Շովգիյար Աբդուլաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շովգիյար Աբդուլաև
ադրբ.՝ Şövqiyar Cəmil oğlu Abdullayev
Ծնվել էապրիլի 5, 1969(1969-04-05)
ԾննդավայրՇատվան, Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 27, 1992(1992-08-27) (23 տարեկան)
Մահվան վայրԴրմբոն, Մարտակերտի շրջան, Ադրբեջան
ԳերեզմանՇեհիդների պուրակ
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Ադրբեջանի ազգային հերոս

Շովգիյար Ջամիլի Աբդուլաև (ադրբ.՝ Şövqiyar Cəmil oğlu Abdullayev, 1969 ապրիլի 5 - 1992 օգոստոսի 27), ադրբեջանցի տանկիստ, Ադրբեջանի ազգային հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1969 թվականի ապրիլի 5-ին Հայկական ԽՍՀ Շատվան գյուղում[1]։ 1986 թվականին գերազանց ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը ընդունվել է Ադրբեջանի պետական պոլիտեխնիկ համալսարան (այժմ՝ Տեխնիկական համալսարան)։ Առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվել է խորհրդային բանակ։ Ծառայել է Մոնղոլիայում։

Արցախյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի դարձել է Ադրբեջանի բանակի կամավոր։ Նշանակվել է Աղդամում կազմավորված տանկային դասակի հրամանատար։ Այն բրիգադը, որտեղ ծառայել է Աբդուլաևը, մասնակցել է Նոր Կարմիրավան, Վարդաձոր, Արանզամին գյուղերի մարտերում։ Օգոստոսի 23-ին նրա բրիգադին ուղարել են Մարտակերտ։ Դրմբոնի մարտում Աբդուլաևի տանկը մի քանի անգամ ենթարկվել է հրակոծման։ Երկու ոտքից ծանր վիրավորվելուց հետո նրան տեղափոխել են Աղդամի հիվանդանոց։ Բուժվելուց հետո վերադարձել է ճակատ։ Ոչնչացվել է հայկական ուժերի կողմից 1992 թվականի օգոստոսի 27-ին։

Ադրբեջանական Հանրապետության նախագահի № 457 1993 թ. փետրվարի 5-ի հրամանագրով Շովգիյար Աբդուլաևին շնորհվել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչումը (հետմահու)։

Թաղված է 1992 թվականի օգոստոսի 29-ին Բաքվի Շեհիդների պուրակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]