Շուշիի Ագուլեցոց ծխական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շուշի քաղաքի Ագուլեցոց ծխական դպրոց, ուսումնական հաստատություն Շուշի քաղաքում։ Բացվել է 1860-ականներին։ 1870-ականներին այս ծխականում սովորում էին 40 աշակերտ, դասավանդում էին 2 ուսուցիչ։ 1896 թ. ծխական դպրոցը, ըստ երևույթին ֆինանսական դժվարությունների պատճառով, փակվել է և վերաբացվել 1906 թ. աշնանը։ Միադասյա երկսեռ դպրոցն ուներ 1 բաժանմունք, 42 աշակերտ, որոնցից 19-ը՝ աղջիկներ։ Դասավանդող ուսուցիչն էր ներսիսյան դպրոցի շրջանավարտ Գրիգոր Ղարագյոզյանը։ Դպրոցը պահվում էր Շուշի հայոց բարեգործական ընկերության և հասարակության միջոցներով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գ. Հ. Հարությունյան, Արցախահայ դպրոցը 5-19-րդ դարերում,Ստեփանակերտ 2000,էջ 42-43