Շոկոլադի թանգարան (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շոկոլադի թանգարան (այլ կիրառումներ)
Շոկոլադի թանգարան
Տեսակշոկոլադի թանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
ՎայրՄոսկվա և Triumfalnaya Square?
Հիմնադրվել է2014
Այցելուներ50 000 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Շոկոլադի թանգարան, (պաշտոնապես՝ Ռուսական շոկոլադի պատմության թանգարան, կրճատ՝ ռուս.՝ «М. И. Р. Шоколада» (Музей истории русского шоколада), անգլ.՝ Museum of Russian Chocolate History), թանգարան՝ նվիրված շոկոլադի և կակաոյի պատմությանը[1]։

Թանգարանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական շոկոլադի պատմության թանգարանը գտնվում է Հաղթանակի հրապարակում[2]։ Բացվել է 2014 թվականի մարտին[3][4]։ Մինչ 2014 թվականը, Ռուսաստանի ժամանակակից պատմության թանգարանի հիման վրա, կար «Շոկոլադի և Կակաոյի» («Шоколад&Cacao») ցուցահանդես։ Ներկայումս ցուցահանդեսը ներառում է ավելի քան 15 հազար ցուցանմուշներ, ավելի քան 10 հազարը գտնվում են թանգարանի պահեստարաններում։ Էքսկուրսիաներն (ըստ նախնական գրանցման)[5] անց են կացվում երեք լեզուներով. ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն[6]։

Ցուցադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցափեղկ՝ Ռուսական շոկոլադի պատմության թանգարանում

Թանգարանի ցուցադրությունը ներկայացված է երեք դահլիճով (ընդհանուր առմամբ, ավելի քան վեց հարյուր քառակուսի մետր), որի շրջանակներում ներկայացվում է՝ մարդու կողմից կակաոյի հատիկների օգտագործումը՝ սկսած հնագույն ժամանակներից[7]։

Առաջին դահլիճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին դահլիճը նվիրված է շոկոլադի պատմությանը՝ սկսած ացտեկների պատմությունից, որոնց համար կակաոյի հատիկներից պատրաստված ըմպելիքը՝ համեմված պղպեղով, համարվում էր սրբազան ըմպելիք։ Այստեղ և՛ հնադարյան ամաններ են, և՛ այնպիսի օրինակներ, որ հնում կակաոյի հատիկները փաստացիորեն հավասարվում էին դրամական միավորին:Կա և՛ հին ճենապակի, և՛ XVIII—XIX դարերի պաստառներ, և՛ ժամանակակից աշխարհահռչակ կոնցեռնների արտադրանքներ[8]։

Երկրորդ դահլիճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ 1914 թվականը Ռուսական կայսրությունը շոկոլադի արտադրության գործում համաշխարհային առաջատարներից էր։ Ըստ 1914 թվականի տվյալների՝ միայն Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում կար 383 հրուշակեղենի ձեռնարկություն։ Ռուսական շոկոլադի պատմության թանգարանի ցուցանմուշները պատմում են XIX դարի վերջի և XX դարի սկզբի լավագույն շոկոլադի գործարանների մասին։ Փաթեթավորումների, տուփերի հավաքածուն՝ ներկայացված դահլիճում, բացահայտում է բազմաթիվ գաղտնիքներ։

«Այդ ժամանակի հայտնի նկարիչները. Ալեքսանդր Բենուան, Վիկտոր Վասնեցովը, Բորիս Զվորիկինը, Իվան Բիլիբինը, նրանք բոլորը, իրենց հիմնական ստեղծագործական աշխատանքից բացի, մասնակցում էին շոկոլադի փաթեթավորման ստեղծմանը...», - նշում է թանգարանի հիմնադիր Եվգենի Տրոստենցովը[7]։

Թանգարանի արժեքավոր նմուշներից է Ի.Լ. Դինգայի հրուշակեղենի և շոկոլադի գործարանի Մակարոնայի շոկոլադե ձուն։

Երրորդ դահլիճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ դահլիճը պատմում է հրուշակեղենի արդյունաբերության մեջ խորհրդային դարաշրջանի մասին։ Բացի դրանից, այդ վերջին դահլիճը պատմում է խորհրդային ժամանակաշրջանի երկու հիմնական նկարիչների՝ Մանուիլ Անդրեևի և Լեոնիդ Չելնոկովի աշխատանքների մասին։

Մինի-արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցադրական դասընթաց՝ Ռուսական շոկոլադի պատմության թանգարանում

Թանգարան այցելելու ծրագիրն ընդգրկում է նաև շոկոլադի ստեղծման ցուցադրություն[9]։ Այցելուների աչքի առաջ կակաոյի հատիկները բովում են, աղում, այնուհետև ստացված զանգվածը փոքր-ինչ տաքացվում է, որից հետո հալված կակաոյի զանգվածը լցնում են ձևավոր տարրաների մեջ և դնում սառչելու։

Համտեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարան-ցուցահանդեսային ծրագրի շրջանակներում բոլոր այցելուներին առաջարկվում են մի շարք համտեսումներ[10] (սրբազան խմիչք, շոկոլադ, որը սիրում էր Դենի Դիդրոն, պրալին, և ժամանակակից բնական շոկոլադ)։

Ցուցադրական դասընթացներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ծրագրի մեջ մտնում են նաև շոկոլադի պատրաստման ցուցադրական դասընթացներ՝ շոկոլադյեի հսկողությամբ[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «10 самых известных шоколадных музеев». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
  2. На Триумфальной площади открылся Музей истории русского шоколада
  3. Музей истории русского шоколада открылся в Москве Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, Вечерняя Москва — vm.ru
  4. В Москве открылся первый в России музей шоколада, Комсомольская правда — msk.kp.ru
  5. «Музей истории русского шоколада / Правила бронирования экскурсий». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
  6. Музей истории русского шоколада — М. И. Р. Шоколада
  7. 7,0 7,1 «Сладкая история. Что можно посмотреть, а что съесть в музее русского шоколада». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
  8. Музей «М.И.Р. шоколада» — kudago.com
  9. На Триумфальной площади открылся музей истории шоколада
  10. «Классные экскурсии. Музей истории русского шоколада — М. И. Р. шоколада». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
  11. Журнал «Тара и упаковка»/Новости

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական շոկոլադի պատմության թանգարանի պաշտոնական կայք Արխիվացված 2020-12-03 Wayback Machine

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոկոլադի թանգարան (Մոսկվա)» հոդվածին։