Jump to content

Շոկ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոկ
Երկիր Միացյալ Թագավորություն
 Կոսովո
Ժանրդրամա և ռազմական ֆիլմ
Թվականապրիլի 10, 2015
Լեզուալբաներեն և սերբերեն
ՌեժիսորJamie Donoughue?
Սցենարի հեղինակJamie Donoughue?
Տևողություն21 ± 1 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Շոկ», Կոսովոյի մասին կարճամետրաժ դրամատիկ ֆիլմ, որը նկարահանվել է «Օսկարի» առաջադրված ռեժիսոր՝ Ջեյմի Դոնահյուի կողմից: Ֆիլմը հիմնված է Կոսովոյի պատերազմի իրական իրադարձությունների վրա։ «Շոկ» ֆիլմի դիստրիբյուտորը «Ուատ Մեդիան» է, իսկ սոցիալական ցանցերում արշավը վարում է ալբանացիների թիմը։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Ասպենի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում, որտեղ այն արժանացել է լավագույն դրամատիկ դերի, հանդիսատեսի հատուկ ճանաչման և երիտասարդական ժյուրիի մրցանակների[1]: Ֆիլմը դարձել է մի շարք այլ փառատոների հաղթող, ներառյալ «Հոլիշ Շորթս» կինոփառատոնը[2] և Վաշինկթոնի կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնը[3]:

Շոկ ֆիլմը Օսկարի 88-րդ մրցանակաբաշխության ժամանակ, առաջադրվել է «Օսկար» մրցանակի, որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ[4]:

Շոկ ֆիլմը սկսվում է ժամանակակից Կոսովոյի տեսարաններով, որտեղ մեծահասակ Պետրիտը (Կուշտրիմ Շերեմետի) ճանապարհի մեջտեղում գտնում է հին հեծանիվ, որը նման է Օկայի հեծանիվին:

Պատմությունը տեղի է ունենում 1990 թվականների Կոսովոյի պատերազմի ժամանակ և կենտրոնանում է երկու երիտասարդ տղաների՝ Պետրիտի (Լում Վեսելի) և Օկայի (Անդի Բայգորա) վրա: Ֆիլմի սկզբում նրանք երկուսով Օկայի նոր հեծանիվով գնում են մի խումբ Սերբ զինվորների մոտ, որոնց Պետրիտը մի քանի կտոր թուղթ է տալիս ծխախոտը փաթաթելու համար։  Զինվորների հրամանատար՝ Դրագանը (Էշրեֆ Դուրմիշի), վճարում է Պետրիտին փաստաթղթերի համար, Իսկ Պետրիտը գումարը կիսում է Օկիի հետ։  Օկին գիշերը մնում է Պետրիտի ընտանիքի հետ, և Պետրիտը խնդրում է նրան հաջորդ օրը ևս մեկ առաքում կատարել: Օկին սկզբում դիմադրում է՝ մտածելով, որ զինվորներին չի կարելի վստահել; բայց Պետրիտը վստահեցնում է նրան, որ ինքը ապահով է՝ ցույց տալով իր թաքցրած ատրճանակը։  Նա նաև ասում է, որ շուտով կկարողանա իր վաստակած գումարով հեծանիվ գնել, և Օքին համաձայնվում է նորից օգնել նրան։

Տղաները ժամանում են զինվորների ապաստարան, նախ զինվորը (Ֆիսնիկ Ադեմի) հարցնում է նրանց, թե ինչու են նրանք այստեղ, և Պետրիտն ասում է, որ պետք է տեսնել Դրագանին, որտեղ Պետրիտը Դրագանին ավելի շատ թուղթ է բերում: Բայց երբ նրանք հեռանում են, զինվորներից մեկը պահանջում է Օկայի հեծանիվը՝ մտադրություն ունենելով այն տալ իր եղբորորդուն։  Պետրիտի պնդմամբ Օկին համաձայնվում է, բայց ավելի ուշ նա նախատում է Պետրիտին զինվորների հետ համագործակցելու համար՝ անվանելով նրան դավաճան։  Օկին մի քանի օր չի խոսում Պետրիտի հետ, չնայած վերջինիս ներողություններին, քանի դեռ զինվորները չեն կանգնեցրել իրենց վարած ավտոբուսը: Տղաներին և ևս մի քանի հոգու դուրս են բերում ավտոբուսից և խուզարկում։ Երբ զինվորը Օկայի ուսապարկի մեջ ալբանական դասագրքեր է գտնում, Պետրիտը հայտարարում է, որ դրանք իրենն են։  Ի պատասխան՝ Դրագանը հրացանի պոչով հարվածում է Պետրիտի ստամոքսին։

Ավելի ուշ Օկին գալիս է շնորհակալություն հայտնելու Պետրիտին, և նրանք հաշտվում են: Օկին կրկին գիշերը անցկացնում է Պետրիտի մոտ, բայց հաջորդ առավոտ զինվորները ներխուժում են տուն։  Պետրիտան և նրա ընտանիքը դուրս են բերվում փողոց և շարվում պատի երկայնքով, Մինչդեռ Օկին մնում է թաքնված ներսում: Երբ զինվորը սպառնում է Պետրիտին ատրճանակով, Օկին հայտնվում է՝ ուղղելով Պետրիտի ատրճանակը զինվորի վրա։  Զինվորը վերցնում է ատրճանակը, և հայտնաբերում, որ լիցքավորված չէ, և Օկին հետ է նետվում Պետրիտի ընտանիքի մոտ։  Այնուհետև մեկ այլ զինվոր նրանց բոլորին հրամայում է հեռանալ քաղաքից և հետ չնայել, այլապես կսպանվեն։  Երբ Պետրիտի ընտանիքը, Օկին և մի քանի այլ տեղացիներ իրենց ունեցվածքով դուրս էին գալիս քաղաքից, նրանք տեսան մի փոքրիկ տղայի, որը վարում էր Օկիի հեծանիվը։  Օկին հետ նայեց նրան, երբ անցնում էր կողքով և սպանվեց զինվորներից մեկի գլխին արձակված կրակոցից։ Օկայի արյունով ցողված Պետրիտը շարունակում է զբոսնել ընտանիքի հետ:

Ֆիլմի ավարտին նա հեռանում է հեծանիվով և, ի վերջո, հասնում է ամայի քաղաք՝ կարոտով նայելով քաղաքին: Ֆիլմն ավարտվում է այդ տեսարանով:

  • Լում Վեսելին՝ Պետրիտի դերում,
  • Կուշտրիմ Շերեմեթին՝ Պետրիտի դերում,
  • Անդի Բայգորա՝ Օկայի դերում,
  • Էշրեֆ Դուրմիշին՝ Դրագանի դերում,
  • Ադեմին՝ որպես զինվոր:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ shootonline oscar qualifying wins
  2. ↑ vimooz hollyshorts winners 2015
  3. ↑ «dc shorts 2015 winners». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2025 թ․ ապրիլի 23-ին.
  4. ↑ Johnson, Zach (2016 թ․ հունվարի 14). «Oscars 2016 Nominations: Complete List of Nominees». E! Online. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]