Jump to content

Շոպենի թանգարան

Շոպենի թանգարան
Տեսակհուշային թանգարան և երաժշտական թանգարան
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունՎարշավա
Մասն էՖրեդրիկ Շոպենի ինստիտուտ
Ղեկավարության նստավայրՕստրոժսկի պալատ, Վարշավա, Լեհաստան
Հիմնադրվել է1954
52°14′11.933″N 21°1′22.663″E / 52.23664806°N 21.02296194°E / 52.23664806; 21.02296194
Կայքmuseum.nifc.pl/pl
Քարտեզ
Քարտեզ

Ֆրեդերիկ Շոպենի թանգարան (Muzeum Fryderyka Chopina), թանգարան Վարշավայում՝ Լեհաստանում, հիմնադրվել է 1954 թվականին և նվիրված է լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենին։ 2005 թվականից թանգարանը վարում է Ֆրեդերիկ Շոպենի ինստիտուտը։ Թանգարանի բաժիններից մեկը Ֆրեդերիկ Շոպենի ծննդավայրն է։ Մինչև սրահի փակումը` 2014 թվականը, թանգարանը ղեկավարել է Շոպենի ընտանեկան սալոնը։

Ֆրեդրիկ Շոպենի թանգարանը ստեղծվել է 1930-ական թվականներին Վարշավայում[1]։ 1935 թվականին Ֆրեդրիկ Շոպենի ինստիտուտը՝ ստեղծված 32 աչքի ընկնող մշակույթի ներկայացուցիչների (Շիմանովսկի, Յոզեֆ Բեկ, Ավգուստ Զալեսկի) գլխավորությամբ, սկսում է թանգարանի համար հավաքածու ստեղծել[1]։1945 թվականին նորացվում է Ֆրեդերիկ Շոպենի ինստիտուտի գործունեությունը, իսկ 1953 թվականից այն Օստրոժսկու պալատում էր[1]։ Այնտեղ է նաև գտնվում Ֆրեդերիկ Շոպենի թանգարանը, նկարների հավաքածուներ, գրադարան և ձայնագրություններ[2]։ Թանգարանը լուսաբանում է Շոպենի կենսագրությունն ու ստեղծագործությունների պատմությունը և ներկայացնում է նրա քանդակներն ու նկարները, ձեռագրերը՝ ստորագրված կոմպոզիտորի կողմից[3]։ 2010 թվականին Ֆրեդրիկ Շոպենի 200-ամյակի կապակցությամբ բարելավված այս մուլտիմեդիա թանգարանը Լեհաստանի ամենաժամանակակից թանգարաններից մեկն է։ Նրա հավաքածուն տեղակայված է ցուցահանդեսային տարածքի հինգ հարկերում՝ 15 սենյակներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 (Լեհերեն) «The Frederick Chopin Museum». www.chopin.pl. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 12-ին.
  2. (անգլերեն) «Ostrogski Castle». en.chopin.nifc.pl. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 12-ին.
  3. (անգլերեն) «Fryderyk Chopin Museum - Ostrogski Castle». eGuide / Treasures of Warsaw on-line. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոպենի թանգարան» հոդվածին։