Շոգ օրեր

Շան օրեր կամ ամառվա շոգ օրեր (անգլ.՝ dog days կամ dog days of summer), ամառվա տոթ, հեղձուկ օրեր։ Կոչվել է ի պատիվ Մեծ Շուն համաստեղությանː Շան օրերը պատմականորեն համարվում է Սիրիուսի (խոսակցականով` «Շան աստղ») հելիակային արթնացմանը հաջորդող ժամանակաշրջանը, որը հելլենիստական աստղագուշակությունը կապել է շոգի, երաշտի, հանկարծակի ամպրոպների, անտարբերության, տենդի, կատաղած շների և վատ բախտի հետ։ Դրանք այժմ համարվում են Հյուսիսային կիսագնդի ամռան ամենաշոգ և ամենաանհարմար շրջանը։
Ըստ տարբեր հին հաշվարկների՝ Շան օրերը սկսվում են հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 15-ը և տևում են 30-ից մինչև 61 օրː Հազարամյակների ընթացքում Երկրի առանցքի պրեցեսիայի արդյունքում շան օրերը մոտ չորս շաբաթով տեղաշարժվել են և ավելի ուշ են լինում[1] ː
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլերեն անվանումը լատինական dies caniculares բառի մի մասն է (բառացիորեն՝ «շնիկի օրերը»), ինքնին հին հունական κυνάδες ἡμέραι (կինադես հիմերայ, շան օրեր) պատճենն է[1] ː Հույները Սիրիուս (α Canis Majoris) աստղին մի քանի անուններով են իմացել, այդ թվում՝ Սիրիուս «Կիզիչ» ( Σείριος, Սեյրիոս ), Սոթիս (Σῶθις, Սոթիս, եգիպտական Սոպդետ (Σοπντέτ) տառադարձություն) և Շան աստղ ( Κῠ́ων - Կուոն` շուն)[2] ː Վերջինս արտացոլում է այն ընթացքը, որով Սիրիուսը հետևում է Օրիոն աստղատանը (Asterism) գիշերային երկնքում[3]ː
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրիուսը գիշերային երկնքի ամենապայծառ աստղն է, ինչի արդյուքում ամբողջ աշխարհի հին աստղագետները նկատել են այն: Մ.թ.ա. երրորդ հազարամյակում Եգիպտոսում գիշերային երկնքում նրա հայտնվելը եղել է Նեղոսի տարեկան վարարման նախանշան՝ «Նեղոսի ջրհեղեղի բերող» և երկրպագվել է որպես Սոպդետ աստվածուհու մարմնացում:
Հունաստանում այն հայտնի է դարձել որպես ամառվա ամենաշոգ փուլի սկսվելու նախանշան: Հույն բանաստեղծները նույնիսկ գրանցել են այն համոզմունքը, որ պայծառ աստղի հայտնվելն իր հետ բերել է ջերմություն և տենդ[4]ː
Այն նաև կապվել է հանկարծակի ամպրոպների հետ[5]։ Հոմերոսի «Իլիականում» (որը հավանաբար գրվել է մ.թ.ա. 8-րդ դարում, բայց ներկայացնում է ավելի վաղ ավանդույթ)[6] Աքիլլեսի դեպի Տրոյա մեկնելը, որտեղ նա սպանելու էր Հեկտորին, ներկայացված է Սիրիուսի հայտնվելուն ուղեկցող կործանարար ազդեցությունների մասին ընդլայնված փոխաբերության միջոցով[7].
Առաջինը Պրիամը ծեր տեսավ քաջոտն Աքիլեսին, Բնօրինակ տեքստ (հուն.)
τὸν δ᾽ ὃ γέρων Πρίαμος πρῶτος ἴδεν ὀφθαλμοῖσι - Իլիական
Երգ քսաներկուերորդ։ Հեկտորի մահը (30) |
Հաշվարկվել է, որ Սիրիուսի արթնացումն այս ժամանակահատվածում եղել է հուլիսի 19-ը (Հուլյան օրացույցով)[9] ː Մոտավորապես նույն ժամանակ[10], Հեսիոդոսն ամռան ամենաանտանելի և ամենաշոգ մասը համարել է Սիրիուսի գիշերային երկինք վերադառնալուց առաջ եղած օրերը։ Այս ժամանակահատվածում Սիրիուսը տեսանելի չի երկրից, բայց, ըստ երևույթին, ենթադրվում էր, որ այն այնուամենայնիվ երկնքում էր, ինչը մեծացնում էր արևի ուժը։
Սիրիուսի լույսի և Արեգակի լույսի համադրության այս ազդեցությունը, ենթադրվել է, որ ազդում է բույսերի, կենդանիների և կանանց, ինչպես նաև տղամարդկանց վրա. երբ արտիճուկը ծաղկում է, [այսինքն՝ հունիսին], և մորեխը նստում է ծառի վրա և երգում՝ հոգնեցուցիչ շոգին, «այդ ժամանակ այծերը ամենաթույլն են լինում, իսկ գինին՝ ամենաքաղցրը. կանայք՝ ամենաանառակը, իսկ տղամարդիկ՝ ամենաթույը, որովհետև Սիրիուսը գլուխն ու ծնկները չորացնում է, իսկ մաշկը չորանում է շոգից»[11]։
«Երբ արևի ջերմությունը թուլանում է, և ամենակարող Զևսը աշնանային անձրևներ է ուղարկում, և մարդկանց մարմինը սկսում է շատ ավելի թեթևանալ, քանի որ այդ ժամանակ Սիրիուս աստղը ցերեկն է միայն կարճ ժամանակով անցնում մարդկանց գլխավերևով և գիշերներն է ավելի շատ անցնում, այդ ժամանակ տերևները թափվում են գետին և ծլելը դադարում է, կացնով կտրած փայտն ամենաքիչն է որդնելու ենթակա»[12]։
Մոտ մեկ դար անց Ալքայոսը կրկնել է այս թեման՝ խորհուրդ տալով իր ունկնդիրներին «թոքերը գինով թրջել» աստղի ժամանումից առաջ, քանի որ «կանայք իրենց ամենաանհաշտ վիճակում են, իսկ տղամարդիկ՝ թույլ, քանի որ նրանց չորացած են գլխով և ծնկներով»[13]: 3-րդ դարում Արատուսի «Երևույթները» նկարագրում է ժամանակը, երբ Սիրիուսն իր ջերմությամբ այրում է ծառերի կեղևները արևածագի և մայրամուտի ժամանակ[14] ː
Զևսին՝ որպես անձրևաբերի և խոնավության տիրակալի[15], Կեա կղզու քրմերը Սիրիուսի ի հայտ գալուց առաջ ամենամյա զոհաբերություններ են կատարել՝ այրող երաշտից խուսափելու համար[16][17] ː Այս սովորույթը վերագրվում է մշակույթային էպիկական հերոս Արիստեոսին[16][18][19][20] ː Արիստոտելը իր «Ֆիզիկա» աշխատության մեջ էվոլյուցիայի վաղ ձևակերպման դեմ իր փաստարկի շրջանակներում հիշատակում է ամենաշոգ օրերի տապը[21]ː

Հռոմեացիները նույնպես հիշատակել են Սիրիուսին վերագրվող եղանակի շոգը և դրան ուղեկցող անտարբերությունն ու հիվանդությունները[23]: Իր «Գեորգիկներ» աշխատության մեջ Վերգիլիոսը նշում է իրենց աշխատանքը պաշտպանելու գինեգործների ջանքերն այն ժամանակ, «երբ Շան աստղը ճեղքում է ծարավ հողը»[24]: Սենեկայի Էդիպուսը բողոքում է «շան աստղի այրող կրակներից»[25]: Պլինիոսի « Բնության պատմությունում» նշվում է շների հարձակումների աճը հուլիս և օգոստոս ամիսներին, և որպես խորհուրդ առաջարկու է նրանց կերակրել թռչնաղբով՝ այդ միտումը զսպելու համար[23]ː 20-րդ դարի սկզբի պատմաբանները շարունակել են հիշատակել հռոմեական ամառվա «հուսահատեցնող շոգը» և «ճնշվածությունը»[26]:
Այս ժամանակաշրջանը վաղուց շրջանառվել է արևմտյան բժշկության մեջ։ 1564 թվականի անգլիական «Առողջության հույսը» խորհուրդ էր տալիս զգուշանալ ամռան «շան օրերի» ընթացքում փորլուծելուց (արյունահոսություն և փսխում), քանի որ «Արևը Առյուծի մեջ է» և «այդ ժամանակ բնությունն այրվում և թուլանում է»[27]:
1729 թվականի «Բրիտանական հողագործի պրակտիկան» պնդում է, որ «Արևի ջերմությունն այնքան ուժեղ է, որ մարդկանց մարմինները կեսգիշերին քրտնում է նույնքան, ինչքան կեսօրին. և եթե նրանք վիրավոր լինեն, ավելի հիվանդ կզգան, քան որևէ այլ ժամանակ, նույնիսկ գրեթե մահամերձոթյան աստիճան»։ Հետևաբար, տղամարդկանց խորհուրդ է տալիս «այս ամբողջ ընթացքում հեռու մնալ կանանցից» և «խուսափել շատակերությունից»[23]:
1813 թվականի Կլավիս Կալենդրիայում շան օրերն այն ժամանակն են, երբ «ծովը եռում էր, գինին թթվում էր, շները կատաղում էին, Քվինտոն զայրույթից փոթորկում էր, իսկ մյուս բոլոր արարածները դառնում էին անտարբեր՝ մարդուն պատճառելով, այլ հիվանդությունների շարքում, այրոց, հիստերիա և խելագարություն»[28]:

Նույնիսկ այն բանից հետո, երբ աստղագուշակությունը և դրա ազդեցությունը առողջության ու գյուղատնտեսության վրա նվազեցին, «շան օրերը» շարունակում են անորոշ կերպով կիրառվել ամռան ամենատաք օրերին՝ բնության և հասարակության վրա դրանց ուղեկցող ազդեցությամբ։ Հյուսիսային Ամերիկայում ֆերմերների շրջանում ասացվածքն ասում է, որ շան օրերի ընթացքում նախընտրելի է, որ չորային լինի, քան անձրևային[31]։
Քանի որ «հուլիսը սովորաբար տարվա ամենահանգիստ ամիսներից մեկն է ֆոնդային առևտրի համար», այս շան օրեր տերմինը երբեմն օգտագործվում է ամառային անգործունյա շուկաների համար[23][32] ː
Արաբ աստղագետները նույնիսկ Ֆատա մորգանա միրաժները, որոնք հատկապես հաճախ են հայտնվում ամառային ճռճռան շոգի մեջ, անվանում են «երկնքից կաթող Շան Աստղի թուք»։
Տևողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ տարբեր հաշվարկների` Շան օրերը սկսվում են հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 15-ը և տևում են 30-ից մինչև 61 օր[1] ː Դրանք կարող են սկսվել կամ ավարտվել Սիրիուսի տիեզերական կամ արևային ծագմամբ Մեծ Շուն համաստեղությունից կամ Պրոցիոնի («Փոքր շուն համաստեղության ամենապայծատ աստղ») աստղից և տարբերվել կախված լայնությունից՝ նույնիսկ տեսանելի չլինելով Հարավային կիսագնդի մեծ մասում[1] ː Սիրիուսը դիտարկում է գրեթե ուղիղ 365¼ օրվա ժամանակահատված արթնացումների միջև, ինչը մեծապես համապատասխանում է Հուլյան օրացույցին, բայց ոչ Գրիգորյան օրացույցին։ Այնուամենայնիվ, հազարամյակների ընթացքում շան օրերի ամսաթվերը տարվա ընթացքում որոշ չափով ավելի ուշ են լինում[1] ː
