Շողակն Արարատյան
Արտաքին տեսք
Շողակն Արարատյան | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 1996 |
Հիմնադիր | Հայ Առաքելական Եկեղեցի և Արարատյան Հայրապետական թեմ |
«Շողակն Արարատյան», հոգևոր-մշակութային, լրատվական երկշաբաթաթերթ։ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի պաշտոնաթերթ (մինչև 2000 թվականը՝ Արագածոտնի թեմի հրատարակչություն)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս է տեսնում 1996 թվականից Օշականում, ապա՝ Երևանում։
Խմբագիրներ՝ Արսեն Պողոսյան, Հայկանուշ Մեսրոպյան, Մհեր Գասպարյան, Հասմիկ Եղիազարյան (2013 թվականից)։
Տպագրում է Արարատյան հայրապետական թեմի գործունեությանն առնչվող պաշտոնական տեղեկատվություն, տոնախոսականներ, պատմաբանասիրական և քրիստոնեական դավանաբանական հոդվածներ, եկեղեցու պատմությանը, հայկական մշակույթին վերաբերող նյութեր, գրախոսություններ, հարցազրույցներ, թարգմանություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |