Շոգեքարշը, որ կարողացավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շոգեքարշը, որ կարողացավ
The Little Engine That Could
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրմանկական գրականություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
Հրատարակություն2011
The Little Engine That Could

Շոգեքարշը, որը կարողացավ (անգլ.՝ The Little Engine That Could), ամերիկյան մանկական հեքիաթ լավատեսության և աշխատասիրության թեմայով։ Որոշ քննադատների կարծիքով՝ հեքիաթը փոխաբերաբար ներկայացնում է ամերիկյան երազանքը: Շոգեքարշի կերպարը հիմնված է 2-1-2 տիպի C. P. Huntington տանկ-շոգեքարշի վրա:

Առաջին անգամ այս պատմությունը «Կարծում եմ՝ կկարողանամ» վերնագրով (անգլ.՝ Thinking One Can) տպագրվել է 1906 թվականին Wellsprings for Young People հրատարակչությունում կիրակնօրյա դպրոցի համար[1]։ 1910 թվականին այն արդեն պաշտոնապես վերահրատարակվել է «Ամերիկյան հեղափոխության դուստրեր» կազմակերպության կողմից «Փոքրիկ շոգեքարշ» (անգլ.՝ The Pony Engine) խորագրով[1]։ Տեքստի հեղինակը Մերի Ջեյքոբսն է։ Շոգեքարշի մասին պատմությունն առավել հայտնի է դարձել 1930 թվականին, երբ հրատարակվել է այդ հեքիաթի առաջին պատկերազարդ գիրքը («Pony Engine»)[1]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

C. P. Huntington, որը ծառայել է որպես նախատիպ

Հեռավոր ուղևորության գնացքի ճանապարհը փակում է բարձր լեռ, որը նա ի վիճակի չէ հաղթահարել։ Այդ ժամանակ գնացքը տարբեր հզոր լոկոմոտիվների (գրքում նրանք հանդես են գալիս անձնավորված) օգնել հաղթահարել այն։ Սակայն նրանք տարբեր պատրվակներով մերժում են։ Այնուհետև գնացքը հուսահատ օգնություն է խնդրում փոքրիկ մանևրային շոգեքարշից, և վերջինս համաձայնում է: Շոգեքարշը սկսում է ծանր գնացքը քաշել լեռան վրայով՝ միաժամանակ ինքն իրեն ասելով. «Ես կարող եմ, ես կարող եմ» (անգլ.՝ I can. I can. - շոգու փչելու տակտով):

Հեքիաթի սյուժեն բազմիցս փոփոխվել է և վերահրատարակվել տարբեր տարբերակներով, սակայն պահպանվել է սյուժեի հիմքը. դժվարության մեջ հայտնված գնացքին մերժում են օգնության հասնել հզոր լոկոմոտիվները, և օգնության է գալիս միայն մի փոքր կապույտ շոգեքարշ, որն ստանձնում է կարծես թե իր համար անիրագործելի աշխատանք, բայց կատարում է այն, քանի որ հավատում է ինքն իրեն:

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին նկարահանվել է «Փոքրիկ խիզախ Թիլլի շոգեքարշը» մուլտֆիլմը, որում շոգեքարշն հանձն է առնում օգնել կրկեսային գնացքին՝ հասնել փոքրիկ տղայի ծննդյան օրվան։ 2011 թվականին նկարահանվել է այս մուլտֆիլմի ռեմեյքը, բայց արդեն 3D ձևաչափով[2]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 թվականին Բիլ Քլինթոնը գիրքը հիշատակել է DNC ալիքով իր ելույթում։
  • Տվյալ գրքի ազդեցությամբ ստեղծվել է «Աստղային էքսպրես» մյուզիքլը։
  • «Բիվիս և Բատհեդ» մուլտֆիլմում տվյալ պատմությունը կարդում է տնօրեն Մաքվինկերը, որ գտնվում է հիվանդանոցում։
  • Փոքրիկ շոգեքարշի երգը հնչում է «Դամբո» մուլտֆիլմի՝ գնացքի տեսարանում։
  • Quad City DJ's խմբի «C’mon N' Ride It (The Train)» երգում կա «I think I can, I think I can» (Ես կարծում եմ՝ ես կարող եմ, ես կարծում եմ՝ ես կարող եմ) տող տվյալ հեքիաթից։
  • Երաժիշտ Ջոն Դենվերի «All Aboard!» աբոմում կա «The Little Engine That Could» վերնագրով երգ։
  • «Ամուսնացած... երեխաների հետ» սիթքոմի «He Thought He Could» («Նա մտածում էր, որ նա կարողացավ», 3-րդ եթերաշրջանի 1-ին սերիա) էպիզոդում Էլ Բանդին մոռանում է վերադարձնել տվյալ հեքիաթի՝ դպրոցի գրադարանից վերցված գիրքը՝ այն ուշացնելով 31 տարի (1957 թվականից մինչև 1988 թվականը)։
  • «Վեր՛ջ» գրքում Լեմոնի Սնիկետը «Շոգեքարշը, որ կարողացավ» գիրքը կոչում է «ամենաձանձրալի գիրքը Երկրի վրա»:
  • «Մայոր Փեյն» ֆիլմի գլխավոր հերոսը պատմում է տվյալ պատմությունը՝ նրա մեջ միահյուսելով պատկերներ իր ռազմական անցյալից։
  • «Ամեն ինչ թիփ թոփ կամ Զակի և Քոդիի կյանքը» սերիալում հիշատակվում է «Փոքրիկ շարժիչը, որ կարողացավ» գիրքը՝ հղում կատարելով փոքրիկ շոգեքարշի մասին հեքիաթին։ Ընդ որում՝ Էլիսոն Սթոուները, որ կատարում է Մաքսի դերը, հնչյունավորել է փոքրիկ շոգեքարշին 2011 թվականի մուլտֆիլմում։
  • Սիրաքյուսի համալսարանի ֆուտբոլի թիմի նախկին մարզիչ Գրեգ Ռոբինսոնն իր հրաժեշտի ելույթում մեջբերում է կատարել Անգլերեն Վիքիպեդիայի՝ տվյալ հեքիաթի մասին հոդվածից[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Plotnick Roy E. (2012)։ «In Search of Watty Piper: The History of the 'Little Engine' Story»։ New Review of Children's Literature and Librarianship 18 (1): 11–26։ ISSN 1361-4541։ doi:10.1080/13614541.2012.650957 
  2. The Little Engine That Could (2011)- Behind the Voice Actors
  3. «Storytime with Greg Robinson»։ Վերցված է 2010-12-09 

Արտաքին հղումններ[խմբագրել | խմբագրել կոդը]