Շուշի (այլ կիրառումներ)
Շուշի անունը կարող է վերաբերել
Բնակավայրեր, վարչատարածքային միավորներ՝
- Շուշի՝ քաղաք Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում (ներկայում գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո),
- Շուշիի բերդ՝ հայկական միջնադարյան ամրոց-բնակավայր Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում (ներկայում գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո),
- Շուշիի գավառ՝ վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում,
- Շուշիի շրջան՝ վարչական միավոր Արցախի Հանրապետությունում (շրջանի մեծ մասը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո),
- Շուշիի շրջան՝ վարչական միավոր ԽՍՀՄ կազմում գտնվող Խորհրդային Ադրբեջանի մեջ ընդգրկված Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետությունում,
- Շուշիի շրջան՝ վարչական միավոր Ադրբեջանի Հանրապետությունում (որոշակի առումով համապատասխանում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի տարածքին)։
Պատմություն և իրադարձություններ՝
- Շուշիի պատմություն՝ Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Շուշի քաղաքի պատմությունը,
- Շուշիի ջարդեր՝ 1920 թվականին Շուշի քաղաքի հայ ազգաբնակչության մասսայական կոտորած, ջարդեր, տեղահանություն, գույքի և անձնական ունեցվածքի ոչնչացում և թալան
- Շուշիի ազատագրում՝ Արցախյան ազատամարտի ժամանակ՝ 1992 թվականին, հայկական ուժերի իրականացրած ռազմագործողություն, որի շնորհիվ Շուշի քաղաքն անցավ Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո,
- Շուշիի գրավում՝ 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշի քաղաքի գրավման ռազմագործողություն։
Հաստատություններ, կառույցներ՝
- Շուշիի հոգևոր ծխական դպրոց՝ հայկական ուսումնական հոգևոր հաստատություն Շուշի քաղաքում, որը բացվել է 1861 թվականին,
- Շուշի քաղաքի պատմության թանգարան՝ հայկական թանգարան, որը մինչև 2020 թվականի նոյեմբերը գործում էր Շուշի քաղաքում և ներկայացնում քաղաքի հնագույն պատմությունը,
- Շուշիի գորգերի թանգարան՝ հայկական գորգերի թանգարան, որը մինչև 2020 թվականի նոյեմբերը գործում էր Շուշի քաղաքում,
- Շուշի հիմնադրամ՝ հասարակական կազմակերպություն Արցախի Հանրապետությունում, որի նպատակն էր հռչակված Շուշի քաղաքի մշակութային զարգացմանն ու բարոյահոգևոր վերելքին նպաստելը,
- Շուշի քրեակատարողական հիմնարկ՝ (Շուշիի բանտ)՝ քրեակատարողական հիմնարկ Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Շուշի քաղաքում (ներկայում չի գործում, քանի որ գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո)։
Այլ՝
- Շուշիի ազատագրման համար մեդալ՝ Արցախի Հանրապետության պետական պարգև, որով պարգևատրվել են Շուշիի ազատագրման և այդ գործողության ընթացքում մյուս բնակավայրերի ազատագրման անմիջական մասնակիցներին։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |