Շողիկ (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շողիկ (այլ կիրառումներ)
Շողիկ
Սեռիգական
Ծագում
Ծագման շրջանՀայկական լեռնաշխարհ
Ծագման լեզուհայերեն
Ծագում12-րդ դար
Անվան այլ ձևեր
Անվան այլ ձևերկարող է լինել Շողակաթ և Շողեր անունների գգվական ձևը
Կապված անուններՇողակաթ, Շողեր
Կապված հոդվածներ«Շողիկ» սկսվող էջեր

Շողիկ, հայկական ծագում ունեցող իգական անձնանուն[1], որն առաջացել է հայերեն շող բառին -իկ փաղաքշական մասնիկն ավելացնելով[2][3]։ Անձնանունը համարվում է մերթ առանձին անուն, մերթ Շողակաթ և Շողեր անունների գգվական ձևը։ Ամենահին հիշատակությունը թվագրվում է 12-րդ դարով։ Օգտագործվում է մինչև օրս։ Կրճատ տարբերակներից է Շող տարբերակը, իսկ Արցախում օգտագործվում է նաև Շողի տարբերակը[4]։

Հայտնի անվանակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շողիկ Ասոյան, պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ ոստիկանության նախկին փոխգնդապետ, ՀՀ կառավարությանն առընթեր հուշարձանների վարչության պետի տեղակալ, ՀՀ մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալության պետ,
  • Շողիկ Մկրտչյան, հայ խորհրդային երգչուհի, ժողովրդական երգերի կատարող, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ,
  • Շողիկ Սաֆյան, հայ խորհրդային բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանիչ և խմբագիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1944 թվականից, ԽՄԿԿ անդամ 1948 թվականից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]