Jump to content

Շումերական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շումերական արձանագրությունը՝ կերամիկական քարե ափսեի վրա

Շումերական գրականություն, փորագիր գրականության ամենավաղ հայտնի ժողովածու, ներառում է կրոնական գրություններ և այլ ավանդական պատմություններ, որոնք պահպանվել են շումերական քաղաքակրթության կողմից, իսկ ավելի ուշ հիմնականում՝ Աքքադական և Բաբելոնյան թագավորությունների կողմից: Այս արձանագրությունները գրվել են շումերերենով մ.թ.ա. 3-րդ և 2-րդ հազարամյակներում՝ Միջին բրոնզի դարաշրջանում[1]։

Շումերները ստեղծել են առաջին գրային համակարգերից մեկը՝ զարգացնելով շումերական սեպագիրը, որոնք ստեղծել էին օգտվելով նախագրային համակարգից մ.թ.ա. մոտ 30-րդ դարում։ Շումերերենը պաշտոնական և գրական լեզու էր համարվել Աքքադական և Բաբելոնյան թագավորություններում, անգամ, երբ բնակչության շրջանում անհետացավ խոսակցական լեզուն, գրագիտությունը տարածված էր, և ուսանողների կողմից պատճենված շումերական տեքստերըհետագայում մեծ ազդեցություն ունեցան Բաբելոնյան գրականության վրա[2]։ Շումերական գրականության հիմնական ժանրերն էին գրական գրացանկերը, պատմողական/դիցաբանական երկերը, պատմական երկերը, նամակները և իրավական փաստաթղթերը, բանավիճական բանաստեղծությունները, ասացվածքները և այլ տեքստեր, որոնք չեն պատկանում նախորդիվ թվարկված ժանրերին:

Բանաստեղծական արվեստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շումերական գրականության մեծ մասը գրված է ձախից հավասարեցված տողերով[1], և կարող է պարունակել տող առ տող կառուցվածք, օրինակ՝ երկտող կամ քառատող[3], բայց պոեզիայի շումերական սահմանումը անհայտ է: Այն հանգավորված չէ, սակայն երբեմն օգտագործվում է համեմատություն [1]։ Չնայած չհանգավորված լինելուն՝ ձայնավորների և բաղաձայնների նման և փոխհաջորդող հնչյունների բարդ համադրությունները, ինչպես նաև բայերի և գոյականների նման և փոխհաջորդող վերջավորությունները լեզվին տալիս են երգեցիկ հնչեղություն.[4][5] Այս ստեղծագործություններում չի օգտագործվում կարճ տոնային տաղաչափություն[6], իսկ գրային համակարգը թույլ չի տալիս որոշել ռիթմը, չափը, հանգը կամ բաղաձայնույթը[1]։ Հավանական այլ բանաստեղծական առանձնահատկությունների քանակական վերլուծությունը, ըստ երևույթին, բացակայում է կամ միտումնավոր թաքցվել է դպիրների կողմից, ովքեր արձանագրում էին տեքստը։

Գրական ժանրեր և թեմա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժանրը առաջին դատողությունն է ՝ կատարված հին հրականությունում․ գրականության տեսակները հստակորեն սահմանված չէին, և Շումերական ամբողջ գրականության մեջ ընդգրկվում էին բանաստեղծական ուղղություններ։ Շումերական բանաստեղծությունները ներկայացնում են պոեզիայի հիմնական տարրերը՝ տողերը, մտապատկերները և փոխաբերությունները: Մարդիկ, աստվածները, խոսող կենդանիները և անշունչ առարկաները օգտագործվում են որպես կերպարներ: Շումերական պատմություններում կա և՛ անորոշություն, և՛ հումոր։ Այս պատմությունները հիմնականում փոխանցվել են բանավոր, չնայած արձանագրվում էին նաև գրիչների կողմից: Որոշ ստեղծագործություններ կապված են եղել որոշակի երաժշտական գործիքների կամ համատեքստի հետ և հնարավոր է՝ կատարվել են հատուկ միջավայրում։ Շումերական գրականության մեջ չկային վերնագրեր, փոխարենը, ներկայացվել են ստեղծագործության առաջին տողում[7]։

Հիմնվելով Միգել Սիվիլի աշխատանքի վրա ՝ ըստ դասակարգման, ժամանակակից ասորագետները մեզ հասած շումերական գրականության ժողովածուն բաժանել են լայն կատեգորիաների[8] ներառյալ «Գրական գրացուցակ», «Պատմվածքներ և դիցաբանական երկեր», «Պատմական երկեր և գովերգական բանաստեղծություններ», «Նամակներ, նամակ-աղոթքներ և օրենքներ», «Շարականներ և երգեր», «Տարասեռ գրություններ»(ներառյալ իմաստության մասին գրականությունը) և «Ասացվածքներ»:

Գրական ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմողական և դիցաբանական երկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • հերոսների մասնակցությամբ պատմությունները ներառում են՝
    • պատմություններ «Գիլգամեշ» էպոսից, ինչպիսիք են «Գիլգամեշը և Խուվավան», «Գիլգամեշը և Երկնային Ցուլը», «Գիլգամեշը և Ագան», «Գիլգամեշը», «Էնկիդուն և Անդրաշխարհը» և «Գիլգամեշի մահը»,
    • «Էնմերքարը Լուգալբանդան»․ «Էնմերքարը և Արատտայի տիրակալը» և «Էնմերքարը և էն-սուհգիր-անան», ինչպես նաև Լուգալբանդի մասին երկու պատմություն Արատտայի դեմ Էնմերկարի արշավանքի ժամանակ՝ «Լուգալբանդան Լեռնային քարանձավում» և «Լուգալբանդան և Անզուդ թռչունը»,
    • «Ինաննայի իջնելը Անդրաշխարհ»,
    • «Ադապայի լեգենդը»,
  • աստվածների մասին պատմություններ, ինչպիսիք են Էան, Էնլիլը (ներառյալ Էնլիլը և Նինլիլը), Ինաննան, Ինաննան և Թամմուզը, ինչպես նաև Նինուրտան (ներառյալ Լուգալը և Անգիմը),
  • այլ առասպելներ, ինչպիսիք են «Էրիդուի ծագումը»։

Պատմական երկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գովասանական պոեմներ՝ ուղղված թագավորներին՝
    • Ուրի Երրորդ գահատոհմ՝ Ուր-Նամմու, Շուլգի(նաև՝ Շուլգի(Շուլգի Դ) թագավորի ինքնագովերգը), Ամար-Սին․ Շու-Սին, Իբբի-Սին,
    • Իսինի գահատոհմ՝ Իշբի-Էրրա, Շու-Իլիշու, Իդդին-Դագան, Իշմե-Դագան, Լիպիտ-Իշտար, Ուր-Նինուրտա, Բուր-Սուեն, Էնլիլ-բանի,
    • Լարսայի գահատոհմ՝ Գունգունում, Սին-Իդդինամ, Սին-Իքիշամ, Վարադ-Սին, Ռիմ-Սին,
    • Բաբելոնի առաջին գահատոհմ՝ Համմուրաբի, Սամսու-իլունա, Աբի-Էշուխ,
  • Քաղաքի եղերեչգություն՝ «Ուր քաղաքի եղերերգությունը» և «Սումեր և Ուր քաղաքների եղերերգությունը»,
  • Թագավորների ցանկը և այլ պատմական երկեր, ինչպիսիք են «Նինգիրսուի տաճարի կառուցումը»։

Նամակներ և օրենքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նամակներ, որոնք ներառում են Ուր թագավորների, ինչպես նաև Իսինի, Լարսայի և այլ գահատոհմերի նամակագրությունը,
  • «Ուր-Նամմու թագավորի օրենսգիրքը» վերագրվում է Ուրի երրորդ դինաստիայի հիմնադիր Ուր-Նամմին,
  • «Լիպիտ-Իշտար թագավորի օրենսգիրքը»,
  • «Համմուրաբի թագավորի օրենսգիրք»։
  • Շարականներ՝ նվիրված շումերական պանթեոնի աստվածություններին, ինչպիսիք են Էնլիլի շարականը, ինչպես նաև շարականներ՝ նվիրված հատուկ քաղաքներին կամ տաճարներին, ներառյալ Զամեի շարականը, տաճարի շարականը և Քեշ տաճարի շարականը
  • Բրիչի և գութանի բանավեճը,
  • Թռչունի և ձկների միջև բանավեճը,
  • Ոչխարի և հացահատիկի բանավեճը,
  • Ձմռան և ամռան բանավեճը,
  • Ծառի և եղեգի բանավեճը,
  • Արծաթի և պղնձի բանավեճը։
  • Առածների ժողովածուներ՝ Նիպուրից, Սուսայից, Ուրիմից և Ուրուկից։

Տարասեռ գրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ուսումնական գրականություն, ինչպիսին է «Շուրուպպակի հրահանգները»,
  • Երկխոսություն մարդու և Նրա Աստծո միջև։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Black, Cunningham, Introduction
  2. Black, Cunningham, էջ xlix
  3. Michalowski p. 144
  4. Wolkstein, 1983, էջ 137
  5. Wolkstein 1983 "Piotr Michalowski, "Carminative Magic: Towards an Understanding of Sumerian Poetics." Unpublished manuscript."
  6. Michalowski p. 146
  7. Black, Jeremy; Cunningham, Graham; Robson, Eleanor; Zólyomi, Gábor (2004-11-25). «Introduction». The Literature of Ancient Sumer (անգլերեն). OUP Oxford. ISBN 978-0-19-155572-5.
  8. Cunningham, Graham. «ETCSLcatalogue». Electronic Text Corpus of Sumerian Literature. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 11-ին.

Լրացուցիչ ընթերցանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Samuel Noah Kramer (1963). The Sumerians: Their History, Culture, and Character. University of Chicago Press. ISBN 978-0226452388.
  • Piotr Michalowski (1996). «Ancient Poetics». In M. E. Vogelzang; H. L. J. Vanstiphout (eds.). Mesopotamian Poetic Language: Sumerian and Akkadian. Styx.
  • Jeremy Black (1998). Reading Sumerian Poetry. Cornell University Press. ISBN 978-0801435980.
  • Shin Shifra (2008). Words as Magic and the Magic in Words. Tel Aviv, Tel Aviv, The Israeli Ministry of Defence Press (in Hebrew). These are transcriptions of Shifra's discourses on literature of the Ancient Near East, first broadcast as a "University on the Air" course on the Israeli Army Radio.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]