Շուշանիկ (Սուսաննա) Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շուշանիկ (Սուսաննա) Բաբայան
Ծնվել է1947
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներաժիշտ և դաշնակահարուհի
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա

Շուշանիկ (Սուսաննա) Հովհաննեսի Բաբայան (1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահարուհի, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1947 թվականին, Երևան քաղաքում։ 1952 թվականից ապրել է Պենզայում (ՌԴ), սովորել է Պենզայի երաժշտական դպրոցում, ապա՝ երաժշտական ուսումարանի դաշնամուրի բաժնում։

Ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան (Ն. Ն. Պոզնյակովսկայայի դասարան)։ 1972-1986 թվականներին եղել է ՀԽՍՀ Մշակույթի նախարարության ուսումնական մեթոդիկայի բաժնի մեթոդիստ։ 1972 թվականից դասավանդել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան, 1975 թվականից՝ Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցներում, 1979 թվականից՝ Երևանի պետական կոնսերվատորիայում։ 2003 թվականին ստացել է դոցենտի կոչում։

Շուշանիկ Բաբայան մենահամերգներով հանդես է եկել Հայաստանի տարբեր քաղաքներում։ 1979 և 1984 թվականներին Լենինգրադի կոնսերվատորիայում մասնակցել է Նատալիա Պոզնյակովսկայայի ծննդյան 90-և 95-ամյակներին նվիրված համերգներին[1]։

Գիտական և մեթոդական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դաշնամուրային պոլիֆոնիկ ստեղծագործություններ 1–4-րդ դասարանցիների համար» (2011)
  • «Դաշնամուրային պոլիֆոնիկ ստեղծագործություններ 5–7-րդ դասարանցիների համար»
  • «Բազմաձայն երաժշտական մտածողության ձևավորումը ուսանող դաշնակահարների մոտ»
  • Գեորգի Սարաջևի, Մարջան Մխիթարյանի մասին մենագրություններ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջեր 98–99.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։