Շուրթերի բալզամ
| Ենթակատեգորիա | • Կոսմետիկա • շրթներկ | |
|---|---|---|
| Մասն է | կոսմետիկ տերմինաբանություն | |
| Առաջին վաճառքի ամսաթիվ | 1880 | |
Շուրթերի բալզամ կամ շրթներկ, մոմի տեսք ունեցող նյութ։ Այն կիրառվում է շուրթերը խոնավեցնելու կամ թեթևացնելու ճաքճքված, չոր շուրթերը, այդ թվում` անկյունային խեյլիտ, ստոմատիտ կամ հասարակ հերպես: Շուրթերի բալզամը, ի թիվս այլ բաղադրիչների, հաճախ պարունակում է` մեղրամոմ կամ կարնաուբայի մոմ, կամֆորա, էթիլ սպիրտ, լանոլին կամ կենդանական մոմ, պարաֆին և բենզին: Որոշ տեսակներ պարունակում են նաև ներկանյութեր, բուրմունքներ, օծանելիք, ֆենոլ, սալիցիլաթթու և արևապաշտպան միջոցներ։
Ընդհանուր ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուրթերի բալզամի հիմնական նպատակը շուրթերի մակերեսի վրա պաշտպանիչ շերտ ապահովելն է՝ շուրթերի խոնավությունը պահպանելու և արտաքին ազդեցություններից պաշտպանելու համար: Չոր օդը, ցուրտ ջերմաստիճանը և քամին չորացնող ազդեցություն ունեն մաշկի վրա՝ դուրս բերելով խոնավությունը մարմնից:
Շրթունքները շատ խոցելի են, քանի որ այդ շրջանում մաշկը չափազանց բարակ և զգայուն է, և այդ պատճառով չորության առաջին նշանները նկատվում են շրթունքներին: Օկլյուզիվ նյութերը, ինչպիսիք են` մոմանյութ և վազելին, կանխում են շրթունքներից խոնավության կորուստը և պահպանում շուրթերի «հարմարավետությունը», մինչդեռ բուրմունքները, գունանյութերը, արևապաշտպան քսուքները և տարբեր դեղամիջոցները կարող են լրացուցիչ, հատուկ առավելություններ տալ: Շուրթերի բալզամները պատրաստվում են են մեղրամոմից, բնական կանդելիլա և կարնաուբայի մոմերից[1]:
Շուրթերի բալզամը կարելի է ինքնուրույն քսել շուրթերին կամ պարզապես շրթներկի տեսքով քսել շրթունքներին: Շուրթերի բալզամների համաշխարհային շուկան 2022 թվականին գնահատվել է 732,76 միլիոն ԱՄՆ դոլար: Կանխատեսվում է, որ շուկան կաճի 9,28% տեմպերով առաջիկա հինգ տարիների ընթացքում և ամենայն հավանականությամբ մինչև 2027 թվականը կհասնի 1247,74 միլիոն ԱՄՆ դոլար[2]:
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուրթերի բալզամների արտադրությունը ներառում է հետևյալ փուլերը[3]
- Ստուգվում է հումքի որակը (կոսմետիկ արտադրանքը պետք է համապատասխանի անվտանգության չափանիշներին): Բաղադրիչների չափավորում, հալեցում և խառնում (այս փուլը ներառում է հատուկ սարքավորումներ):
- Այս խառնուրդը մշակվում է վակուումում՝ օդային պղպջանկները հեռացնելու համար:
- Խառնուրդը բյուրեղանում է մոտ 48 ժամում:
- Այնուհետև խառնուրդը կրկնակի հալեցվում է:
- Խառնուրդը բաժանում են մի քանի մասերի և տալիս անհրաժեշտ տեսք:
- Այնուետև կատարվում է շուրթերի բալզամի փաթեթավորում:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]40-ից մ.թ.ա հին Եգիպտոսում կիրառվում էր շուրթերի խնամքի միջոց, որը պատրաստված էր մեղրամոմի, ձիթապտղի յուղի և կենդանական ճարպի խառնուրդից[4]:

1800-ականներին Լիդիա Մարիա Չայլդն խորհուրդ տվեց ականջի մոմը որպես ճաքճքված շուրթերի բուժում իր շատ հայտնի «Ամերիկյան տնտեսող տնային տնտեսուհին» գրքում: Չայլդը նշել է, որ «Նրանք, ովքեր տառապում են ճաքճքած շրթունքներից, այս ականջի մոմը հաջողությամբ օգնել է, երբ մյուսները անհաջողության են մատնվել: Դա այն բուժուման մեթոդներից է, որի վրա շատ հավանական է, որ կծիծաղեն, բայց ես գիտեմ, որ այն շատ օգտակար է»[5]: Շուրթերի բալզամի գյուտը առաջին անգամ պաշտոնապես հայտնագործվել է 1880-ականներին բժիշկ Չարլզ Բրաուն Ֆլիթի կողմից[6][7]: Ավելի ուշ Ֆլիթն իր շուրթերի բալզամի արտադրանքը անվանեց «ChapStick»[8]:
1872 թվականին քիմիկոս Ռոբերտ Չեսբրոն հայտնաբերեց և փորձարկեց նոր նավթային դոնդողանման նյութ՝ սկզբում այն նկարագրելով որպես «երկրագնդի ընդերքից եկող հանքանյութերով հարուստ բնական բաղադրիչ», որը կարելի էր օգտագործվել որպես մաշկը վերականգնող նյութ։ Այնուհետև նա իր արտադրանքը տարածեց «Wonder Jelly» անունով, սակայն կարճ ժամանակ անց այն վերանվանեց «վազելին»[9]:
1880-ականների սկզբին Չարլզ Բրաուն Ֆլիթը ստեղծեց ChapStick-ապրանքանիշ[8]: Այնուամենայնիվ, վաճառքի բացակայության պատճառով Ֆլիթը 1912 թվականին 5 դոլարով վաճառեց իր բանաձևը և ChapStick-ի իրավունքները Ջոն Մորթոնին, ով ապրանքանիշի մեջ տեսավ շուկայավարման ներուժ[4]: Գնումը կատարելուց հետո Մորթոնը հանձնարարեց Ֆրենկ Ռայթ կրտսերին 1936 թվականին 15 դոլարով նախագծել ChapStick լոգոն[4]: 1972 թվականին շրթներկի տեսքով «ChapStick» օգտագործվել է Ուոթերգեյթյան սկանդալի ժամանակ[10]:
1937 թվականին Ալֆրեդ Վելբինգը ստեղծեց «Carmex»-ը՝ հերպեսի բուժման համար, չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը խանգարեց արտադրությունն ու վաճառքը՝ լանոլինի պակասի պատճառով: 1980 թվականին Carmex-ը ենթարկվեց ապրանքի փոփոխության՝ փաթեթավորումը վերածելով մեխանիկական սեղմվող խողովակների`շրթներկ[11]:
1973 թվականին «Bonne Bell»-ընկերությունը առաջինը ստեղծեց բուրավետ բալզամը և վաճառեց որպես «Lip Smackers»: Ավելի ուշ տարբեր առաջատար ապրանքանիշներ ներկայացրեցին շուրթերի բալզամների տարբեր համեր, այդ թվում Dr. Pepper-ը 1975 թվականին, The Wrigley Company-ն 2004-ին և Կոկա Կոլան 2006-ին: Bonne Bell-ը նաև համագործակցել է ՈՒոլթ Դիսնեյ ընկերության հետ՝ 2010 թվականին շուրթերի բալզամներ արտադրելու համար, որտեղ ներկայացված են արքայադստեր տարբեր կերպարներ[12]:
1991 թվականին Բերթ Շավիցը և Ռոքսանա Քուիմբին ստեղծեցին իրենց առաջին մեղրամոմի վրա հիմնված շուրթերի բալզամի լուծույթը իրենց ընկերության՝ «Burt's Bees»-ի միջոցով[13]: 2020 թվականին զեկուցվել է, որ Burt's Bees-ն օգտագործել է 50% վերամշակված նյութեր տարբեր ապրանքների փաթեթավորման մեջ, և որ իր արտադրանքի գրեթե 100% վերամշակելի է[14]:
2011 թվականին «Evolution of Smooth» ընկերությունը (կամ սովորաբար հայտնի է որպես EOS) ստեղծեց գնդաձև շուրթերի բալզամ, ինչպես նաև նկարագրեց դրա 95% օրգանական բաղադրիչները[4]:
Կանեփով շուրթերի բալզամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ում կանեփի աստիճանական օրինականացման շնորհիվ, որոշ ընկերություններ արտադրել են շուրթերի բալզամներ, որոնք պարունակում են THC կամ CBD յուղի չափաբաժիններ: Շուրթերի բալզամների բաղադրությանը ավելացվել է տետրահիդրոկանաբինոլի (THC) ցածր չափաբաժին՝ կանխելու հոգեակտիվ կամ նմանատիպ ազդեցությունները:
Աշխարհահռչակ ապրանքանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կախվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կախվածություն առաջացնող բաղադրիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի խումբ բժիշկներ ենթադրում են, որ շուրթերի բալզամների որոշ տեսակներ կարող են կախվածություն առաջացնել կամ պարունակել բաղադրիչներ, որոնք իրականում առաջացնում են չորության զգացում, թեև դա քննարկվել է բազմաթիվ փորձագետների կողմից[15]: Շրթունքների բալզամ արտադրող ընկերությունները