Շողիկ Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շողիկ Գրիգորյան
Ծնվել էհուլիսի 4, 1988(1988-07-04) (35 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Մասնագիտությունդերասանուհի

Շողիկ (Շողեր) Հակոբի Գրիգորյան (հուլիսի 4, 1988(1988-07-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի հայ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շողիկ Գրիգորյանը ծնվել է 1988 թվականի հուլիսի 4-ին Երևանում քաղաքում։ 2005-2009 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտումն, որից հետո՝ մինչև 2010 թվականը ուսումը շարունակել է Փարիզի բարձրագույն պետական թատերական կոնսերվատորիայում[1]։ Որպես դերասանուհի 2009 թվականից աշխատանքի է անցել Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն։ 2011 թվականից աշխատանքի է անցել «ATV» հեռուստաընկերությունում՝ որպես «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուի սցենարիստ[2]։ Նկարահանվել է Ռ.Գեդիկյանի «Ճանապարհորդություն դեպի Հայաստան», Բ. Բահրամանի «Ալ» ֆիլմերում, «Բանակում» հեռուստասերիալում։ Որպես «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուի սցենարիստ 2011 թվականին աշխատանքի է անցել «ATV» հեռուստաընկերությունում։

Ամուսնացել է 2015 թվականին։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, որից հետո տեղափոխվել է Մոսկվա[3]։ Ունի որդի և դուստր[4]։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գ. Բյուխների «Վոյցեկ» մյուզիքլ (Մարիա)
  • Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» (Իսկուհի)
  • Դ. Ֆոի «Ես սպասում եմ քեզ, սիրելիս» (Մարիա)
  • Շ. Գրիգորյանի «Իմ Ֆրանսիան» (Տիկին Ֆրանսիա)
  • Ֆ. Դոստոևսկու «Ապուշը» (Նաստասիա Ֆիլիպովնա)
  • Մոլիերի «Միզանտրոպ» (Արսինոե)
  • «Շառլ Ազնավուր` կենդանի լեգենդ» մյուզիքլ (Միշլին)
  • Է. Իոնեսկոյի «Ռնգեղջյուր» (Դեզի)
  • Կ. Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» (Բեատրիչե)
  • Բ. Բրեխտի «Կուրաժ Մայրիկ» (Կուրաժ Մայրիկ)

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռ. Գեդիկյանի «Ճանապարհորդություն դեպի Հայաստան»
  • Բ. Բահրամանի «Ալ»
  • «Բանակում»։
  • «Փախիր կամ ամուսնացիր»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. LLC, Helix Consulting. «Աստծուն շնորհակալ եմ, որ իմ կյանքում նման փորձառություն ունեցա. Շողեր Գրիգորյան - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 15-ին.
  2. «AV Production - Շողեր Գրիգորյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 4-ին.
  3. Mediamax. «Շողեր Գրիգորյանն ամուսնացել է Վենետիկում». Bravo.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 4-ին.
  4. ««Երջանկությունը թմրեցնող է, հիմա այդ փուլն անցել է». Շողեր Գրիգորյանը՝ ամուսնությունից հետո ունեցած երկար դադարի, իր ապրումների և Հայաստան գալու ցանկության մասին». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]