Հնում շան օրերը սովորաբար հաշվարկվել են Սիրիուսի[2] հայտնվելուց մոտավորապես հուլիսի 19-ին (Հուլյան)[9] մինչև մեղմ անձրևներն ու զով քամիները, չնայած Հեսիոդոսը, կարծես, ամռան ամենատապ օրերը համարել է Սիրիուսի վերադարձին նախորդող օրերը։
Անգլո-սաքսոնական Անգլիայում շան օրերը նշվել են տարբեր ամսաթվերից՝ հուլիսի կեսերից մինչև սեպտեմբերի սկիզբ կամ կեսեր[33]ː Կանոնական «շան օրերը» հիշատակվել են հուլիսի 7-ից սեպտեմբերի 5-ը 16-րդ դարի անգլիական պատարագներում[34][35] ː Դրանք հանվել են աղոթագրքերից 1660 թվականին Ստյուարտների միապետության վերականգնման ժամանակ, և դրանց ժամկետը կրճատվել է մինչև հուլիսի 19-ից օգոստոսի 20-ը ընկած ժամանակահատվածը[36] ː 1752 թվականին Մեծ Բրիտանիայում Գրիգորյան օրացույցի ընդունման ժամանակ դրանք հուլիսի 30-ից տեղափոխվել են սեպտեմբերի 7-ը[36] ː
Անգլախոս աշխարհի շատ ժամանակակից աղբյուրներում շան օրերն ավելի վաղ են նշվել` հուլիսի 3-ից օգոստոսի 11-ը[1][36][37][23], այլ ոչ թե սկսելով կամ կենտրոնանալով գիշերային երկնքում Սիրիուսի վերստին հայտնվելու վրա։
Շան օրերի (լատիներեն dies caniculares) ժամանակային հղումը՝ հուլիսի 23-ից օգոստոսի 23-ը, ծագել է Հռոմեական կայսրությունում: Հռոմեական կայսրության սկզբում Սիրիուսի ծագումը Հռոմում տեղի է ունեցել հուլիսի 26-ին[Ն 1]։ Հուլիոս Կեսարի օրոք՝ մ.թ.ա. 46 թվականին, այն տեղի է ունեցել օգոստոսի 1-ին[Ն 2]։
Գիտական հիմնավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած Սիրիուսը գիշերային երկնքի ամենապայծառ աստղն է, այն 8.7 լուսային տարի (2.7 պկ, 8.2×1016 մ) Երկրից հեռու է և որևէ ազդեցություն չունի մոլորակի եղանակի կամ ջերմաստիճանի վրա[23][38]ː Չնայած աստղը շարունակում է վերադառնալ գիշերային երկինք ամռան վերջին, նրա դիրքը շարունակում է աստիճանաբար փոխվել Արեգակի նկատմամբ և 10,000 տարի հետո այն կբարձրանա ձմռան կեսին մոտ օրերին[23]ː
Ամառային շոգի և տեղումների հետևանքներն իրական են, բայց տարբերվում են աշխարհագրական լայնությունից և գտնվելու վայրից՝ կախված բազմաթիվ գործոններից։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայի Լոնդոնը մի փոքր ավելի հյուսիս է, քան Կանադայի Կալգարին, բայց ունի ավելի մեղմ կլիմա՝ ծովի և Գոլֆստրիմի տաք հոսանքի շնորհիվ։
Բժշկական հաստատությունը հայտնել է Ֆինլանդիայում շոգ օրերի և խորը վիրահատական վերքերի վարակի բարձր ռիսկի միջև կապի մասին[39][40], չնայած այդ հետազոտությունը դեռևս չի հաստատվել։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնարավոր է, որ Սուրբ Ռոչը ՝ կաթոլիկ եկեղեցու կողմից օգոստոսի 16-ին նշվող շների լեգենդար հովանավոր սուրբը, իր ժառանգության մի մասը պարտական է Շան օրեր կոչվող շոգ օրերին[23]ː Կղզու վրա ինքնահռչակված պրոտեկտորատի ժամանակաշրջանից ի վեր, դանիացի արկածախնդիր Յորգեն Յորգենսենը Իսլանդիայում հիշվում է որպես Յորգեն` Շան օրվա թագավոր (իսլանդերեն` Jörundur hundadagakonungur)[41] ː
Արևմտյան գրականության մեջ, բացի վերը նշված հունական և հռոմեական ստեղծագործություններից, շան օրերը հանդիպում են`