երբեմն իրենց ՀՏՀ-ներում նշում են, որ իրենց արտադրանքում կախվածություն առաջացնող ոչինչ չկա, կամ որ բոլոր բաղադրիչները նշված են և հաստատված են ՀՏՀ-ի կողմից: «Snopes»-ը պարզել է, որ այն պնդումը, որ Carmex-ը պարունակում է նյութեր, որոնք «գրգռիչներ են», որոնք պահանջում են կրկնակի կիրառություն, օրինակ՝ աղացած ապակի, որը կեղծ է[16]: Այնուամենայնիվ, որոշ փորձագետներ, ինչպիսիք են մաշկաբան` Սինթիա Բեյլին, նշում է, որ շուրթերի բալզամի որոշ բաղադրիչներ ուղղակիորեն առաջացնում են շուրթերի գերզգայունություն, որը կարող է բերել կախվածության առաջացման[17]: Պրոֆեսոր մաշկաբան Մարսիա Դրիսկոլը նույնպես ավելացնում է այս փաստարկը` նշելով, որ անուշաբույր կամ բուրավետ շուրթերի բալզամներում հայտնաբերված բուրավետ բաղադրիչները կարող են առաջացնել մաշկի գրգռում[18]:
Կախվածության պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ որոշ հետազոտությունների տվյալների, պրոֆեսոր Բրեդ Ռոհուն պնդում է, որ շուրթերի չորությունը բնական երևույթ է[19]: Ցուրտ, սառը կամ քամոտ եղանակին, շրջակա միջավայրի ազդեցությունը կարող է ուղղակիորեն առաջացնել շրթունքների ճաքճքվածություն, ինչպես նաև այնպիսի վարքագծեր, ինչպիսիք են շրթունքներ լիզելը կամ բերանով շնչելը[20]: Այս գործոնները կարող են ուղղակիորեն նպաստել շուրթերի բալզամի օգտագործման ավելացմանը: Ըստ մաշկաբան Էմի Դերիքի, շուրթերի բալազամից կախվածություն ունեցողների մոտ ցանկություն է առաջանումլ զգալու, թե ինչ տեսք ունեն իրենց շրթունքները բալզամը օգտագործելուց հետո:
Նա նաև նշում է, որ շուրթերի բալզամի համերի բազմազանությունը կարող է նաև ուղղակիորեն առաջացնել շուրթերի բալզամից կախվածություն, քանի որ մարդը մոտ անընդմեջ առաջանում է շուրթերը լիզելու ցանքություն՝ համը համտեսելու համար, ինչը կարող է հետևաբար հեռացնել շուրթերից բալզամի ծածկույթը: Նման սովորության դեպքում հավելյալ թուք է մնում շրթունքներին, որը կարող է արագ չորանալ և շուրթերը ավելի չորացնել, քան սկզբում էր[21]:
Ազդեցությունը շուրթերի պատնեշի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդու շրթունքները խոնավություն պահելու անբավարար կարողություն ունեն, ինչպես նաև շուրթերի թույլ մեխանիկական պատնեշ[22]: ԱՄՆ մաշկաբանության ակադեմիայի ամսագիրը հետազոտություն է անցկացրել՝ պարզելու, թե արդյոք շուրթերի բալզամի հետևողական կիրառումը կբարելավի շուրթերի ընդհանուր վիճակը: Հետազոտությանը մասնակցել են 20-ից մինչև 40 տարեկան 32 կին մասնակիցներ, և մասնակիցներն ունեցել են թեթև և չափավոր չոր շրթունքներ՝ առանց որևէ ուղեկցող հիվանդությունների կամ հիվադնության պատմության:
Մասնակիցները անցել են պրոցեդուրա, որի ժամանակ առաջին 3 օրվա ընթացքում շուրթերի բուժում չի իրականացվել, այնուհետև 2 շաբաթ շարունակ օգտագործել են շուրթերի բալզամ, իսկ հետո՝ 3 օր առանց բուժման շրջանի: Հետազոտության ժաամանակ որոշվել է շուրթերի «որակը»՝ հիմնվելով հետազոտության ընթացքում ֆիզիոլոգիական հարմարվողականության և արտաքին տեսքի վրա: Հետազոտությունը ցույց է տվել շրթունքների ընդհանուր տեսքի բարելավում, բացառությամբ ճաքճքված շուրթերի, բուժման երկրորդ շաբաթվա ընթացքում և առանց բուժման շրջանից հետո:
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ շուրթերի խոնավեցումը տևում է օգտագործելուց հետո մոտավորապես 8 ժամ, և շուրթերի բալզամը բարելավում է շրթունքների պատնեշի գործառույթը՝ չնայած դրա օգտագործման դադարեցմանը: Ի վերջո շուրթերի բալզամները օգնում են խոնավացնել շուրթերը, որն իր հերթին բարելավում է շուրթերի ֆիզիոլոգիական պատնեշի գործառույթը և որակը[23]: Այս հետազոտությունն ամբողջությամբ ֆինանսավորվել է Burt's Bees-ի կողմից, որը շուրթերի բալզամ արտադրող ընկերությունն է:
Հանքային յուղ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին գերմանական «Stiftung Warentest» սպառողների վերահսկողությունը իրականացրել է հանքային յուղեր պարունակող կոսմետիկայի վերլուծություն։ Ուսումնասիրման նոր մեթոդ մշակելուց հետո նրանք հայտնաբերել են հանքային յուղերի անուշաբույր ածխաջրածիններ (MOAH) և նույնիսկ պոլիարոմատիկ միացությունների բարձր կոնցենտրացիաներ հանքային յուղեր պարունակող արտադրանքներում, իսկ նավթի վրա հիմնված արտադրանքները պարունակում են ամենաբարձր քանակությամբ (MOAH) բոլոր փորձարկված կոսմետիկայի մեջ (մինչև 9%)[24]: Սննդի անվտանգության եվրոպական վարչությունը (MOAH)-ն և պոլիարոմատիկ միացությունները համարում է հնարավոր քաղցկեղածին նյութեր[24]: Ստացված արդյունքների հիման վրա «Stiftung Warentest»-ը զգուշացնում է շուրթերի խնամքի համար չօգտագործել վազելին կամ որևէ միջոց, որը հիմնված է հանքային յուղերի արտադրանքի վրա:
Շուրթերի բալզամի պահանջարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ
[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականին «Statista» գիտահետազոտական ընկերության կողմից անցկացված զեկույցը արեց եզրակացություն, որ «ChapStick»-ը շուրթերի բալզամների առաջատար ապրանքանիշն է Միացյալ Նահանգներում՝ մոտ 55,8 միլիոն միավոր վաճառքով: «Carmex»-ը երկրորդ առաջատար ապրանքանիշն էր՝ մոտավորապես 35,2 միլիոն միավոր վաճառված, իսկ «Burt's Bees»-ը՝ երրորդ առաջատար ապրանքանիշը՝ մոտավորապես 32,3 միլիոն վաճառված ապրանքանիշով[25]:
| Ապրանքանիշ | Միավոր վաճառք (միլիոն) |
|---|---|
| Aquaphor | 4.1 |
| Blistex | 23.9 |
| Burt's Bees | 32.3 |
| Carmex | 35.2 |
| ChapStick | 55.8 |
| ChapStick Classic | 9 |
| ChapStick Total Hydration | 6.5 |
| EOS | 9.2 |
| Private Label | 7.1 |
| Vaseline Lip Therapy | 13 |
Տենդենցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Beezin»-ը տենդենց է, որը սկսվել է 2013 թվականին, երբ որևէ մեկը քսում է Burt's Bees շուրթերի բալզամն իր կոպերին[26]: Նման պրակտիկա կատարվում է հոգնածության կամ հարբեցողության զգացում առաջացնելու և ալկոհոլի և այլ նյութերի ցանկալի ազդեցությունը ուժեղացնելու նպատակով[27]: 2022 թվականին «Beezin»-ը դարձավ վիրուսային թրենդ TikTok սոցիալական մեդիայի հարթակում[28]: Որոշ բաղադրիչներ, ներառյալ անանուխի յուղը, հայտնի են որպես աչքի գրգռիչներ, որոնք կարող են առաջացնել ոչ միտումնավոր բորբոքային ռեակցիա, որը կարող է պահանջել անհապաղ բուժում: Այն կարող է նաև առաջացնել կոպերի տեղային դերմատիտ[29]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Candelilla Wax vs Beeswax vs Carnauba». beerealhoney.com. 2021 թ․ ապրիլի 3. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «Lip Balm Market Growing at CAGR of 9.28%, Industry Analysis by Size, Emerging Technologies, Trends, Strategies Projection till 2027» (Press release). 360 Market Updates. 2022 թ․ նոյեմբերի 27.
- ↑ «Cosmetic Process: Lipstick Synthesis». slideshare.net. 2019 թ․ հուլիսի 8. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 11-ին.
- 1 2 3 4 Atkinson, Nathalie (2014 թ․ հունիսի 12). «Secret gloss: A brief history of lip balm, from earwax to Clorox». National Post. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Lydia Maria Francis Child (1833). The American Frugal Housewife. S.S. & W. Wood. էջեր 116.
- ↑ «The History of Chapstick - The History of Carmex». About.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Schwaab, M; Gurr, A; Neumann, A; Dazert, S; Minovi, A (2011). «Human antimicrobial proteins in ear wax». European Journal of Clinical Microbiology & Infectious Diseases. 30 (8): 997–1004. doi:10.1007/s10096-011-1185-2. PMID 21298458. S2CID 20731975.
- 1 2 «2 Popular Lip Balms and How They Were Created». ThoughtCo (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «History». www.vaseline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Tracy, Kathleen (2007). The Watergate Scandal. Mitchell Lane Publishers. ISBN 978-1-58415-470-9. OCLC 62089809.
- ↑ «About Us». Carmex (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ հունիսի 20. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Our History». Lip Smacker. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Burt's Bees | Burt's Bees History | Burt's Bees». www.burtsbees.com. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Manso, James (2021 թ․ փետրվարի 16). «Burt's Bees Releases Sustainability Impact, Goals Report». WWD. էջ 17. ProQuest 2527608662.
- ↑ «Avoiding Lip Balm Addiction». CBS. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Mikkelson, David (2011 թ․ մայիսի 28). «Carmex Addiction». Snopes.
- ↑ Bailey, Cynthia. «Do I Have Sensitive Skin? Find out with Dr. Bailey». Dr. Bailey Skin Care.
- ↑ Scott, John (2009 թ․ հունվար). «Hair spray». Foods Matter. էջ 17. ProQuest 214036218.
- ↑ Sander, Staci Ann (2003 թ․ փետրվարի 1). «Help for a lip balm junkie. (Real-Life Beauty with Bobbi Brown)». Prevention. 55 (2): 100–101. Կաղապար:Gale.
- ↑ Scott, John (2009 թ․ հունվար). «Lip balm». Foods Matter. էջ 17. ProQuest 214041705.
- ↑ Cardellino, Carly (2009 թ․ ապրիլի 1). «Addicted to lip balm? What keeps you chained to your favorite lube--plus, does natural deodorant really work?». Shape. 28 (8): 68–69. Կաղապար:Gale.
- ↑ Trookman, Nathan S.; Rizer, Ronald L.; Ford, Rosanne; Mehta, Rahul; Gotz, Vincent (2009 թ․ դեկտեմբեր). «Clinical assessment of a combination lip treatment to restore moisturization and fullness». The Journal of Clinical and Aesthetic Dermatology. 2 (12): 44–48. PMC 2923945. PMID 20725584.
- ↑ «Effects of treatment with a natural lip balm on lip barrier function». Journal of the American Academy of Dermatology. 72 (5): AB23. 2015 թ․ մայիս. doi:10.1016/j.jaad.2015.02.103.
- 1 2 «Mineralöle in Kosmetika: Kritische Stoffe in Cremes, Lippenpflegeprodukten und Vaseline» [Critical substances in creams, lip care products and Vaseline]. Stiftung Warentest (գերմաներեն). 2015 թ․ մայիսի 26.
- 1 2 «Lip balm/treatment brand unit sales U.S. 2019». Statista (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «What is beezin'? (It involves lip balm and eyelids) - New York News». 2014 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Singh, Maanvi (2014 թ․ մայիսի 20). «Beezin' May Be Bogus, But Other Dopey Teen Fads Can Bite Back». NPR (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Wait, why are people putting Burt's Bees on their eyelids on TikTok?». UK (բրիտանական անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «'Beezin': teens applying lip balm to eyelids to experience buzz». Optometry Times (անգլերեն). 2014 թ․ ապրիլի 25. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուրթերի բալզամ» հոդվածին։ |
- Անձնական խնամքի և ծառայության մասնագիտություններ
- Անձնական հիգիենա
- Անձնական հիգիենայի պարագաներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Բժիշկներ ըստ ազգության
- Բժիշկներ ըստ մասնագիտության
- Բժիշկներ ըստ մասնագիտության ըստ երկրի
- Գիտնականներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Գիտնականներ ըստ ազգության
- Գիտնականներ ըստ ժամանակաշրջանի
- Կոսմետիկ նյութեր
- Կոսմետիկա
- Հիգիենա
- Հիգիենիստներ ըստ ազգության
- Մաշկաբանություն
- Մաշկաբորբ
- Քիմիական միացություններ