Շոտլանդիայի կենդանական աշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոտլանդական կաքավ

Շոտլանդիայի կենդանական աշխարհը ամբողջությամբ հանդիսանում է Պալեոարկտիկական էկոտարածաշրջանի հյուսիսարևմտյան հատվածի կենդանական աշխարհի նմանօրինակը, սակայն որոշակի փոփոխություններով։ Մասնավորապես նրանց նմանությունն այն է, որ մարդու կենսագործունեության շնորհիվ որոշ խոշոր կաթնասուններ հայտնվել են ոչնչացման եզրին։ Շոտլանդիայում հանդիպում են որոշակի տեսակներ, որոնք համարվում են երկրի խորհրդանիշներից մեկը։ Կաթնասուններից նշանավոր է օրինակ՝ անտառային կատուն։ Կան նաև որոշակի կաթնասուններ, որոնք տարածված են շատ քիչ և այն էլ երկրի եզրային հատվածներում. օրինակ՝ երկարադունչ փոկեր, սովորական փոկեր, աֆալինա[1][2][3]։

Շոտլանդիայում բնակվում են տարբեր տեսակի թռչունների պոպուլյացիաներ, որոնք ապրում են բերքատու անմշակ հողատարածությունների տարածքում (օրինակ՝ սև ցախաքլոր, շոտլանդական կաքավ և այլն)։ Շոտլանդիան հանդիսանում է նաև բնակալող և ծովային որոշ թռչունների բնակավայրը (Օրինակ՝ հյուսիսային օլուշա[4])։ Երկրի գլխավոր խորհրդանիշներից մեկը քարարծիվն է[5], իսկ շոտլանդական խաչկտուցը (լատին․՝ Loxia scotica) Շոտլանդիայի և Միացյալ Թագավորության համար էնդեմիկ կենդանատեսակ է[6]։

Շոտլանդիայի կենդանական աշխարհի ձևավորման գործում կարևոր նշանակություն ունի ծովը։ Շոտլանդիայում հանդիպող ծովային կենդանատեսակների թիվը հասնում է 40.000-ի[7]։ Շոտլանդիայի գլխավոր կենդանաբանական նշանակության արգելացային տարածքը Դարվին Մաունդն է, որը բացվել է 1998 թվականին։

Շոտլանդիայի ներքին ջրերում՝ գետերում բնակեցված են Ատլանտյան սաղմոնի գենետիկորեն որոշակի ձևափոխությունների ենթարկված 400 տեսակներ[8]։ Քաղցրահամ ջրերում հանդիպում են 42 տեսակի ձկներ։ Ջրային աշխարհի այսպիսի աղքատությունը պայմանավորված է մասամբ բնական գաղութացումից և մարդու բնական կենսագործունեությունից։

Շոտլանդիան սողունների և երկկենցաղների առումով շատ աղքատ է։ Այստեղ հանդիպում են ընդամենը 4 տեսակի սողուններ և մոտ 6 տեսակի երկկենցաղներ։ Սակայն բացի դրանից, կան նաև 14000 տեսակի անողնաշարավոր կենդանատեսակներ (դրանց մեջ են մտնում նաև միջատների մեծ կենսաբազմազանություն)։

Գոտիականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդիայի փոքրիկ տարածքում մեկը մյուսի հետևից իրար են հաջորդում տարբեր էկոհամակարգեր և վերընթաց լանդշաֆտական գոտիներ։ Շոտլանդիային բնորոշ է չափավոր ցամաքային և խոնավ կլիման։ Այդպիսի կլիմայի պատճառով այստեղ աճում են կարճակյաց փշատերև անտառներ։

Շոտլանդիայի տարածքի մոտ 14 %-ը զբաղեցնում են անտառային և անտառատափաստանային գոտիները։ Մինչ մարդկանց ի հայտ գալը, այս տարածքների վրա առաջացել էին բազմաթիվ շոտլանդական լայնատերև անտառներ։ Գլխավոր ծառատեսակը, որը բնորոշ է անտառատափաստանային գոտուն, սոճին է։ Շոտլանդիայի 17 %-ում գերիշխում են տորֆաճահիճները և անմշակ հողատարածությունները։ Այս կլիմայական պայմանները առանձնանում են յուրահատուկ կենդանական աշխարհով։ Տորֆաճահիճներում և կիսաանապատային այլ գոտիներում ապրող կենդանիները հիմնականում կրծողներն են։

Շոտլանդիան Միացյալ Թագավորության առավել գյուղաշատ պատմաաշխարհագրական մարզն է։ Նրա տարածքի 75 %-ը զբաղեցնում են գյուղատնտեսական, ոռոգելի հողերը, իսկ քաղաքները և ավանները Շոտլանդիայի 3 %-ն են զբաղեցնում։ Ջրափնյա գծի ընդհանուր երկարությունը կազմում է 11.803 կմ։ Ընդհանուր հաշվով Շոտլանդիայի տարածքում հոսում են մոտ 30.000 լճեր և 6000 գետային համակարգեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թոմսոն; Corkrey, R.; Lusseau, D.; Lusseau, S.M.; Quick, N.; Durban, J.W.; Parsons, K.M. & Hammond, P.S. (2006). An assessment of the current condition of the Moray Firth bottlenose dolphin population. Perth: Scottish Natural Heritage Commissioned Report No. 175.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Matthews (1968) p. 254.
  3. «Mammals». Scottish Natural Heritage. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 20-10-2011-ին.
  4. Fraser Darling and Boyd (1969) pp. 7, 98—102.
  5. Benvie (1994) p. 12.
  6. Adams, William Mark (2003) Future Nature. British Association of Nature Conservationists p. 30. Retrieved 14 July 2009. Этот источник содержит список эндемиков Великобритании, состоящий из «14 лишайников, 14 мхов, 1 папоротник, 21 высшее растение, 16 беспозвоночных, и 1 позвоночное животное (шотландский клёст).»
  7. «Inshore Fisheries in Scotland». The Scottish Government. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 20-10-2011-ին.
  8. «Protecting and Promoting Scotland's Freshwater Fish and Fisheries» (PDF). Scottish Executive. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 20-10-2011-ին.