Շորտաձև անդրավարտիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տղամարդ շորտաձև անդրավարտիքով

Շորտաձև անդրավարտիք (անգլ.՝ Boxer briefs; հայտնի է նաև բոքսեր բրիֆներ), տղամարդկային ներքնաշորի տեսակ: Իրենից ներկայացնում է ձիգ անդրավարտիք, որն ունի շորտի տիպ[1]: Բացի այդ, հանդիսանում է բոքսերի (անգլ.՝ boxer shorts) և բրիֆի (անգլ.՝ briefs) հիբրիդ: Իր դիզայնով նման է բոքսերներին: Դրան զուգահեռ (ինչպես և բրիֆները) սեռական օրգանները պահում է ֆիքսված դիրքում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շորտաձև անդրավարտիքները տղամարդկային ներքնաշորի նոր տեսակ են, որոնք շուկայում հայտնվել են 1990-ական թվականներին[2][3]: Շորտաձև անդրավարտիքը արևմուտքում տղամարդկային ներքնաշորի ամենատարածված տեսակն է[1][4]:

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շորտաձև անդրավարտիքը կարում են փափուլ էլաստիկ կտորից, որը կարող է լինել ինչպես բնական, այնպես էլ սիթետիկ ծագման՝ օգտագործելով տարբեր գույներ և գունավորումներ (միատոն, գծավոր, տարբեր նկարներով): Կախված արտադրողից՝ շորտաձև անդրավարտիքը կարվում է տարբեր չափսերի, կարող է ունենալ լայնույթ (առջևի մասում): Հաճախ անդրավարտիքի դիմացի մասում գրված է լինում ապրանքանիշի անվանումը:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Smart Talk About Underwear» (անգլերեն)։ GoLocalProv։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-07-ին։ Վերցված է 2011-10-14 
  2. Jose F. Blanco, Scott Leff, Amy T. Peterson, Ann T. Kellogg The Greenwood encyclopedia of clothing through American history 1900 to the present, Volume 2. — Greenwood Press, 2008. — P. 292. — ISBN 9780313334177
  3. «Brief history of men's underwear» (անգլերեն)։ CNN։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-07-ին։ Վերցված է 2011-10-14 
  4. «In Praise of Boxer Briefs» (անգլերեն)։ Slate։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-07-ին։ Վերցված է 2011-10-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]