Շոտե Գալիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոտե Գալիցա
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 4, 1895(1895-10-04)
ԾննդավայրDrenica, Օսմանյան կայսրություն
Մահացել է1927
Մահվան վայրFushë-Krujë, Albanian Republic
ՔաղաքացիությունFlag of Albania (1926–1928).svg Ալբանիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինAzem Galica?
Պարգևներ և
մրցանակներ
Ալբանիայի ազգային հերոս
Commons-logo.svg Shote Galica Վիքիպահեստում

Շոտե Գալիցա (ալբ․՝ Shote Galica), ի ծնե` Չերիմե Հալիլ Ռադիշևա (ալբ․՝ Qerime Halil Radisheva, Ռադիժևե, հոկտեմբերի 4, 1895(1895-10-04), Drenica, Օսմանյան կայսրություն - 1927, Fushë-Krujë, Albanian Republic), ալբանացի ազգայնական` ապստամբ-կազակների շարժման անդամ է, որոնց նպատակը` ալբանական տարածքների միավորումն ու դեմոկրատական ազգայնականների կառավարությանը օժանդակումն էր Ալբանիայում։ Նա Ալբանիայի ազգային հերոս է հռչակվել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ծնվել է Դրենիցա շրջանի Ռադիշև գյուղում, Կոսովո։ Նա վեց եղբայրների քույր է, 1915 թվականին ամուսնացել է Ազեմա Գալիցու հետ[1]։

Պայքարին մասնակցել է Չերիմ անվան տակ։

Գալիցան տասներկուամյա զինված պայքար է մղել։ 1919 թվականին Շոտեն մասնակցել է Կոսովոյի արևմտյան մասի ապստամբությանը, 1921-1923 թվականներին` սերբ զինվորների դեմ պայքարին` Յունիկեում։ 1925 թվականին` ամուսնու մահից հետո սկսել է գլխավորել պարտիզանական բանակը։ 1927 թվականի հուլիսին նա հեռացել է պարտիզանական պատերազմից և մի քանի ամիս անց մահացել է Ալբանիայի հյուսիսում։

Ամբողջ պայքարի ընթացքում նա կորցել է ընտանիքի 22 անդամների։

Նրա հայտնի մեջբերումն է`

Aquote1.png Կյանքն առանց գիտելիք նման է առանց զենք պատերազմի[2]։ Aquote2.png



Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mehmet Bislimi (albanian), Shote Galica / Qerime Halili 1895 - 1927, արխիվացված օրիգինալից 2014-12-13-ին, https://web.archive.org/web/20141213073103/http://www.albanur.eu/history/shote_galica_qerime_halili_radisheva.html, վերցված է 2014-12-12, «Shota e Radisheves, ishte moter e gjashte vellezerve...njohu Azem Galicen, me te cilin u martua ne vitin 1915» 
  2. Elsie Robert (2010-11-15)։ Historical Dictionary of Kosovo (անգլերեն)։ Scarecrow Press։ ISBN 9780810874831 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Elsie, Robert (2004). Historical Dictionary of Kosova. The Scarecrow Press. стр. 63–. ISBN 978-0-8108-5309-6.