Շուշանների դաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շուշանների դաշտ, Նարգեզի շամբ, Նարգիզլու զամի, Նարգիզների դաշտ, Նարգիզների մարգագետին, դաշտ, հարթավայր Հայկական լեռնաշխարհում, Սյունիքում, այժմյան Հայաստանի Կապան քաղաքից 15 կմ արևելք, Եղվարդ քաղաքի մոտ։ 1724 թվականին այստեղ տեղի է ունեցել ճակատամարտ Դավիթ Բեկի զորավար Թորոս իշխանի և պարսից Ֆաթհ-Ալի խանի զորքերի միջև։ Ճակատամարտում զոհվածների թվում էին նաև Թորոս իշխանը, ով թաղված է նույն Եղվարդ քաղաքում[1]։

Ավանդույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Չավնդուրի Թորոս իշխանը Մելիք-Ֆրանգյուլի դավաճանությամբ սպանվում է Ֆաթալի խանի կողմից, նրա դիակի շուրջը մեծ կռիվ է տեղի ունենում։ Թորոսի զինվորները վիրավորում են Ֆաթալի խանին և սպանում նրա եղբորը՝ Աղասի խանին։ Գիշերը երկու կողմն էլ սկսում են հավաքել իրենց վիրավորներին ու մեռածներին։ Ճակատամարտից հետո կռվի վայրը կոչում են Նարգիսների դաշտ՝ Նարգիզլու ղամի, որովհետև հայ քաջերի թափած արյան կաթիլներից այնտեղ սկսում են շուշաններ և նարգիսներ բուսնել[2][3][4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Շուշանների դաշտ». www.nayiri.com. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  2. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  3. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  4. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)