Շողեր Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շողեր Գրիգորյան
Ծնվել է1988 թ. հուլիսի 4
ԾննդավայրՀայաստան Երևան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրոնՔրիստոնեություն
Մասնագիտությունդերասանուհի
Աշխատանքդերասանուհի
հեռուստահաղորդավար

Շողեր Գրիգորյան (հուլիսի 4, 1988(1988-07-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի և հաղորդավար։ Ծնվել է 1988 թ. հուլիսի 4-ին Երևանում։ Դպրոցն ավարտելուց հետո, 2005-2009 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 2009-2010 թթ. ուսանել է Փարիզի բարձրագույն պետական թատերական կոնսերվատորիայում։ 2009 թվականից աշխատում է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի։ Թատրոնում խաղացած դերերից են` Մարիա՝ Գ.Բյուխների «Վոյցեկ» մյուզիքլ, Իսկուհի՝ Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», Մարիա՝ Դ.Ֆոի «Ես սպասում եմ քեզ, սիրելիս», Տիկին Ֆրանսիա՝ Շ.Գրիգորյանի «Իմ Ֆրանսիան», Նաստասիա Ֆիլիպովնա՝ Ֆ.Դոստոևսկու «Ապուշը», Արսինոե՝ Ժ.Բ.Մոլիերի «Միզանտրոպ», Միշլին՝ «Շառլ Ազնավուր` կենդանի լեգենդ» մյուզիքլ, Դեզի՝ Իոնեսկոյի «Ռնգեղջյուր», Բեատրիչե՝ Կ.Գոլդոնի «Երկու տիրոջ ծառան», Կուրաժ Մայրիկ՝ Բ.Բրեխտի «Կուրաժ Մայրիկ»։ 2011 թվականին աշխատել է «ATV» հեռուստաընկերությունում՝ որպես «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուի սցենարիստ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]