Շոն Բիգերսթաֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոն Բիգերսթաֆ
Ծնվել էմարտի 15, 1983(1983-03-15) (41 տարեկան)
ԾննդավայրԳլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, երաժիշտ, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
seanbiggerstaff.com

Շոն Բիգերսթաֆ (անգլ.՝ Sean Biggerstaff, մարտի 15, 1983(1983-03-15), Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն)[1], շոտլանդացի դերասան, երաժիշտ, ով մարմնավորել է Օլիվեր Վուդին Հարրի Փոթեր ֆիլմաշարում։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիգերսթաֆը ծնվել է Շոտլանդիայի Գլազգո քաղաքում, մեծացել է՝ ապրելով ծնողների հետ Մերիհիլում[2]։ Հաճախել է Սամերսթոնի Փարքվիու տարրական դպրոցը, միացել այնտեղի դրամայի խմբին և Մերիհիլի երիտասարդական թատրոնին, երբ յոթ տարեկան էր[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիգերսթաֆը ստացել է իր առաջին պրոֆեսիոնալ դերը տասը տարեկանում, մարմնավորել է ՄաքԴաֆի որդու կերպարը Գլազգոյի Տրոն թատրոնում՝ ռեժիսոր Մայքլ Բոյդի բեմադրած «Մակբեթ» ողբերգությունում։ Հետո նա միացել է Շոտլանդական երիտասարդական թատրոնին և այնտեղ անցկացրել վեց տարի[2]։ 1996 թվականին՝ 13 տարեկան հասակում Բիգերսթաֆը ստանձնեց իր առաջին գլխավոր հեռուստատեսային դերը, խաղալով երիտասարդ Դարենի կերպարում BBC հեռուստաալիքի «Ագռավի ճանապարհը» ֆիլմում[3]։ 14 տարեկանում չար դպրոցական Թոմի կերպարով հանդես է եկել Հարրի Փոթերի դերասան Ալան Ռիքմանի «Ձմեռային հյուրը» ֆիլմում։ 2002թ մի հարցազրույցում Բիգերսթաֆն ասել է․ «Մինչ ես Շոտլանդական երիտասարդական թատրոնում էի՝ ընտրվեցի Ձմեռային հյուրը ֆիլմում դերակատարման համար»։ Ալան Ռիքմանը սկսեց երկար ժամանակ փնտրել երկու տղաների, որպեսզի երկու ամսով գնար աշխարհի ամենացուրտ վայրը՝ ֆիլմ նկարելու համար։ Ռիքմանը ավելի ուշ խորհուրդ է տալիս Բիգերսթաֆին գնալ Լոնդոնի դերասանական գործակալություն Միջազգային ստեղծագործական կառավարում և Պաուլ Լայոն-Մերիզ։ Մեկ շաբաթվա ընթացքում կատարվում է Հարրի Փոթեր ֆիլմի դերերի բաշխում։ Լսումների ընթացքում տնօրենները առաջարկել են, որ նա կատարի Օլիվեր Վուդի դերը, Բիգերսթաֆը ծանոթացել սցենարին և համաձայնել։ Բիգերսթաֆը կատարել է այդ դերը «Հարրի Փոթեր»-ի առաջին երկու ֆիլմերում («Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը», «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը») և վերադարձել է միայն վիպաշարի վերջին՝ «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 2» ֆիլմում։ Բիգերսթաֆի կարիերան սկսելով Հարրի Փոթերի երկու ֆիլմերով ներառում է 2004թ․ «Չարլզ II: Ուժը և կիրքը» հեռուստատեսային մինի-սերիան, որտեղ հանդես է եկել Հենրի Ստյուարդ՝ Գլոստերի դուքսը դերով[4], կերպարանավորել է Մեթին Շարման ՄաքԴոնալդսի «Կարմիր մազերով աղջիկը» ներկայացման համաշխարհային պրեմիերայի ժամանակ[5] և հանդես է եկել Բեն Ուիլիսի կերպարով «Քեշբեք» կարճամետրաժ ֆիլմում[6]։ 2007թ․ Բիգերսթաֆը մարմնավորել է Ջերեմի Ուոլֆենդենին BBC Four-ի «Համաձայնության եկած մեծահասակները» հեռուստաֆիլմում, որը 2007թ․ նոյեմբերի 18-ին արժանացել է BAFTA-ի «Շոտլանդիայի լավագույն դրամա» մրցանակին, իսկ նա՝ BAFTA-ի «Շոտլանդիայի լավագույն հեռուստատեսային դերասան» մրցանակին[7]։ Նա հայտնվել է նաև «Հիպի Հիպի Շեյք» ֆիլմում[8]։ 2015թ նկարահանվել է «Վիսկի Գալորե» ֆիլմում Գիլիզ ՄաքՔինոնի և Էդի Իզարդի հետ[9]։ 2016թ․ Բիգերսթաֆը խաղացել է գլխավոր դեր թատրոնի ռեժիսոր Մայքլ Բոյդի կողմից ստեղծված «Հենց հիմա» («Նվեր») բեմադրությունում, որը և՛ քննադատական առումով և՛ կոմերցիոն առումով լավ ընդունվեց Լոնդոնում, Էդինբուրգում և Բաթում[10]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
1997 Ձմեռային հյուրը Թոմ
2001 Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը Օլիվեր Վուդ
2002 Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը Օլիվեր Վուդ
2004, 2006 «Քեշբեք» Բեն Ուիլիս Կարճամետրաժ ֆիլմ (18 րոպե)
2007 Համաձայնության եկած մեծահասակները Ջերեմի Ուոլֆենդեն BBC Four
2009 X-ը քարտեզի վրա Պաուլ Կարճամետրաժ ֆիլմ (13 րոպե)
2009 Ձայները Հերբ Ուալես Կարճամետրաժ ֆիլմ (20 րոպե)
2010 Հիպի հիպի շեյք
2011 Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 2 Օլիվեր Վուդ Կամեո
2013 Շոտլանդիայի թագուհի Մերին Կոմս Բոթուել IV
2016 Վիսկի Գալորե Սերժանտ Ադ

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Հեռուստացանց Նշումներ
1996 Ագռավի ճանապարհը Երիտասարդ Դարեն BBC Scotland մինի-սերիա
1998 Վառ կայծեր CBBC
2003 Շադա Քրիս Փարսոնս Ձայնը ինտերնետային հեռարձակման անիմացիայում
2003 Չարլզ II: Ուժը և կիրքը Հենրի Ստյուարդ՝ Գլոստերի դուքս BBC One մինի-սերիա
2007 Համաձայնության եկած մեծահասակները Ջերեմի Ուոլֆենդեն BBC Four Դրամա
2009 Ագաթա Քրիստիի Մարփլը Բոբի Աթֆիելդ ITV Սերիա 4, դրվագ 3՝ «Ինչու՞ նրանք չհարցրին Էվանսին»
2009 Գերոուի օրենքը Թոմ BBC One Սերիա 1, դրվագ 3

Ռադիո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2003 Շադա[11] Քրիս Փարսոնս Մեծ ավարտը «Բժիշկ ով» աուդիո դրամայի
2008 Սոբեկի գանգը[12] Սնեբ BBC «Բժիշկ ով» աուդիո դրամա
2008 Ժամանակի առագաստը[13] Ռուքը Մեծ ավարտը «Բժիշկ ով» աուդիո դրամայի
2009 Հեռու երկրում Ջեմի Բոլեթ ՄաքՔուին BBC Ռադիո 4, «Դրամա կեսօրից հետո»
2011 Մարդկանց հետ լավ[14] Ջեք BBC Ռադիո 4, «Խաղ կեսօրից հետո»
2014 Սիրտ և հոգի Էվոր Confessions of Dorian Gray, Մեծ ավարտը

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
1993 Մակբեթ ՄաքԴաֆի որդի Տրոն թատրոն, Գլազգո
2005 Կարմիր մազերով աղջիկը Մեթ Ռոյալ Լիցեյ թատրոն, Էդինբուրգ/Հեմփսթիդ թատրոն, Լոնդոն
2012 Ժամադրությունը հյուսքերով մարդու հետ Ռորի Շոտլանդիայի ազգային թատրոն
2016 Հենց հիմա (Նվեր) Բեն Ուստինով Ստուդիա, Բաթ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Կազմակերպություն Մրցանակ Արդյունք Ֆիլմ
2007 BAFTA Scotland «Լավագույն հեռուստատեսային դերասան» Հաղթանակ «Համաձայնության եկած մեծահասակները»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sean Biggerstaff – IMDb».
  2. 2,0 2,1 2,2 «Sean Biggerstaff – Bio». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  3. «"The Crow Road" (1996), Episodes cast».
  4. Charlotte Cripps: "Preview: Glasgow Film Festival, Various Venues, Glasgow – Local Hero Joins Global Movie Stars," The Independent Online, 12 February 2007
  5. «Daily News». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  6. «Glasgow Film Festival – Cashback – Sean Biggerstaff interview – Money talks». The List.
  7. «The Llloyds TSB BAFTA Scotland Awards 2007». BAFTA Scotland. Վերցված է 2010 թ․ հունիսի 5-ին.(չաշխատող հղում)
  8. Larry Richman: "Sean Biggerstaff in Obscenity Drama, Hippie Hippie Shake", Pro-Networks.org, 20 September 2007
  9. «Whisky Galore». 2000 թ․ հունվարի 1 – via IMDb.
  10. Gardner, Lyn (2016 թ․ մարտի 1). «Right Now review – bizarre comic drama keeps you guessing».
  11. Shada, Big Finish Productions.
  12. Կաղապար:Doctor Who RG
  13. Time Reef & A Perfect World, Big Finish Productions.
  14. [1], BBC Radio 4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]