ունենալ երկու այդպիսի ջոկատ երեքական դասակով (А. В. Исаев. Десять мифов о Второй мировой.):
  11. Они сражались с фашизмом / сб., сост. В. Р. Томин. М., Политиздат, 1988. էջ 10
  12. Освободительная миссия советских вооружённых сил на Балканах / отв. ред. д. ист. н. А. Г. Хорьков. М., «Наука», 1989. стр.65
  13. Бранко Богданович. Югославский ТТ по имени «Тетеjац» // журнал «Оружие», № 10, октябрь 2012. стр.42-56
  14. полковник М. В. Ашик. Пирош мадьяр — красный венгр // Память огненных лет. М., Воениздат, 1975. стр.328-330
  15. Тошко Станев. Музей, который стоит посетить // журнал «Оружие», № 11, 2014. стр.42-49
  16. Quesada, 2009, էջ 62
  17. Е. П. Глазунов, М. П. Исаев. Страны Индокитая: путь борьбы и победы. М., «Мысль», 1984.
  18. Ангола // Большая Советская Энциклопедия. / под ред. А. М. Прохорова. 3-е изд. Т.2. М., «Советская энциклопедия», 1970. էջ 4
  19. Демченко, 1989, էջ 49
  20. М. Ф. Слинкин. 1957 год. Первый афганский «десант» // журнал «Солдат удачи», № 2 (113), 2004. стр.11-14
  21. Г. П. Кашуба. Афганские встречи. М., изд-во ДОСААФ СССР, 1981. էջ 73
  22. Հրացան-գնդացիրների նկարագրություն
  23. Петр Студеникин. «Այնտեղ, Աֆղանստանում» // ամսագիր <<Սմենա>> «Смена», № 1308, ноябрь 1981 г.
  24. Афганистан сегодня: фотоальбом. / сост. Хайдар Масуд, А. Н. Сахаров. М., «Планета», 1981. стр.202-203
  25. В. В. Твиров. Дневник переводчика // Афганистан болит в моей душе… Воспоминания, дневники советских воинов, выполнявших интернациональный долг в Афганистане / лит. запись П. Ткаченко. М., «Молодая гвардия», 1990. стр.233-234 Աֆղանստանում իրենց ինտերնացիոնալ պարտքը կատարած խորհրդային զինվորների օրագրեր (ռուս.)
  26. Фотофакт // «Известия», № 140 (21217) от 20 мая 1985. стр.4
  27. розпорядження Кабінету Міністрів України від 14 липня 2005 р.
  28. розпорядження Кабінету Міністрів України від 15 серпня 2011 р.
  29. Белоруссия сняла с вооружения винтовку Мосина и ՇԱԳ // LENTA.
  30. Киряев Н. М., Кораблёв Ю. И., Никитин Е. Ф. (ВПА им. В. И. Ленина). КПСС и строительство советских вооруженных сил. — 2-изд. — М.: Воениздат, 1967. стр.180
  31. Болотин, 1990, էջ 153
  32. В. И. Кузьменко. Партизанские оружейники. Минск, «Навука i тэхнiка», 1990. стр.7
  33. Павел Столяров. «Народное творчество» или «Кулибины» белорусских лесов (часть 1) // журнал «Мастер-ружьё», № 9 (138), сентябрь 2008. стр.58-66
  34. В. И. Кузьменко. Партизанские оружейники. Минск, «Навука i тэхнiка», 1990. стр.13, 14-18
  35. С. Л. Федосеев. ՇԱԳ в массовом производстве (часть 2) // «Техника и вооружение», № 3, 2016. стр.31-35
  36. Сергей Монетчиков. ППШ — оружие Победы // журнал «Мастер-ружьё», № 23, 1998. стр.4-13
  37. Տեղեկանք. Համանուն ռազմական տեխնիկայի արտահանումը 1914—1918 թվականներին պատերազմի ընթացքում համեմատած Հայրենական մեծ պատերազմի ժամանակ (1941—1944) ԽՍՀՄ արտահանման հետ:-РГАЭ. ф.413. оп.12. д.8605 л.11
  38. Frank Iannamico.
  39. «Small Arms Review», сентябрь 2000
  40. Allied Armament PPSH 41 SemiAuto (YouTube)
  41. Евгений Александров. Реинкарнация ППШ. 4,5-мм пневматическая винтовка ППШ-М «Папаша» // ամսագիր «Կալաշնիկով։ Զենք, զինամթերք, հանդերձանք» № 8, 2007. էջ 58-60
  42. PPSh-41 / PPS-43 / Internet Movie Firearms Database

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]