Շուշան (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շուշան (այլ կիրառումներ)

«Շուշան», պատկերազարդ շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1913 թվականին, Կոստանդնուպոլսում։ Խմբագիր՝ Նեմցե։ Նյութերը հիմնականում նվիրված են արևմտահայ թատրոնին ու վիպերգությանը, ընտանիքի ու սոցիալական հարաբերությունների հարցերին։ Տպագրել է Օտյանի, Արփիարյանի, Սիպիլի, Ս․ Պարթեյանի, ինչպես նաև սկսնակ գրողների գործեր։ «Մոռցուած էջեր» խորագրով հրատարակել է անցյալի գրականության նմուշներ։ Թարգմանաբար ներկայացրել է եվրոպական գրականությունը։ Հանդեսի № 8-ը նվիրվել է Րաֆֆուն՝ մահվան 25-ամյակի կապակցությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 599