Շոհրե Բայաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շոհրե Բայաթ
Դիմանկար
Ծնվել էմարտի 14, 1987(1987-03-14) (35 տարեկան)
ԾննդավայրՌաշթ, Իրան
ՔաղաքացիությունFlag of Iran.svg Իրան
Մասնագիտությունշախմատիստ և chess arbiter
Պարգևներ և
մրցանակներ
Commons-logo.svg Shohreh Bayat Վիքիպահեստում

Շոհրե Բայաթ (պարսկերեն՝ شهره بیات, մարտի 14, 1987(1987-03-14), Ռաշթ, Իրան), Անգլիայում ապրող իրանցի ՖԻԴԵ-ի միջազգային մրցավար, եղել է 2020 թվականի Շախմատի կանանց աշխարհի առաջնության գլխավոր մրցավարը[2], 2021 թվականին արժանացել է «Խիզախ կին» միջազգային մրցանակի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայաթը ծնվել է 1987 թվականին, Իրանի Ռաշթ քաղաքում[3]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ազգությամբ հրեա նրա հորական տատը Բաքվից գաղթել է Իրան։ Նրանք իրենց հրեական ծագումը գաղտնի են պահել։

1998 թվականին Բայաթը դարձել է Իրանի մինչև 12 տարեկան աղջիկների չեմպիոն։ Իրանի շախմատի ազգային հավաքականի կազմում 2001 թվականին դարձել է 3-րդ Իսլամական խաղերի (2001) հաղթող։ Բացի այդ Բայաթը նվաճել է բազմաթիվ իրանական մրցաշարեր․ Իրանի կանանց շախմատի փառատոնի առաջնությունը, Իրանի կանանց կայծակնային շախմատի առաջնությունը, Իրանի պատանիների առաջնությունը և Իրանի համալսարանների շախմատի առաջնությունը, եղել է բազմաթիվ համաշխարհային օլիմպիադաների մրցավար, համարվել է ասիացի միակ «Ա» դասի մրցավարը։ Բայաթը ստացել է բնական ռեսուրսների կառավարման մագիստրոսի կոչում, մի քանի հոդվածի հեղինակ է միջազգային ամսագրերում[4][5][6]

Միջադեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի Շախմատի կանանց աշխարհի առաջնության ժամանակ Շոհրե Բայաթը եղել է գլխավոր մրցավարը։ Առաջնության ընթացքում Բայաթի հիջաբը սայթաքել է և ընկել պարանոցին։ Հիջաբը պարանոցին լուսանկարն անմիջապես հայտնվել է համացանցում։ Քանի որ Իրանում խստորեն պահպանվում է իսլամական հագուստի դրես կոդը իրանական լրատվամիջոցները սկսեցին մեղադրել Բայաթին՝ իբր նա դիտավորյալ հանել է իր գլխաշորը և այդպիսով բողոքել հիջաբի դեմ[7]։ Իրանի շախմատի ֆեդերացիան խնդրել է Բայաթին փոխարինող նկար անել հիջաբով և ներողություն խնդրել սոցցանցերի միջոցով, սակայն Բայաթը հրաժարվել է[8]։ Սոցցանցերում աղջկան անվանեցին «պոռնիկ» և պահանջեցին հարցաքննել բոլոր նրանց, ովքեր կապ են ունեցել աղջկա շախմատային կարիերայի ընթացքում։ Միևնույն ժամանակ կային նաև մարդիկ, որոնք պաշտպանում էիր Բայաթին։

«Մյուս լուսանկարներում հստակ երևում է, որ կրում եմ գլխաշոր, բայց դա նրանց համար միևնույն էր։ Դրանից հետո ես որոշեցի այլևս չկրել այն»,− հայտարարել է Բայաթը և հունվարի 9-ին խաղի դուրս եկել առանց հիջաբի։

2020 թվականի սեպտեմբերին ՖԻԴԵ-ն հայտարարել է, որ Բայաթը կարող է մրցավարություն վարել անգլիական դրոշի ներքո։

Բայաթը 2021 թվականին արժանացել է «Խիզախ կին» միջազգային մրցանակի՝ կանանց իրավունքների մասին բարձրաձայնելու և Իրանի կառավարության սպառնալիքներն անտեսելու համար[9]։

Բայաթն ամուսնացած է, ընտանիքը գտնվում է Իրանում։ Այդ միջադեպից հետո Բայաթը հրաժարվել է Իրան մեկնելուց, կարծելով որ դա ռիսկային է[10]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[11]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.state.gov/2021-international-women-of-courage-award-recipients-announced/
  2. «Матч на первенство мира среди женщин»։ Федерация шахмат России (ռուսերեն)։ Վերցված է 2021-03-12 
  3. «Interview with General Secretary of the Iranian Chess Federation»։ Kenya Chess Masala (en-US)։ 2017-03-17։ Վերցված է 2021-02-28 
  4. «Iran chess champion ponders next move after slip of the hijab» 
  5. «Team ARB: Shohreh BAYAT – Arbiters' Commission» (en-US)։ Վերցված է 2021-03-12 
  6. Masala Kenya Chess (2017-03-17)։ «Interview with General Secretary of the Iranian Chess Federation»։ Kenya Chess Masala (en-US)։ Վերցված է 2021-03-12 
  7. Rainsford Sarah (2020-01-15)։ «Iran chess ref Shohreh Bayat fears returning home over hijab row»։ BBC News (en-GB)։ Վերցված է 2020-09-26 
  8. Church Ben (2020-04-14)։ «Iranian woman fears punishment after condemnation for not wearing the appropriate headscarf»։ CNN։ Վերցված է 2020-09-26 
  9. «2021 International Women of Courage Award Recipients Announced»։ US Department of State։ 4 March 2021։ Վերցված է 5 March 2021  This article incorporates text from this source, which is in the public domain.
  10. «Opinion: I loosened my hijab at a chess championship. Now I’m afraid to return to Iran.» 
  11. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]