Շչորսի փողոց (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շչորսի փողոց (այլ կիրառումներ)
Շչորսի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն560 մետր
Անվանվել էՆիկոլայ Շչորս
Փոստային ինդեքս346353

Շչորսի փողոց (ռուս.՝ Улица Щорса), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Սուլինսկի ավան միկրոշրջանում։ Անվանվել է 1918-1920 թվականների քաղաքացիական պատերազմի հերոս Նիկոլայ Ալեքսանդրովիչ Շչորսի (1895-1919) պատվին։ Սկիզբ է առնում Աբրիկոսովայա փողոցից և ավարտվում քաղաքի հարավային ծայրամասում։ Երկարությունը 560 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնի Սուլին քաղաքի Շչորսի փողոցը սկսվում է Աբրիկոսովայա փողոցի թիվ 10 և 12 շենքերի արանքից, հատում է Մոլոդյոժնայա և Մոնտաժնիկների փողոցները և ավարտվում քաղաքի հարավային ծայրամասում։ Զուգահեռ է Բոլնիչնայա և Վոլգոգրադի փողոցներին։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 560 մետր է։ Փողոցում կա համարակալված 13 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)՝ 5, աջ կողմում (զույգ համարներ)՝ 8 շինություն։

Շչորսի փողոցի փոստային դասիչն է՝ 346353։

Փողոցն անվանվել է 1918-1920 թվականների քաղաքացիական պատերազմի հերոս Նիկոլայ Ալեքսանդրովիչ Շչորսի (1895-1919) պատվին։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո իր ծննդավայր Սնովսկում (Չեռնիգովի մարզ) կազմակերպել է պարտիզանական ջոկատ, 1918 թվականի սեպտեմբերին՝ առանձին պարտիզանական ջոկատներից՝ Բոգունի անվան 1-ին Ուկրաինական խորհրդային գունդը, որը նրա հրամանատարությամբ կռվել է գերմանացիների և հետմանականների դեմ։ Սպանվել է մարտում՝ 1919 թվականի օգոստոսի 30-ին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 8, էջ 552».

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]