Jump to content

Շոկոլադի խանութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեռնարդ Կալեբատ շոկոլադի խանութ
Ghirardelli Chocolate Company` խանութ և շոկոլադ արտադրող, Սան Ֆրանցիսկո։

Շոկոլադի խանութ, բիզնեսի տեսակ է, որը միևնույն վայրում թե՛ արտադրում է շոկոլադե հրուշակեղեն, թե՛ վաճառում է այն։ Սովորաբար դա փոքր ընտանեկան բիզնես է, որը հաճախ գործում է միայն մեկ վայրում։ Բառը ֆրանսիական ծագում ունի, և նման անվանումով խանութները տարածված են Ֆրանսիայում և Բելգիայում։ Այս տերմինը կիրառվում է նաև ավելի խոշոր շոկոլադի արտադրության ընկերությունների համար, ինչպիսին է Chocolaterie Guylian-ը, որոնցից շատերը սկսել են որպես փոքր խանութներ։ Այս տիպի խանութները գործում են նաև այլ երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Կանադան, Միացյալ Թագավորությունը և Գերմանիան[1], երբեմն օգտագործելով ֆրանսիական տերմինը[2][3]։ Խանութները, որոնք վաճառում են կոնֆետներ և շոկոլադ, բայց չեն արտադրում իրենց սեփական բրենդը, կոչվում են հրուշակեղենի խանութներ կամ այլ անուններով՝ կախված տարածաշրջանից։ Համապատասխան մասնագիտական տերմինը շոկոլատիե է, թեև այս տերմինը երբեմն օգտագործվում է նաև շոկոլադի խանութների նկարագրման համար, ինչպես օրինակ՝ Godiva Chocolatier-ը։

Մինչև Նոր Աշխարհի հայտնաբերումը կակաոյի ծառն անհայտ էր եվրոպացիներին[4]։ Իսպանացիներն առաջինն էին, ովքեր կակաոյի հատիկները Եվրոպա բերեցին կակաոյի աղացման սարքավորումների հետ միասին[5]։ 18-րդ դարում Դորեի հիդրավլիկ մամլիչի և Դյուբյուիսոնի գոլորշիով աշխատող շոկոլադի աղացի գյուտը հնարավորություն տվեց սկսել շոկոլադի զանգվածային արտադրությունը[6]։

Առաջին շոկոլադի խանութը բացվել է Փարիզում 1659 թվականին[7]։

Որպես տերմինի կիրառման օրինակ՝ «Չարլին և շոկոլադի գործարանը» վեպը Ֆրանսիայում վերնագրվել է «Charlie et la Chocolaterie»։ «Շոկոլադ» վեպը և 2000 թվականի ֆիլմը տեղի են ունենում շոկոլադի խանութում։

Սրճարան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Baker, Andrew (2013-04-30). «Bacon-flavoured chocolate, anyone?». Telegraph. Վերցված է 2013-05-03-ին.
  2. «Drink This: MoRoCo's Iced Debauchery - Eat - April 2013 - Toronto». Postcity.com. 2013-04-24. Վերցված է 2013-05-03-ին.
  3. John Lee. «The world's best trips for chocolate lovers». The Globe and Mail. Վերցված է 2013-05-03-ին.
  4. «History of Chocolate».
  5. «HISTORY OF CHOCOLATE IN SPAIN». Արխիվացված է օրիգինալից 2019-11-27-ին. Վերցված է 2018-08-25-ին.
  6. «The history of chocolate». Արխիվացված է օրիգինալից 2018-08-26-ին. Վերցված է 2018-08-25-ին.
  7. «The History of Chocolate: Part 2 - European». Արխիվացված է օրիգինալից 2019-04-03-ին. Վերցված է 2018-08-25-ին.