Շողիկ Թորոսյան
Շողիկ Թորոսյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1974 (50 տարեկան) Բեյրութ, Լիբանան |
Մասնագիտություն | երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Շողիկ Հովհաննեսի Թորոսյան (հոկտեմբերի 26, 1974, Բեյրութ, Լիբանան), երգչուհի (քնարական սոպրանո)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1974 թվականին Բեյրութում։
2007 թվականին ավարտել է Բեյրութի «Բարսեղ Կանաչյան» կոնսերվատորիան։ Երգացանկում տեղ են գտել ռուս, եվրոպացի, նաև հայ կոմպոզիտորների՝ Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Ստեփան Շաքարյանի, Էդգար Գյանջումյանի, Գ. Մանասյանի և ուրիշների ստեղծագործություններ, հայ հոգևոր, ժողովրդական երգեր, ռոմանսներ (Ռոմանոս Մելիքյան, Նիկոլ Գալանդերյան, Բարսեղ Կանաչյան և ուրիշներ)։
2009 թվականից Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն «Շնորհալի» և Համազգայինի «Գուսան» երգչախմբերի հետ հանդես է գալիս մենահամերգներով։
2015 թվականին համերգով հանդես է եկել Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին, 2016-ին Հայաստանի ազգային նվագարանների նվագախմբի հետ և 2018-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ մենահամերգներ է ունեցել Երևանում։ Համերգներով շրջագայել է նաև արտերկրի հայաշատ համայնքներում՝ 2018 թվականին՝ Մոնրեալում, և այլն։
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հովանավորությամբ թողարկել է «Փունջ մը շարականներ», «Մեղեդիներ, տաղեր, գանձեր» խտասալիկները։
Այժմ՝ սոլֆեջջոյի դասատու է, դիպլոմը 2007 թվականին հավաստագրվել է Երևանի պետական կոնսերվատորիայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |