Jump to content

Շոկոլադով գեղեցկուհին (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոկոլադով գեղեցկուհին
La Belle Chocolatière, Das Schokoladenmädchen
տեսակգունամատիտ
նկարիչԺան Էտիեն Լիոտար
տարիմոտ․ 1743-45
բարձրություն82,5
լայնություն52,5
ժանրդիմապատկեր[1]
նյութմագաղաթ, պաստել
գտնվում էԴրեզդենի պատկերասրահ
հավաքածուԴրեզդենի պետական գեղարվեստական հավաքածու
կայք
Ծանոթագրություններ
 The Chocolate Girl by Jean-Étienne Liotard Վիքիպահեստում

Շոկոլադով գեղեցկուհին (ֆր.՝ La Belle Chocolatière, գերմ.՝ Das Schokoladenmädchen ), XVIII դարի շվեյցարացի նկարիչ Ժ․ Է․ Լիոտարի առավել հայտնի նկարը, որը պատկերվել է կտավի վրա պաստելային տեխնիկայով։

Այս է գեղանկարի ստեղծման պատմությունը։ 1745 թվականին ավստրիացի արիստոկրատ Դիտրիխշտեյն դուքսը մտավ վիեննական սրճարան, որպեսզի փորձի նոր շոկոլադե ըմպելիքը, որի մասին այդքան խոսակցություններ էր գնում այդ ժամանակ։ Նրա սպասուհին էր Աննա Բալտաուֆը (Anna Baltauf), սնանկացած արքունիքի անդամ Մելդիոր Բալտաուֆի դուստրը։ Դուքսը գերված նրա հմայքով, չնայելով իր ընտանիքի առարկություններին, նրան կնության առավ։ «Շոկոլադով գեղեցկուհին» դարձավ նոր դքսուհու հարսանեկան նվերը, որը դուքսը պատվիրվել էր երիտասարդ նկարիչ Լիոտարին։ Դիմանկարիչը պատկերել է հարսնացուին XVIII դարի սպասուհու հագուստով, հավերժացնելով սերը առաջին հայացքից (հենց այս տարբերակը՝ մոխրոտի իսկական պատմություն, տարածում է գտել)։

Այլ տարբերակի համաձայն, ապագա դքսուհուն անվանել են Շառլոտտա Բալտաուֆ, նրա հայրը եղել է Վիեննական բանկիր և նկարը նկարվել է նրանց տանը - այդպես է ասվում արձանագրությունում, որը պահպանվել է նկարի պատճենում, որ գտնվում է Լոնդոնում «Orleans House Gallery»։ Ինչպես նաև կա ես մեկ տարբերակ, ըստ որի դա եղել է չպատվիրված դիմանկար, այլ նկարչի կամքով կատարված աշխատանք, ով հիացել էր գեղեցկուհի սպասուհի Մարիա Թերեզայի հմայքով, ով և դարձել է հետագայում Հովսեփ Ֆոն Լիխտեյնշտեյն դքսի կինը։ Ամեն դեպքում կերպարի ինքնությունը այդպես էլ հայտնի չէ։ Թողնելով Վիեննան, Լիոտարը ժամանեց Վենետիկ, որտեղ վաճառեց այդ պաստել աշխատանքը կոմս Ֆրանչեսկո Ալգարոտտիին, ով զբաղվում էր Պոլշիայի թագավոր Ավուստ III–ի և Ֆրիդրիխ II Պրուսացու հավաքածուների համալրմամբ։ 1765 թվականից նկարը գտնվում է Դրեզդենյան պատկերասրահում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նկարը նացիստների կողմից տեղափոխվել է Քյոնիգշտայնի ամրոց, որտեղից էլ և գտնվել է սովետական զինվորների կողմից։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործության սյուժեն պարզ է՝ աղջիկը հագած օսլայած գոգնոց, ձեռքերում բռնել է սկուտեղ, որի վրա դրված է հախճապակյա բաժակ, որտեղ լցված է շոկոլադ, և ջրով ապակե բաժակ։ Հատկանշական է, որ առաջին անգամ եվրոպական արվեստում տեսնում ենք պաստելի օգտագործում։ Աղջիկը կանգնած է տեսականորեն նետրալ ֆոնի վրա, որն առաջացել է լուսավոր պատի և հատակի միջոցով։ Բնորդի հայացքի դեպի ներքև ուղղությունը, ինչպես նաև նրա ձեռքերում գտնվող առարկաները աշխատանքը դարձնում են ոչ այնքան նման կլասիկ դիմանկարի, այլ ավելի ժանրային պատկերի։ Առավել ևս, որ մատուցողուհին թվում է թե կանգնած չէ (անշարժ պատկերված) այլ գնում է առաջ, մատուցելու։ Ստեղծագործության գունապնակը հարմոնիկ է։ Սպիտակ գոգնոցից բացի, բնորդի վրա գցված է սպիտակ շալ, արծաթա-մոխրագույն շրջազգեստ, ինչպես նաև ոսկեգույն սեղմիրան և վարդագույն գիշերային գլխարկ։

« Ես գնել եմ հայտնի Լիոտարի պաստել աշխատանքը։ Այն կատարվել է աներևույթ գունային անցումների տեխնիկայով, լույսի և ստվերի հրաշալի խաղով։ Փոխանցված բնությունը այնքան փոփոխության ենթարկված չէ, լինելով եվրոպական աշխատանք, պաստելը կատարված է չինական տեխնիկայով․․․ անիծյալ ստվերի թշնամիների։ Ինչն վերաբերում է աշխատանքի ավարտուն լինելուն։ Դա պաստելի Գոլբեյն է։ Նրանում պատկերված է երիտասարդ գերմանացի սպասուհու դիմանկարը, որը տանում է սկուտեղը ջրով և ջոկոլադով բաժակով»։
- կոմս Ֆրանչեսկո Ալգարոտտի

Արվեստագետի վրձնահարվածների միջոցով ընդհանուր լույսի աղբյուրը ջրով լի բաժակի միջով արտացոլում է ապակու և սկուտեղի մակերեսին։ Պատին ստվերների ուրվագծումը ասում է, որ կա ևս մեկ աղբյուր՝ առաստաղի լույսը, որը բնորոշ է արվեստագետին։ Ինչպես նշում են հետազոտողները, կոմպոզիցիայի թեթևությունն ու պարզությունն, լույսը որ առկա է նրանում հաղորդ է Շարդենի և Վերմեերի աշխատանքներին, ովքեր պատկերում էին մարդկանց, որոնք ընկղմված են իրենց առօրեա գործերի մեջ։ Արդեն իսկ Լեոտարի ժամանակակիցների կողմից նկարը համարվում էր գլուխգործոց։

Համաշխարհային մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժ․ Է․ Լիոտար «Շոկոլադով կինը» նկարչի սյուժեով մոտ մեկ այլ նկար, Լոնդոնի ազգային ցուցասրահ

Դիմանկարը ներկայացվել է Դրեզդենի պատկերասրահում, որտեղ այն տեսել է Հենրի Լ․ Պիրսը, ամերիկյան շոկոլադ պատրաստող ընկերության նախագահը, և 1862 թվականին ամերիկյան ընկերություն «Baker’s Chocolate» -ը ձեռք բերեց նկարի օգտագործման հեղինակությունը, ինչը դարձնում է նրան հնագույն գնապիտակ ԱՄՆ–ում և ամենահիներից աշխարհում։ Հաճախ դրա օգտագործումը հանդիպում է սև սպիտակ պատկերված։ Աշխատանքի ևս մի պատճեն գտնվում է Բեյկեր ընկերության տուն թանգարանում՝ Մասաչուսեթս նահանգի Դորչեստեր քաղաքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]