- Ջոն Վեբստերի 1613 թվականի «Մալֆիի դքսուհին» պիեսում[Ն 3]
- Չարլզ Դիքենսի 1843 թվականի «Սուրբծննդյան երգ» նովելում[Ն 4]
- Ռիչարդ Հ. Դեյվիսի 1903 թվականի «Բարը չարագործ» պատմվածքում[Ն 5]
- Ջոն Մ. Սինգի 1909 թվականի «Թագուհիներ» պոեմում[Ն 6]
- Ռիչարդ Ադամսի 1972 թվականի «Ջրային նավի անկում» վեպում[Ն 7]ː
- Շան օրերը ներկայացված են հավիտենական կյանքի մասին «Հավերժական Տուք» (անգլ.՝ Tuck Everlasting, 1973)[Ն 8] և «Շան օրեր» (2009) մանկական վեպերում որոնք տեղ են գտել «Վտվտիկի օրագիրը» (անգլ.՝ Diary of a Wimpy Kid, Ջեֆ Քինի) շարքում[48]ː
«Շների օրերը» նաև ճապոնական անիմե սերիալի անվանումն է, որի պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականին։ Պատմությունը պտտվում է Շինկու Իզումի անունով մի տղայի շուրջ, որը կանչվում է այլընտրանքային աշխարհ, որտեղ բնակիչները կենդանիների ականջներ և պոչեր ունեն։
«Շան կեսօր» (1975) և «Շան օրեր» ( գերմաներեն ՝ Hundstage, 2001) ֆիլմերում ներկայացած են այդ շոգ օրերի ճնշող սեզոնային միջավայրը[49][50] ː 2010 թվականի Kane & Lynch 2: Dog Days տեսախաղում այս տերմինն օգտագործվում է նման իմաստով։
Երաժշտության մեջ կան Head of David մետալ խմբի «Dog Day Sunrise» (Շան օրվա արևածագ) երգը, որը 1995 թվականին կատարել է Fear Factory, ինդուստրիալ մետալ բենդի Florence and the Machine- ի 2009 թվականի «Dog Days Are Over» (Շների օրերն ավարտվեցին) երգը[51] և Within Temptation սիմֆոնիկ մետալ բենդի 2013 թվականի «Dog Days» երգը, ինչպես նաև ամերիկյան հարավային ռոք խմբի՝ Atlanta Rhythm Section հարավային ռոք խմբի «Dog Days» ալբոմը։ Թեյլոր Սվիֆթի 2020 թվականի Evermore ալբոմի գլխավոր երգում հանդես եկող Bon Iver ինդի ֆոլք խումբը հիշատակում է «շան օրերի բռնությունը»։
«Շան օրերը» նաև կոմպոզիտոր Դեյվիդ Թ. Լիթլի և լիբրետիստ Ռոյս Վավրեկի 2012 թվականի օպերայի վերնագիրն է, որը հիմնված է Ջուդի Բուդնիցի պատմվածքի վրա։
«Շան օրվա» ակցիաները նույնպես տարածված երևույթ են բեյսբոլում, որոնք օգտագործվում են ամերիկյան մարզադաշտերի կողմից կեսօրվա խաղերի ժամանակ տոմսերի վաճառքը խթանելու համար[23]ː
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գրիգորյան օրացույցով, համապատասխանում է Հուլյան օրացույցի օգոստոսի 3-ին։
- ↑ Գրիգորյան օրացույցով, որը համապատասխանում է օգոստոսի 4-ին հուլյան օրացույցում։
- ↑ Բոսոլան նշում է, որ «սև սարյակներն ամենալավն են գիրանում դաժան եղանակին. ինչո՞ւ ես էլ չգիրանամ այս շան օրերին»[42]ː
- ↑ Էբենեզեր Սքրուջը նկարագրվում է որպես «միշտ ցածր ջերմություն ունեցող» մինչև այն աստիճանի, որ «շան օրերին նա սառեցնում էր իր գրասենյակը»[43]ː
- ↑ Գլխավոր հերոսը՝ փողոցային շունը, կարծում է, որ «երբ շոգ օրերը գան... նրանք գուցե հիշեն, որ դրանք շների օրերն են, և մի փոքր ջուր կթողնեն դրսում... ինչպես ձիերի համար են անում»[44]ː
- ↑ Բանաստեղծությունը բացվում է.
Յոթ շան օրեր մենք բաց թողեցինք
- Գլենմակնասում թագուհիների անվանակոչումը...[45]
- ↑ Անգլիական ամառը նկարագրելիս Ադամսը գրում է. «Եկան շան օրերը՝ օր օրի շոգ, հանգիստ ամառ, երբ ժամերով թվում էր, թե լույսը միակ բանն է շարժվում. երկինքը՝ արևը, ամպերը և քամին՝ արթնանում էին քնկոտ բլուրների վերևում»[46]ː
- ↑ Նկարագրելով գրքի օգոստոսի առաջին շաբաթվա միջավայրը՝ նախաբանում խոսվում է «տարօրինակ և շնչահեղձ օրերի, շան օրերի մասին, երբ մարդկանց ստիպում են անել այնպիսի բաներ, որոնց համար հետո անպայման կզղջան»[47]ː
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «dog day, n.», Oxford English Dictionary, Oxford: Oxford University Press.
- ↑ 2,0 2,1 «Dog Star, n.», Oxford English Dictionary, Oxford: Oxford University Press.
- ↑ McHugh (2004).
- ↑ Holberg (2007), էջեր. 15–6.
- ↑ Kelly & al. (2009), էջ. 59.
- ↑ Մանրամասների համար տե՛ս Հոմերոսի հարցը։
- ↑ «Իլիականː Երգ քսաներկուերորդ։ Հեկտորի մահը (30)». grapaharan.org. Վերցված է 2025 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Lombardo (1997), Bk. XXII, ll. 33–37.
- ↑ 9,0 9,1 Edwards (2004).
- ↑ Մանրամասների համար տես` Hesiod § Dating.
- ↑ Evelyn-White (1914), ll. 414–422.
- ↑ Evelyn-White (1914), ll. 582–588.
- ↑ Miller (1996).
- ↑ Aratus, Phenomena, ll. 328 ff.
- ↑ Atsma, Aaron J., «Seirios», The Theoi Project.
- ↑ 16,0 16,1 Apollonius of Rhodes, Argonautica, Bk. II, ll. 518 ff.
- ↑ Callimachus, Aetia, հատված Օքսիրինքոսի պապիրուսներ 7
- ↑ Diodorus of Sicily, Bibliotheca Historica, Bk. IV, §81.
- ↑ Pseudo-Hyginus, De astronomia, Bk. II, §4.
- ↑ Nonnus of Panopolis, Dionysiaca, Bk. XIII, ll. 253 ff.
- ↑ Hardie & al. (1930).
- ↑ BL Harley MS 647, f. 8 .
- ↑ 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 23,6 23,7 23,8 Kelly & al. (2009).
- ↑ Dryden (1697).
- ↑ Miller (1917).
- ↑ Carter (1911).
- ↑ Moore (1564).
- ↑ Brady (1813).
- ↑ «Some Popular Alleviations of the Dog Days in Hotter New-York», New-York Tribune, New York, 1904 թ․ օգոստոսի 7.
- ↑ Dunwoody (1883), էջ. 98.
- ↑ Գրի է առել Հենրի Հարիսոն Դանվուդին, 1883 թվականին[30]ː
- ↑ Strumpf, Dan (2014 թ․ օգոստոսի 1), «Markets: Dog Days of Summer for Stock Trading», The Wall Street Journal.
- ↑ Chardonnens (2007).
- ↑ «The Table and Kalendar...», The Boke of Common Prayer…, London: Edward Whytchurche, 1552.
- ↑ «The Table and Kalendar...», The Boke of Common Praier…, London: Richard Grafton, 1559.
- ↑ 36,0 36,1 36,2 Townsend (1862).
- ↑ OFA (2017).
- ↑ For details, see Astrology.
- ↑ Tukiainen, E.; և այլք: (2009 թ․ մարտ), «'Dog Days' Surgical Site Infections in a Finnish Trauma Hospital during 2002–2005», The Journal of Hospital Infection, vol. 71, no. 3, էջեր 290–1, doi:10.1016/j.jhin.2008.11.010, PMID 19157647.
- ↑ Tukiainen, E.; և այլք: (2009 թ․ մարտ), «Surgical site infections at Töölö hospital and the dog days myth. Infektiot Yleisempiä Mätäkuussa [Infections Common in the 'Rotten Month']», Duodecim; Laaketieteellinen Aikakauskirja (ֆիններեն), vol. 125, no. 13, էջեր 1415–20, PMID 19678497. See also this abstract in Finnish and English.
- ↑ «Hver Var Jörundur Hundadagakonungur og Hvað Var Hann að Gera á Íslandi?», Vísindavefurinn, Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին. (is)
- ↑ Webster (1613), Act I, Sc. i, l. 34.
- ↑ Dickens (1843), էջ. 2.
- ↑ Staudohar (2007), էջ. 187.
- ↑ Synge (1909).
- ↑ Adams (1972), էջ. 53.
- ↑ Babbitt (1975), էջ. 3.
- ↑ Kinney (2009).
- ↑ Hoberman, J. (2015 թ․ հոկտեմբերի 15). «Lumet's 'Dog Day Afternoon': Hot Crime, Summer in the City». The New York Times..
- ↑ Bradshaw, Peter (2001 թ․ նոյեմբերի 17), «Dog Days», The Guardian.
- ↑ Barrett, Pete (2008 թ․ դեկտեմբերի 9), Florence and the Machine—Dog Days Are Over Single Review, Contact Music.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Adams, Richard (1972), Watership Down, Oneworld Publications, ISBN 978-0-901720-31-3.
- Alcaeus of Mytilene (1996), Miller, A.M. (ed.), Greek Lyric: An Anthology in Translation, Indianapolis: Hackett, էջեր 38–50.
- Արիստոտել (1930), Hardie, R.P.; և այլք: (eds.), Physica, The Works of Aristotle, Vol. II, Oxford: Clarendon Press
{{citation}}: Check|last=value (օգնություն). - Babbitt, Natalie (1975), Tuck Everlasting, New York: Scholastic, ISBN 9780374480127.
- Brady, John (1813), Clavis Calendaria, Vol. II, London: Longman, Hurst, Rees, Orme, & Brown.
- Carter, Jesse Benedict (1911), The Religious Life of Ancient Rome, New York: Houghton Mifflin.
- Chardonnens, László Sándor (2007), Anglo-Saxon Prognostics, 900–1100, Leiden: Brill, ISBN 978-90-04-15829-0.
- Dickens, Charles (1843), A Christmas Carol, London: Chapman & Hall.
- Dunwoody, Henry Harrison Chase (1883), «Proverbs Relating to Months, Weeks, and Days», Weather Proverbs, Signal Service Notes, No. IX, Washington: Government Printing Office.
- Edwards, Anthony (2004), Hesiod's Ascra, Berkeley: University of California Press, ISBN 9780520236585.
- Harris, Paul; և այլք: (eds.), Old Farmer's Almanac, Dublin: Yankee Publishing.
- Hesiod (1914), Evelyn-White, Hugh G. (ed.), The Homeric Hymns and Homerica, Cambridge: Harvard University Press.
- Holberg, Jay B. (2007), Sirius: Brightest Diamond in the Night Sky, Berlin: Springer Praxis Books, ISBN 978-0387489421.
- Homer (1997), Lombardo, Stanley (ed.), The Iliad, Indianapolis: Hackett, ISBN 9780872203525.
- Kelly, Bethanne; և այլք: (2009), An Uncommon History of Common Things, Washington: National Geographic Books, ISBN 978-1426204203.
- Kinney, Jeff (2009), Dog Days, Diary of a Wimpy Kid, Bk. 2, New York: Amulet Books, ISBN 978-0-8109-8391-5.
- McHugh, Susan (2004), Dog, London: Reaktion, ISBN 9781861894885.
- Moore, Philip (1564), The Hope of Health, London: Ihon Kyngston.
- Seneca, Lucius Annaeus (1917), Miller, Frank Justus (ed.), Oedipus, Loeb Classical Library, Cambridge: Harvard University Press.
- Staudohar, Paul D. (2007), The Best Dog Stories, Chicago: Chicago Review Press, ISBN 978-1-55652-667-1.
- Synge, Edmund John Millington (1909), Poems and Translations, Dublin: Dundrum, excerpted by the University of Toronto Library.
- Townsend, George H. (1862), The Manual of Dates, London: Cox & Wyman for Routledge, Warne, & Routledge.
- Vergilius Maro, Publius (1697), «Georgics, Bk II», in Dryden, John (ed.), The Works of Virgil, London: Jacob Tonson.
- Webster, John (1613), The Duchess of Malfi, Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին, reprinted in 1914 as Vol. XLVII, Pt. 4, of the Harvard Classics series.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոգ օրեր» հոդվածին։ |
| ||||||