Շոպենի հուշարձան (Վարշավա)
Շոպենի հուշարձան (Վարշավա) | |
---|---|
Տեսակ | քանդակ և հուշարձան |
Քանդակագործ | Վացլավ Շիմանովսկի |
Ստեղծում | 1926 |
Երկիր | Լեհաստան |
Քաղաք | Łazienki Park? |
Բնակավայր | Վարշավա |
Նյութ | բրոնզ և Q125510696? |
պատկերված են
| |
Fryderyk Chopin Monument in Warsaw Վիքիպահեստում |
Լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի հուշարձանը մի մեծ բրոնզե արձան է, որն այժմ կանգնած է Լազենկի այգում, Ույազդովսկայա պողոտայի հարևանությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը նախագծել է լեհ նկարիչ և քանդակագործ Վացլավ Շիմանովսկին 1907 թվականին, Շոպենի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ։ Սակայն աշխատանքները հետաձգվեցին նախագծի շուրջ վիճաբանության պատճառով, այնուհետև Առաջին Համաշխարհային պատերազմի սկսելու պատճառով։ Ի վերջո 1926 թվականին հուշարձանը կառուցվեց[1]։
Հուշարձանը քանդվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ, 1940 թվականի մայիսի 31-ին[2][3]։ Այն առաջին հուշարձանն էր, որը ոչնչացվեց Վարշավան գրաված գերմանացիների կողմից[4]։
Պրոֆեսոր Օսկար Սոսնովսկին նախագծեց պատվանդանն ու ավազանը, որոնք պատրաստված են կարմիր ավազաքարից։
Արձանի բնօրինակը, որը փրկվել էր պատերազմից, հնարավորություն տվեց պատրաստել կրկնօրինակը, որը տեղադրվեց իր իրական տեղում 1958 թվականին։ 1959 թվականից ի վեր հուշարձանի շրջակայքում, կիրակի օրերին կազմակերպվում են Շոպենի ստեղծագործության անվճար դաշնամուրային համերգներ[1][5]։
Հուշարձանն ունի յուրահատուկ ոճ, որտեղ արտացոլվում է դաշնակահարի ձեռքերն ու մատները, իսկ աջ կողմում արծվի գլուխ է։
Հուշարձանի կրկնօրինակը կանգնեցված է Ճապոնիայի Համամատսու քաղաքում։
Կոմպոզիտորի ծննդյան 200-ամյակի առթիվ 2010 թվականին կառուցվել են այգիներ, քանդակներ և հուշարձաններ տարբեր վայրերում[6]։
Շիմանովսկու` Շոպենի արձանից հետո Չինաստանի Շանհայ քաղաքում գտնվող կոմպոզիտորի արձանն ամենաբարձրն է։ Այն ժամանակակից բրոնզե արձան է և կանգնեցվել է 2007 թվականի մարտի 3-ին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Համերգ հուշարձանի մոտ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շոպենի հուշարձան (Վարշավա) կատեգորիայում։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyklopedia powszechna PWN (1976), vol. 4, p. 372.
- ↑ Warszawa - Pomnik Fryderyka Chopina w Łazienkach Królewskich Արխիվացված 2011-07-18 Wayback Machine
- ↑ Wysadzenie pomnika Chopina w Warszawie przez hitlerowców Արխիվացված 2011-07-21 Wayback Machine
- ↑ Kotkowska-Bareja, Hanna (1970). Pomnik Chopina. Warszawa: Państwowe Wydawnictwo Naukowe. էջ 47.
- ↑ Jabłoński, Rafał (2002). Warsaw and surroundings. Warsaw: Festina. էջ 107. OCLC 680169225.
- ↑ «Chopin Monument in Chicago». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.