Շոնի (Կանզաս)
Քաղաք | ||
---|---|---|
Շոնի | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Ջոնսոն շրջան | |
Մակերես | 111,015312 կմ², 111,014975 կմ² | |
ԲԾՄ | 325±1 մետր | |
Բնակչություն | ▲67 311 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | CDT? | |
Հեռախոսային կոդ | 913 | |
Պաշտոնական կայք | cityofshawnee.org(անգլ.) | |
| ||
Շոնի, երբեմն նաև Շաունի կամ Շոունի (անգլ.՝ Shawnee), քաղաք ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Ջոնսոնի շրջանում։ Քաղաքը անվանումը ստացել է հնդկական Շոունի ցեղախմբից։
Աշխարհագրություն, տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է նահանգի հյուսիս-արևելքում։ Արևելքից սահմանակցում է Մերիամ քաղաքին, հարավ-արևելքից՝ Օվերլենդ-Պարկին, հյուսիսից՝ Լեյք-Կիվիրին, իսկ հյուսիսային և արևմտյան սահմանները ձևավորում է Կանզաս գետը։
Քաղաքը զբաղեցնում է 111 կմ² տարածք, որից 2,6 կմ²-ին զբաղեցնում են ջրային տարածքները։ Քաղաքի խոշորագույն կանաչ գոտին «Շոնի-Միշն» այգին է, որը զբաղեցնում է գրեթե 6,5 կմ² տարածք, այդ թվում՝ գրեթե 0,5 կմ² մակերեսով լիճ։ Այգին բացվել է 1964 թվականին և համարվում է շրջանի խոշոր և նահանգի առավել շատ այցելվող տարածք[2]։
Քաղաքի միջով անցնում են I-35, I-435, I-635 խոշոր ավտոմայրուղիները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ հնդկական բնակչությունը այստեղ հայտնվել է 1831 թվականին։ Շոնին քաղաքի կարգավիճակ է ստացել 1922 թվականին։
2010 թվականին «Գումար» ամսագրի «ԱՄՆ-ում ապրելու լավագույն տեղեր» ցանկում քաղաքը զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։ Ընտրության չափանիշները բնակարանների մատչելիությունը, օդի մաքրությունը, աշխատանքի վայրից տուն գնալու վրա ծախսած միջին ժամանակն է։
2015 թվականին քաղաքապետ է դարձել Միշել Դիսթլերը, ով քաղաքի պատմության մեջ դարձել է առաջին կին քաղաքապետը[3]։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդահամար | |||
---|---|---|---|
տարեթիվ | բնակչություն | %± | |
1930 | 553 | — | |
1940 | 597 | 8% | |
1950 | 845 | 41.5% | |
1960 | 9072 | 973.6% | |
1970 | 20 946 | 130.9% | |
1980 | 29 653 | 41.6% | |
1990 | 37 993 | 28.1% | |
2000 | 47 996 | 26.3% | |
2010 | 62 209 | 29.6% | |
2019 | 65 807 | 5.8% | |
1930—2019 U.S. Decennial Census |
Քաղաքի ողջ գոյության ընթացքում բնակչությունը աճել է, հատկապես 1950-ական թվականներին, երբ բնակչությունը ավելացել է գրեթե 11 անգամ։
- 2010 թվական
2010 թվականի մարդահամարով Շոնիում ապրում էր 62 209 մարդ, 16 876 ընտանիք։ Բնակչության 86,3%-ը սպիտակամորթ են, 5,3%-ը՝ սևամորթներ և աֆրոամերիկացիներ, 0,4%-ը՝ բնիկ ամերիկացիներ։
Բնակչության 27,7%-ը եղել են 18 տարեկանից ցածր, 6,9%-ը՝ 18-ից 24 տարեկան, 28,7%-ը՝ 25-ից 44 տարեկան, 26,6%-ը՝ 45-ից 64 տարեկան, 10,1%-ը՝ 65-ից բարձր։ Միջին տարիքը եղել է 36,4 տարեկանը։
- 2012 թվական
2012 թվականի տվյալներով տնտեսության միջին եկամուտը կազմել է տարեկան 71 475 դոլար։
2015 թվական
2015 թվականին բնակչությունը կազմել է 64 680 մարդ[4]։
Այլ տվյալներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ Shawnee Mission Park: A Johnson County Park & Recreation District (JCPRD): Parks & Facility Արխիվացված 2015-05-15 Wayback Machine (անգլ.) на сайте jcprd.com
- ↑ Нико Реслер. Michelle Distler sworn in as Shawnee’s first female mayor Արխիվացված 2015-07-02 Wayback Machine (անգլ.) на сайте shawneedispatch.com, 14 апреля 2015
- ↑ Демография Шони 1950—2015 (անգլ.) на официальном сайте города
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фрэнк У. Блэкмар. «Kansas: A Cyclopedia of State History, Embracing Events, Institutions, Industries, Counties, Cities, Towns, Prominent Persons, Etc.» В трёх томах; Standard Publishing Co; 944 / 955 / 824 стр., 1912. (Том 1 — скачать 54 Мб PDF eBook),(Том 2 — Скачать 53 Мб PDF eBook), (Том 3 — Скачать 33 Мб PDF eBook)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի պաշտոնական կայք(անգլ.)
- Քաղաքի առևտրի պալատը Արխիվացված 2020-12-02 Wayback Machine(անգլ.)
- քաղաքի տնտեսական զարգացման վարչություն(անգլ.)
- քաղաքի հանրային գրադարան Արխիվացված 2019-01-21 Wayback Machine(անգլ.)
- քաղաքային թանգարան(անգլ.)
- Քաղաքի պատմություն(անգլ.)
- Shawnee Dispatch.com Արխիվացված 2021-10-23 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոնի (Կանզաս)» հոդվածին։ |
|