Jump to content

Շոկոլադե սալամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոկոլադե սալամի
Տեսակսննդամթերք
Ենթատեսակաղանդեր
Առաջացման երկիր Պորտուգալիա,  Իտալիա[1] և  Ռումինիա
Հիմնականcocoa powder?
 Chocolate salami Վիքիպահեստում

Շոկոլադե սալամի, իտալական և պորտուգալական աղանդեր է՝ պատրաստված կակաոյից, ջարդված թխվածքաբլիթներից, կարագից և երբեմն ալկոհոլից, ինչպիսիք են պորտվեյնը կամ ռոմը: Աղանդերը հանրաճանաչ դարձավ ամբողջ Եվրոպայում և այլուր՝ հաճախ կորցնելով ալկոհոլը որպես բաղադրիչ[2]։

Փաթեթավորված շոկոլադե սալյամի սուպերմարկետներից մեկում, Էվորա, Պորտուգալիա

Շոկոլադե սալամին մսամթերք չէ: «Սալյամի» անվանումը բխում է արտաքին նմանությունից: Սալյամիի նման, շոկոլադե սալամին ձևավորվում է որպես երկար գլան և մատուցման համար բաժանվում է սկավառակների: Այս սկավառակներն ունեն շագանակագույն, շոկոլադային տառամայր (ինչպես սալյամիի կարմիր միսը)՝ պատված թխվածքաբլիթի ավելի բաց գույնի կտորներով (ինչպես սալյամիի մեջ սպիտակ ճարպի բծերը): Որոշ տեսակներ պարունակում են նաև մանրացված ընկույզներ, ինչպիսիք են նուշը կամ պնդուկը և կարող են ձևավորվել տրյուֆելների նման:

Միջազգային տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանանում այն հայտնի է որպես ليزي كيك (ծույլ տորթ), որը սովորաբար պատրաստվում է Մարիա թխվածքաբլիթով:

Սիրիայում այն հայտնի է որպես سوكسية (Սոուկսեհ), և սովորաբար պատրաստվում է ընկույզով կամ պիստակով:

Հունաստանում շոկոլադե սալամին կոչվում է mosaiko (մոզաիկո) կամ kormos (բուն)[3]։

Բուլղարիայում այն հայտնի է որպես Сладък Салам (Sladuk Salam, նշանակում է քաղցր սալյամի), և ռուսական շոկոլադե երշիկի նման օգտագործում են ընկույզ:

Կիպրոսում այն հայտնի է որպես Doukissa (Դքսուհու տորթ):

Չեխիայում այն հայտնի է որպես vánoční salám կամ čokoládový salám և հաճախ պատրաստվում է քերած կոկոսով:

Դանիայում այն հայտնի է որպես kiksekage (թխվածքաբլիթի տորթ):

Էստոնիայում այն հայտնի է որպես Kirjukoer (գունավոր շուն), որը սովորաբար պատրաստվում է կակաոյի փոշուց, կարագից, ջարդված թխվածքաբլիթներից և դոնդողի խորանարդիկներից (էստոներեն՝ marmelaad)[4][5]։

Գերմանիայում այն հայտնի է որպես Kalte Schnauze (սառը մռութ) կամ Kalter Hund (սառը շուն):

Հունգարիայում այն հայտնի է բազմաթիվ անուններով, ինչպիսիք են Keksz rolád (ռուլետ թխվածքաբլիթ), Keksz szalámi (սալամի թխվածքաբլիթ), Pöttyöske (կետավոր) կամ Keksz tekercs (փաթաթված թխվածքաբլիթ):

Իտալիայում այն նաև կոչվում է salame al cioccolato (շոկոլադե սալամի) կամ, հատկապես Սիցիլիայում, salami turcu (թուրքական սալամի):

Լատվիայում այս աղանդերն ունի բազմաթիվ անուններ, ինչպիսիք են šokolādes desa (շոկոլադե երշիկ), saldā desa (քաղցր երշիկ), saldā brunete (քաղցր շագանակագույն), որը պատրաստվում է կակաոյից, ջարդված թխվածքաբլիթներից, կարագից, շաքարից, ձվից, ընտրովի դոնդողից, ընկույզներից կամ չորացրած հատապտուղներից և հաճախ մի քիչ կոնյակից:

Լիտվայում նմանատիպ աղանդերը կոչվում է tinginys (լիտվերեն՝ ծույլ), որը պատրաստվում է կակաոյից, ջարդված թխվածքաբլիթներից, խտացրած կաթից և կարագից, երբեմն նաև ընկույզներից, սակայն գոյություն ունեն այլընտրանքային բաղադրատոմսեր նույն անվանմամբ:

Նիդեռլանդներում նմանատիպ աղանդերը կոչվում է arretjescake:

Լեհաստանում նմանատիպ աղանդերը կոչվում է blok czekoladowy (շոկոլադե բլոկ):

Պորտուգալիայում այն կոչվում է salame de chocolate (շոկոլադե սալամի),[6] սովորաբար պատրաստվում է Մարիա թխվածքաբլիթով[7]։

Ռումինիայում այն կոչվում է salam de biscuiți (թխվածքաբլիթի սալամի), և հնարավոր է, որ առաջացել է 1970-ական կամ 1980-ական թվականներին կոմունիստական դարաշրջանում, հավանաբար սննդի պակասի հետևանքով[8][9]։

Ռուսաստանում այն կոչվում է шоколадная колбаса (նշանակում է շոկոլադե երշիկ)։

Թուրքիայում այն կոչվում է mozaik pasta (մոզաիկա տորթ)[10]։

Հարավային Ամերիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրազիլական իտալական ծղոտ

Բրազիլիայում այն հայտնի է որպես palha italiana (Իտալական ծղոտ, թեև այն չի նման ծղոտի): Այն սովորաբար պատրաստվում է Մարիա թխվածքաբլիթներով՝ ավելացնելով բրիգադեյրույի խառնուրդին[11][12]։

Ուրուգվայում այն կոչվում է salchichón de chocolate (շոկոլադե երշիկ):

Արգենտինայում, նմանապես այն կոչվում է salame de chocolate (շոկոլադե սալամի, ավելի մոտ իտալական անվանմանը)[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://pti.regione.sicilia.it/portal/page/portal/PIR_PORTALE/PIR_LaStrutturaRegionale/PIR_AssessoratoregionaledelleRisorseAgricoleeAlimentari/PIR_DipAgricoltura/PIR_AreeTematiche/PIR_Servizi/PIR_BrandSiciliaeMarketingterritoriale/PIR_Riconoscimentoetuteladeiprodottidiqualita/PIR_ProdottiAgroalimentariTradizionali/-Allegato%201%20al%20DM%2072505%20_21%20ventunesimo%20aggiornamento%20PA.pdf
  2. «Chocolate Salami - Culinary Encyclopedia». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.
  3. «Mosaiko recipe (Greek Chocolate and Biscuits Dessert) - My Greek Dish». My Greek Dish (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  4. Drzazgowski, Alexandria (2021 թ․ փետրվարի 24). «Spotted Dog (Kirju Koer) from Estonia». The Foreign Fork (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 8-ին.
  5. Vokk, Kristel (2020 թ․ հոկտեմբերի 7). «Piimavaba Kirju Koer tumeda šokolaadiga toetab ajutööd». Toitu tervislikult (էստոներեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 8-ին.
  6. «Chocolate Salami». Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.(չաշխատող հղում)
  7. «Salame De Chocolate (Portuguese Chocolate Salami)». easyportugueserecipes.com. 2013 թ․ մարտի 14. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
  8. «A Cookie for Every Country: Romania: Salam de Biscuiti». A Cookie for Every Country. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  9. «Reteta de salam de biscuiti cu stafide si rom - reteta clasica a copilariei». Totul Bio. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  10. «An Easy, Chocolatey, No Bake Dessert From Turkey». The Spruce. Արխիվացված է օրիգինալից 2017-12-30-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  11. Almeida, Nadia (2014 թ․ նոյեմբերի 20). «Palha italiana». Globo (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.
  12. «Palha Italiana de Chocolate». Nestlé (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.
  13. «Salame de chocolate». Paulina Cocina blog (իսպաներեն). 2019 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2023 թ․ հուլիսի 25-ին.