Շուշի քաղաքի պատմության թանգարան
Շուշի քաղաքի պատմության թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգագրական թանգարան և թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Շուշի |
Հասցե | Loris Melikov st., Shusha և Մեսրոպ Մաշտոցի 32, Շուշի, Արցախի Հանրապետություն |
Հիմնադրված է | 1992 |
![]() | |
![]() |
Շուշի քաղաքի պատմության թանգարան, Շուշի հնագույն քաղաք-ամրոցի բազմադարյա անցյալը լուսաբանող հնությունների կենտրոն։
Պատմություն, ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շուշի քաղաքի «Ձորի թաղի» կենտրոնում գտնվող՝ 19-րդ դարի սկզբի փոխգնդապետ Եսայի Ղարամյանցին (Գրամով) պատկանող հիասքանչ առանձնատանը տեղակայված Շուշի քաղաքի պատմության թանգարանը ներկայացնում է ամրոց-քաղաքի հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող նյութական և հոգևոր մշակույթը և հանդիսանում է դրանք լուսաբանող հնությունների հաստատություն։
Թանգարանում պահպանվում են հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք ներկայացնում են ամրոց-քաղաքի անցյալն ու ներկան։ Գործում է գիտացուցադրական չորս և կազմավորման գործընթացի մեջ գտնվող երկու բաժին, որոնցում աշխատակիցները հաստատությանն ստեղվծելու պահից ի վեր հավաքել, ուսումնասիրել և ցուցադրել են Շուշիի պատմությունը լուսաբանող շուրջ 5000 առարկաներ։
Հնագիտական հավաքածուի մեջ առանձնացված է թիվ 61 և թիվ 71/5 դամբա-րաններից հայտնաբերված խեցեղեն անոթներ, բրոնզից և երկաթից պատրաստված կենցաղային,զարդարարա-կիրառական և ռազմական բնույթի առարկաներ, որոնք վկայում են, որ դեռևս մ. թ. ա. 12-10- րդ դարում մեր նախնիները բերդի տարածքում և շրջակայքում ունեցելեն բնակավայրեր և ակտիվ առևտարական կապեր են ունեցել Արևելքի և արևմուտքի ժողովուրդների հետ։
Միջնադարը ներկայացվում է հիմնականում երկու խաչքարերով,որոնք թվագրվում են 10-13-րդ դարերով և Տեր Մավանելի 1428թ. Ավետարանի մի հատվածի ցուցադրմամբ։
18-19-րդ դարի կենցաղի առարկաները լուսաբանում են Հայասատանի արևելյան շրջանների խոշորագույն մշակութա-արհեստավորական կենտրոնի՝ Շուշիի բնակիչ-ների կյանքը։ Ցուցասրահների պատերին տեղադրված լուսանկարների և վահանակ-ների հավաքածուն շոշափելի են դարձնում այդ դարաշրջաններիի բնակավայրի առ-օրյա կյանքը։
Մի վահանակով լուսաբանվում է 1920 թվականի մարտի 22-23-ը թուրք–թաթարական կանոնավոր և անկանոն զորքերի կողմից Շուշիի հայերի նկատմամաբ իրակա-նացված ցեղասպանությունը։ Այդ օրերին հողին է հավասարեցվել Շուշիի պարծանքը հանդիսացող հայկական մասը։ Շուրջ 30 հազար հայ բնակչությունից կոտոր-վել են 7-8 հազարը, իսկ ողջ մնացածները կամ մազապուրծ փախել և ապաստան գտել Արցախի գյուղերում կամ էլ բռնի մահմաեդականացվել են։
Մի գողտրիկ անկյուն հատկացված է ԽՍՀՆ կրկնակի հերոս օդաչու Նելսոն Ստեփանյանին, որը շատ է հեռու իմ պատկերացրած անկյունի արտացոլման համար։
Պատանի այլցելուների սիրած թեման ռազմական կյանքը արտացոլող պատերազ-մի լուռ վականերն են՝ զենքերի փողեր, տարաբնույթ վնասազերծված ականներ, 442 տանկի հերոս անձնակազմի վառված ինքնաձիգի մի մասը, ապրիլյան պատերազմից մասունքներ և այլն։
Առանձին վահանակ է տրամադրված 1992 թվականի մայիսի 8-9-ը Շուշիի ազատագրման ռազմագործողությանը։ Տեղադրված է զորախմբավորումների զորաշարժերը լուսա-յին էֆեկտներով ուղեկցող՝ «Հարսանիք լեռներում» ռազմագործողության մանրակերտը։
Շուշի քաղաքի պատմության թանգարանի շենքն էլ հարուստ պատմություն ունի։ 1918 թվականին Ղարմյանների գերդասատնին պատկանող այդ շենքը զավթվել է հայատյաց բժիշկ Մեհմանդարովի կողմից։ 1921-1971/72 թթ. շենքը ծառայել է որպես ծննդա-տուն։ Այնուհետև մինչև 1990 թվականին շենքում գործել է Արևելյան գորգերի թանգարանը։
1992 թվականի մայիսի 28-ին այստեղ իր գործունեությունն է ծավալել Շուշիի պատմա-երկրագիտական թանգարանը, որը 2005-ից հետո վերադասի քմահաճ ցանկու-թյամբ վերանվանվել է Շուշի քաղաքի պատմության թանգարան[1]։
Շուշիի պատմության թանգարանն այսօր հիանալի ժամանցի վայր է բոլոր տարի-քի, զբաղմունքի և նախասիրությունների տեր մարդկանց համար։
Թանգարանի` այցելուների հետ տարվող աշխատանքային փորձի շնորհիվ տարեցտարի ավելի հաճելի ու ընկալելի են դառնում այցելուների հետ տարվող էքսկուրսիաները։ Տարեցտարի, նոր շունչ ու երանգ ստանալով, ամրապնդվում է թանգարան-դպրոց-հասարակություն կապը։
Թանգարանը մշտական կապ է պահպանում թե՛ հնաբնակ, թե՛ մատաղ սերնդի շուշեցիների հետ։
Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]
Շուշի քաղաքի պատմության թանգարանը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքում, Մեսրոպ Մաշտոցի 32 հասցեում։
Ցուցասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Շուշի քաղաքի պատմության թանգարան(չաշխատող հղում)